AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-08-28 23:27:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1407, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՕՏԱՐԱԶԳԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հայկական պետական Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում տեղի ունեցավ «Միջազգային ամառային դպրոց- 2015»-ի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ամառային դպրոցները եւ ոչ ֆորմալ կրթության այլ ձեւերը ոչ միայն կրթական, այլեւ անձի ինքնահաստատման, զարգացման ու բացահայտման նպատակ ունեն. դրանց շնորհիվ մասնակցները ձեռք են բերում նոր ծանոթություններ, շփվում օտարազգի իրենց հասակակիցների հետ եւ ձեւավորում հասարակություն մտնելու նոր կարողություններ, մարդկային հարաբերությունների նոր հարթակ»,- Աղավնաձորի ուսումնական բազայում կայացած «Ամառային դպրոց- 2015» միջազգային ծրագրի պաշտոնական փակման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու մասնակիցներին հանձնեց մասնակցության դիպլոմներ:

Բազմաթիվ ամառային դպրոցների մասնակցած նախարարը վստահեցրեց` ծրագիրը, որպես մանկավարժական մեթոդ, ներազդեցության, ներգործության ամենաարդյունավետ ձեւերից է:

Արմեն Աշոտյանը նկատեց նաեւ, որ Մանկավարժական համալսարանը վերջին տարիներին ամենաինտենսիվ բարեփոխվող եւ պրպտող բուհն է եւ հորդորեց շարունակելով համագործակցությունը միջազգային հաստատությունների հետ` իրականացնել այլ նոր ծրագրեր եւս:

Միջոցառման ժամանակ օտարազգի ուսանողներըՙ ֆինները, ռուսները, բելառուսներն ու լիտվացիները երգեցին հայերեն, ներկայացրին «Ախթամար» բեմադրությունը, ցուցադրեցին իրենց ձեռքով նկարած Արարատը, խոսեցին 1915 թվականի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից. «Մենք հասցրեցինք սիրահարվել Հայաստանին եւ մարդկանց, որոնք առանձնանում են իրենց ջերմությամբ եւ հյուրընկալությամբ: Երիտասարդներիս համար սա կյանքը սիրելու եւս մի առիթ էր. այն դեռ երկար կմնա մեր հուշերում»,- Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանողների անունից նշեց ուսանողուհի Նատաշա Պաեւսկայան` խոստանալով, որ իր հետ տանելու եւ ամենուր տարածելու է «Հայաստանը աշխարհի լավագույն անկյուններից է» իրենց բոլորի համոզմունքը:

«Միջազգային ամառային դպրոց- 2015»-ը մեկնարկել է օգոստոսի 15-ին: 10 -օրյա ծրագրին մասնակցում է 85 ուսանողՙ Ֆինլանդիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: Արդեն երրորդ տարին է Մանկավարժական համալսարանն իրականացնում է կրթական եւ ճանաչողական կարեւոր նշանակություն եւ բովանդակություն ունեցող «Ամառային դպրոց» ծրագիրը, որի նպատակն է նպաստել միջմշակութային երկխոսությանն այլ երկրների ճանաչում ունեցող բուհերի եւ մանկավարժական համալսարանի հետագա համագործակցությանը, հնարավորություն ընձեռելով ուսանողներին զարգացնելու օտար լեզուների հմտություններն ու օտարազգի ուսանողների հետ ընդլայնել շփման եզրերը:

Այս տարի փոխանակային ծրագրին մասնակցում են ուսանողներ ՀՊՄՀ-ից, ԼՂՀ-ի Արցախի պետական համալսարանից, ՌԴ-ի Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական, Սանկտ-Պետերբուրգի Պետական տնտեսագիտական, Լիտվայի Կրթական գիտությունների, Ֆինլանդիայի Օուլույի եւ Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանակավարժական համալսարանների ուսանողները:

Ամառային դպրոցի ընթացքում իրականացվում են ինչպես ճանաչողական այցեր ողջ հանրապետության տարածքում, այնպես էլ կրթական, ուսուցողական դասախոսություններՙ հանրապետության լավագույն մասնագետների մասնակցությամբ:

Ի դեպ, Միջազգային ամառային դպրոց 2015-ի շրջանակում Մանկավարժական համալսարանի 65 ուսանող ճանաչողական եւ կրթական ծրագրով եղավ Ֆինլանդիայում, Լիտվայում, Բելառուսում, ՌԴ-ումՙ Սանկ-Պետերբուրգում, Մոսկվայում: Հաջորդ տարի համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվելու է:

Ներգրավվելու են միջազգային համբավ ունեցող այլ բուհեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.