AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



Տեղադրվել է` 2015-08-28 23:27:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1128, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչպիսի՞ն այն կլինի տարվա վերջին

Տարեսկզբին ամենալավատեսական կանխատեսումներն անգամ չէին խոսում այն մասին, որ տնտեսական ակտիվության աճը տարվա ընթացքում կարող է կազմել 4,2 տոկոս: Թեեւ ՀՀ պետական բյուջեում դրված է տարեկան 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, սակայն ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 0,8-2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` անգամ մինչեւ 1 տոկոս անկում: Կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում էլ նշվում էր 1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը:

Այդուհանդերձ, բավականին բարդ եւ դժվար տնտեսական տարվա առաջին կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշի նման անսպասելի բարձրացում արձանագրվեց: Դրանում մեծ դեր ունեցավ գյուղատնտեսությունը: Իհարկե, կարեւոր նշանակություն ունեցան նպաստավոր եղանակային պայմանները: Սակայն չի կարելի անտեսել նաեւ պետական աջակցության ծրագրերը` գյուղավարկերի, վառելիքի եւ պարարտանյութերի սուբսիդավորումից մինչեւ ոռոգման ջրի ապահովում եւ հակակարկտային համակարգի էական համալրում մասնավորապես Արարատյան դաշտում:

Հարկ է նաեւ նշել, որ գյուղատնտեսության ոլորտում աճը սահման չէ եւ այն զարգացման բավականին լուրջ ներուժ ունի: Փորձագետների կարծիքի համաձայն, միայն մրգի եւ բանջարեղենի բերքն առնվազն կրկնակի ավելացնելու ռեսուրսներ կան, որոնք արդյունավետ գործարկման համար ջանքեր դեռ պետք է ներդրվեն եւ հնարավորությունները օգտագործելու ուղիներ փնտրվեն:

Աճի ցուցանիշով երկրորդը եղել է տնտեսության իրական հատվածի մյուս ճյուղը` արդյունաբերությունը` 4,1 տոկոսով: Շինարարությունում աճը չնչին է եղելՙ 0,4 տոկոս, բայց սպասվող ներդրումային ծրագրերը` («Հին Երեւան» եւ «Ֆիրդուսի» թաղամաս) կասկած չեն թողնում, որ տարեվերջին, մի քանի տարի շարունակ անկում ապրող այս ճյուղում դրական զարգացումները կխորանան:

Այսպես, թե այնպես, արձանագրվող տնտեսական ցուցանիշներին զուգահեռ փոխվում են նաեւ տարեկան տնտեսական աճի կանխատեսումները: ՀՀ կենտրոնական բանկի օրերս հրապարակված «Գնաճի հաշվետվություն»-ում 2015 -ին կանխատեսվող տնտեսական աճը նշվում է արդեն 2,8-3,6 տոկոսի միջակայքում ` նախկինում արված 0,8-2 տոկոս աճի կանխատեսման փոխարեն: Այս կանխատեսումը հիմնականում պայմանավորվել է մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունությամբ, առաջին կիսամյակում ԿԲ կողմից դրամավարկային պայմանների թուլացմամբ, խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ եւ վերեւում մեր նշած գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումներով:

Ընդ որում, 2016 թվականի համար էլ կանխատեսվում է աճ 3,5-4,5 տոկոսի շրջանակում , ինչն էլ պայմանավորվում է արտահանման եւ ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրի արդյունավետ իրագործման, արտաքին տնտեսական միջավայրի աստիճանական բարելավման եւ կառուցվածքային բարեփոխումների ազդեցությամբ:

Ըստ տնտեսության ճյուղերի ԿԲ կանխատեսումների, արդյունաբերությունում տարեկան աճի տեմպն 2015-ին կգտնվի 4-4,5 տոկոսի շրջանակներում` կախված հիմնականում սննդի վերամշակման աճի տեմպով, որն էլ իր հերթին պայմանավորված է գյուղատնտեսության դրական զարգացումներով: Գյուղատնտեսությունում էլ ակնկալվող տարեկան աճը կլինի 10,5-11,5 տոկոսի շրջանակում:

Շինարարությունում կանխատեսվող աճը 1,5-2,5 տոկոս է` նկատի ունենալով ինչպես պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային` ճանապարհներ, ջրագծեր եւ այլն, շինարարությունը, այնպես էլ մեր նշած մասնավոր ներդրումային ծրագրերը: Ինչ վերաբերում է գնաճին, ապա ակնկալվում է, որ այս տարեվերջին այն կլինի 4% + - 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի ստորին հատվածում` այսինքն 4 տոկոսի միջակայքում: Այսինքն, խոսքը ցածր գնաճային միջավայրի կանխատեսման մասին է:

Հիշեցնենք, որ տարեսկզբից ամսական սոցիալ-տնտեսական ցուցանիշները ներկայացնելով, հավանական էինք համարել տարեկան 2-3 տոկոսի տնտեսական աճի ցուցանիշը : Նկատի ունենալով, որ հատկապես արտերկրից հնարավոր ռիսկերը պահպանվում են, հակառակ այս պահին արձանագրված տնտեսական ավելի բարձր ակտիվության եւ տարեսկզբին տնտեսական անկում կանխատեսող հոռետեսների բազմության, շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ տարեկան տնտեսական աճի ցուցանիշը տարեվերջին կլինի մեր նշած սահմաններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.