AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



Տեղադրվել է` 2015-08-28 23:27:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1271, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՙ ԿԱՑՆԱՀԱՐՎԱԾ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հունգարիայի պաշտպանության նախարարությունը , Հայաստանի գրավոր պահանջին ընդառաջ, որոշել է 2004-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կացնի հարվածներին զոհ գնացած լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի պատվին հուշատախտակ տեղադրել: Բուդապեշտը պիտի հուշատախտակ տեղադրի կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի պատվին, օգոստոսի 21-ին փոխանցում է Հունգարիայում եւ նրա գերմանախոս դրացի երկրների շրջանում 1853-ից հայտնի Pester Lloyd գերմանալեզու անկախ լրատունՙ «շինծու, կեղծավոր ափսոսանք» վերնագրելով արարքը:

Հունգարական Pester Lloyd-ը հիշեցնում է եղելության պատմությունը. թեեւ բուդապեշտյան դատարանը Սաֆարովի համար որպես նվազագույն պատժաժամկետ էր սահմանել 30 տարվա բանտարկությունը, բայց 2012-ին նրան հանձնեց Ադրբեջանին, ուր հանցագործին ոչ միայն ազատ արձակեցին, այլեւ նախագահ Ալիեւը նրան դիմավորեց որպես հերոսի: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Որոշ ժամանակ անց վարչապետ Օրբանը իրազեկեց, թե իր անձնական հանձնարարականով են Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին:

Օրբանի կաբինետում ժամանակին արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնած, այսօրՙ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով ԵՄ հանձնակատար Թիբոր Նավրաչիչը ( Navracsics) Հունգարիայի վարքագիծը միջազգային ընդունված համաձայնությունների համատեքստում էր նկատում, բայց աշխարհի համար էլ ակնհայտ էր, որ իրականում գործարք էր կայացել: Կասկածի նշույլը փարատվեց, երբ մանավանդ Ադրբեջանը ազատ արձակեց մարդասպանին: Հունգարիային գայթակղել էր ադրբեջանական էժան գազը, ինչպես նաեւ պետական պարտատոմսերի գնումը, որի շնորհիվ կուտակված պարտքերի խնդիրը կառավարելի դառնալու հեռանկար էր գծում: Դրանից հետո Ադրբեջանի հետ տնտեսական կապերը հետեւողականորեն ընդլայնվում են, Բաքվում այսպես կոչված Առեւտրի պալատ է բացվում, 2013 թվականին հունգարական փոստը նույնիսկ բռնապետ Հեյդար Ալիեւի պատկերով նամականիշ է թողարկում:

Ըստ Pester Lloyd-ի, հայաստանյան կողմը պահանջել է, որ հուշատախտակ փակցվի հենց բռնարարքի վայրում, որը Բուդապեշտի երբեմնի ռազմական ակադեմիայի շենքն է եւ այժմ քաղծառայությունների համալսարանին է սպասարկում: Հունգարիայի պաշտպանության նախարարությունը մտադրություն ունի հուշատախտակի տեղադրումն այլ վայրում իրականացնել, հայկական կողմը հաղորդել է, թե իր համաձայնությունը կտա այն ժամանակ, երբ տեղավայրի, ինչպես նաեւ հուշատախտակի վերաբերյալ բավարար տեղեկատվություն իրեն տրամադրվի:

Հունգար ընդդիմադիր քաղաքական գործիչները հուշատախտակի տեղադրման վերաբերյալ տարաձայնությունները «ցինիկ շողոքորթություն» են որակել:

Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.