AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 71. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ԵՂԱՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-08-28 23:27:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1124, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԾԵԾՈՂՆ ՈՒ ԾԵԾՎԱԾԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամենեւին կարեւոր չէ, թե ինչու է գործարար Ռուբեն Հայրապետյանը ծեծել (կամ հրամայել, որ ծեծեն, հենց հրամայել, քանի որ ծեծելը չեն կարգադրում) մեկ այլ գործարարՙ Air Armenia ընկերության 51 տոկոսի սեփականատեր Արսեն Ավետիսյանին: Սա կարեւոր չէ` երկու պատճառով: Նախ, մի՞թե ծեծելը արդարացում ունի, արդյոք կարելի՞ է բերել թեկուզ մեկ հիմնավոր պատճառ, թե ինչու է չափահաս մարդը ծեծի ենթարկել մեկ այլ չափահաս մարդու: Հետեւաբար, եթե ծեծի ենթարկելը արդարացում չունի, ապա ի՞նչ կարեւոր է, թե ինչու է Հայրապետյանը ծեծել Ավետիսյանին:

Երկրորդը. երկու գործարարները արդեն հաշտվել են, այսինքն հիվանդանոցում պառկած Ավետիսյանը (նա հիվանդանոցում էր հայտնվել Հայրապետյանից ծեծվելու հետեւանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով) ընդունել է Հայրապետյանի` հաշտվելու առաջարկությունը, ինչն ամենայն հավանականությամբ ոչ այնքան Հայրապետյանի առաջարկությունն է` անձամբ, այլ ինչ-որ մեկի` երկու կողմերին «շատ սիրող-հարգողի», որ հասկացրել է Հայրապետյանին, որ հենց վերջինիս օգտին կլինի, եթե Ավետիսյանի հետ հաշտվեն: Հետեւաբար, եթե ծեծվածը հաշտվել է իրեն ծեծողի հետ, ուրեմն ի՞նչ կարեւոր է, թե ինչու է եղել ծեծը:

Բայց այստեղ մի նրբություն կա եւ այն ամփոփվում է մեկ բառի մեջՙ «հաշտվել», այսինքն հաշտություն կնքել: Բանն այն է, որ հաշտվում են այն կողմերը, ովքեր նախ` հավասար հնարավորություններ եւ ուժ ունեն, այսինքն իրենցից ոչ մեկին ձեռնտու չէ միմյանց միջեւ ծագած վեճի խորացումը, կամ իրենցից յուրաքանչյուրին ձեռնտու է բարիդրացիությունը եւ խաղաղ համագոյակցությունը` սրված հարաբերություններից առավել: Ընդ որում, հաշտվելու համար կարեւոր պայման է նաեւ այն, որ կողմերի միջեւ չպետք է լինի նեղացած, «տակ մնացած», ինչ-որ բաներ «կուլ տված» կողմ, քանի որ հակառակ պարագայում ինչ-որ մի պահից սկսած, կնքված` այս պարագայում կեղծ հաշտությունը հայ-ադրբեջանական հրադարադրի ռեժիմի պես դառնում է հաճախակի խախտվող:

Հիմա, արդյոք Հայրապետյանն ու Ավետիսյանը հաշտվե՞լ են, հենց հաշտվել: Եթե հիվանդանոցից դուրս գալուց հետո պրն Ավետիսյանը ծեծեր Հայրապետյանին եւ հետո հաշտվեին, ապա կարելի էր վստահաբար ասել, որ` այո: Կամ, եթե հիվանդանոցից դուրս գալուց հետո պրն Ավետիսյանը դատի տար Հայրապետյանին, դատարանը վերջինիս մեղավոր ճանաչեր, եւ նա ընդուներ իր մեղքը, փոխհատուցեր Ավետիսյանին, հետո հաշտվեին, ապա կրկին կարելի էր վստահաբար ասել, որ այո, նրանք հաշտվել են: Քանի որ հիմա մենք չունենք ոչ առաջին, ոչ երկրորդ իրավիճակը, ուրեմն պարոնայք գործարարները ամենեւին էլ չեն հաշտվել, ու այստեղ հաշտվել բառի կիրառումը իրավիճակի խեղաթյուրում է: Եվ այն, որ պրն Ավետիսյանը, ընդունելով Հայրապետյանի հետ հաշտվելու առաջարկը, փաստացի հայտարարում է, որ ինքը վրեժխնդիր չի լինելու (ոչ գրված, ոչ չգրված օրենքներով), ապա դա դեռ չի նշանակում, որ մենք խոսում ենք հաշտության մասին: Մեկ այլ բառ կա` վախենալ: Այսինքն Հայրապետյանը ոչ միայն ծեծել է Ավետիսյանին, այլեւ բացատրել է, որ վերջինս ոչ մի շանս չունի իրենից վրեժխնդիր լինելու հարցում, հետեւաբար լավ կանի` ....այո, հաշտվի իր հետ: Սաՙ եթե հաշտության առաջարկը Հայրապետյանինն է անձամբ: Իսկ եթե այդ առաջարկը Հայրապետյանին հուշել են, ուրեմն ինքը Հայրապետյանը նախաձեռնող չէ հաշտության հարցում, կնշանակի դրա ցանկությունն անձամբ չունի, կամ չի ունեցել:

Մի խոսքով, եթե պարոնայք Ավետիսյանի եւ Հայրապետյանի միջեւ տեղի ունեցածը կոչվում է հաշտություն, ուրեմն բազմաթիվ հայ կանայք իրենց ամուսինների հետ ապրում են հաշտ եւ համերաշխ` կատարյալ երջանկության եւ փոխըմռնման, փոխադարձ հարգանքի եւ սիրո ջերմ մթնոլորտում:

Երկրում էլ գաղջ մթնոլորտ չէ, այլ` սիրո եւ հաշտության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.