AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 118. ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



Տեղադրվել է` 2015-08-28 23:27:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1216, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԳԻՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ակադեմիկոս Ռամիզ Մեհդիեւի «Լեռնային Ղարաբաղիՙ աղբյուրների վրա հիմնված պատմություն» գիրքը հրատարակվել է թուրքերենով, ծանուցում է ադրբեջանական «Ազերթագը» ՙ իր գերմանալեզու ընթերցողներին: Գիրքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմական արմատների մասին է, տեղեկացնում է լրատունՙ հաղորդելով, որ «այն հիմնված է տարբեր գիտական աղբյուրների, ինչպես նաեւ գրականության մեջ առկա փաստերի վրա: Աշխատանքը ներառում է անառարկելի փաստեր եւ աղբյուրներ ինչպես օտար, այնպես էլ հայերեն լեզվով»: Ադրբեջանական լրատվամիջոցն ընդգծված լուրջ շարադրում էՙ «Ընթերցողները կնկատեն անվիճելի այն փաստերը, որ հաստատում են անհերքելի այն ճշմարտությունը, թե Լեռնային Ղարաբաղը հնագույն ժամանակներից ի վեր Ադրբեջանի անքակտելի մասն է: Հեղինակն իր աշխատության մեջ ցույց է տալիս, որ հայերը Հարավային Կովկասում են հաստատվել 19- րդ դարից ի վեր: Նա ընդգծում է, որ հայերը Լեռնային Ղարաբաղի պատմության որեւէ ժամանակահատվածում այնտեղ չեն ապրել: Ադրբեջանի պատմական տարածքի մի հատվածիՙ Լեռնային Ղարաբաղի մասին հիմնարար նման աշխատության թուրքերեն հրատարակությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ընթերցողների ավելի լայն շրջանակի է իրազեկում ԼՂ հակամարտության վերաբերյալ պատմական փաստերին»:

Չգիտեսՙ խնդա՞ս, թե՞ լաս : Այս դեպքում դժբախտաբարՙ վերջինը: Երբ ՀՀ- ից կամ ԼՂՀ- ից գերմաներեն լեզվով ճշմարիտ լուրերը չեն գրոհում ինտերնետային տարածքը, այլընտրանք, ցավոք, չի մնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.