AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



Տեղադրվել է` 2015-08-28 23:27:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1082, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԲՈՂՈՔ ԵՎ ՊԱՅՔԱՐ

Հ. ԱՖՅԱՆ

Վերջին ժամանակներում մեր երիտասարդության մասին շատ խոսեցին: Ընդ որում` գովեստով, ընդ որում` երիտասարդներին գովեցին ե՛ւ իշխանության ներկայացուցիչները, որոնց դեմ, փաստորեն պայքարեցին եւ պայքարում են գովեստի արժան այդ երիտասարդները, ե՛ւ ընդդիմադիրները, որոնց աչքի առաջ երիտասարդները արեցին որոշ բաներ, ինչը ընդդիմության մոտ` հավաքական իմաստով տարիներ շարունակ չէր ստացվում: Այլ հարց է, որ մեր երիտասարդները, որքան էլ զինված լինեն նորարարական մտածողությամբ եւ սարքավորումներով` հատկապես սարքավորումներով, ինչպես նաեւ երազեն Երեւանում առաջին Մաքդոնալդսի բացման մասին, հաջողության չէին հասնի, եթե իշխանությունը նպատակահարմար չհամարեր, եւ կամ եթե համապատասխան մարդիկ համապատասխան տեղերից համապատասխան դրամաշնորհներ չստանային: Հատկապես այս վերջինը կեղտոտ բան է, ամբողջովին, եւ ըստ էության չերեւացող, ինչ-որ առումով էլ մեր երիտասարդության հասած հաղթանակները նսեմացնող, հետեւաբար թողնենք դա:

Կարեւորն այն է, որ մենք ամեն օր տրանսպորտից օգտվելիս շարունակում ենք հարյուր դրամ վճարել, որովհետեւ.... եւ այս ամսվա սկզբից մեր ծախսած հոսանքի համար ավելի շատ չենք վճարելու, քանի որ... Բայց, մի՞թե գովասանքի արժանի են նրանք, ովքեր անում են այն, ինչը նորմալ է, որ անում են: Արդյոք մեր երիտասարդությունը արե՞լ կամ անո՞ւմ է մի բան, ինչը գերբնական է, իհարկե ոչ: Մշտապես լինելով հասարակության ամենաըմբոստ հատվածը` երիտասարդությունը, մշտապես էլ ընդվզում է գործող իշխանությունների դեմ եւ մշտապես էլ ունենում է ավելի մեծ հաջողության գոնե հնարավորություն, քան քաղաքական նպատակներ լուծող ընդդիմությունը: Մյուս կողմից, ինչո՞ւ մենք չենք գովում մեր սահմանապահ զինվորներին, ովքեր արդեն երկու տասնամյակ ձմռանը, ամռանը, անձրեւին, գիշերները ոչ թե ընդվզում են, ոչ թե իրենց իրավունքներն են պաշտպանում (այդ թվում մեր, անշուշտ), ոչ թե փողոցներ են փակում, այլ հայրենիքի սահմանները, եւ ամո՛ւր, անխոցելի՛ ամուր: Նրանք երիտասարդներ չե՞ն, թե՞ նրանց արածը պարտավորություն է, ինչը կատարելու համար նրանց չեն գովում:

Ուրեմն, եթե մենք հպարտանում ենք մեր երիտասարդներով, ովքեր իրենց խոսքերովՙ պայքարում են «այս իշխանությունների» դեմ, ապա որտե՞ղ է մեր հպարտությունն առ այն երիտասարդները, ովքեր պայքարում են հակառակորդի դեմ: Վերջին հաշվով երկուսն էլ առանձնահատուկ բան չեն անում, քանի որ այն, ինչ անում է հրապարակում պայքարող տղան եւ սահմանին կանգնած տղանՙ բնական է, նորմալ:

Պայքարն առհասարակ նորմալ է եւ այդպիսինը կլինի, քանի աշխարհում ապրում է երկու մարդ: Այլ հարց է արարումը, միտքը, նոր միտքը, կամ հնի, եղածի նորացումը: Օրինակ 1976-ի այս օրերին, ավելի կոնկրետ` օգոստոսի 24-ին Ռոնալդ Ուեյնը վաճառեց Apple ընկերության արժեթղթերի 10 տոկոսը` ընդամենը 800 ամերիկյան դոլարով: Հիմա այդ ընկերության նույնքան արժեթղթերը շուկայում գնահատվում են` 61 մլրդ դոլար: Բայց դա կարեւորը չէ, համենայն դեպս` Apple ընկերություն ստեղծելուց: Անշուշտ երիտասարդներից` կոնկրետ մեր, քչերը կարող են ստեղծել Apple-անման ինչ-որ բան, ընդ որում ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ` իրենցից անկախ պատճառներով: Բայց կարեւորն անգամ Apple ստեղծելը չէ, այլ նորարարությունը: Սկզբում այն միշտ արժի «800 դոլար», եւ միայն տարիներ անց է գնահատվում արդեն միլիարդներ: Ուրեմն ո՞րն է ավելի գովելի. փողոցում բղավել` «Մենք ենք տերը մեր երկրի. որտեղ ուզենք կնստենք», թե՞ նույն այդ ժամանակահատվածում նոր բան ստեղծելը: Թող որ այդ նոր բանը ՏՏ ոլորտին չվերաբերի, թող դա գիրք լինի, բանաստեղծություն լինի, կտավ լինի, գրիչի նոր տեսակ լինի, հագուստի նոր տարր լինի, խորովածի համար նախատեսված միսը համեմելու նոր նրբություն լինի, կամ ձմերուկ կտրելու նոր ձեւ, բայց թող լինի, քանի որ նորարարությունը, ստեղծագործությունը եւս պայքար է` հնի, կարծրացածի, անարդարության դեմ:

Հենց դա է պայքարը, քանի որ մնացածը բողոք է, ինչը բնական է, հետեւաբար` ոչ գովելի: Եւ իհարկե այս ամենը չի նշանակում, որ պետք չէ բողոքել, բայց սա նշանակում է, որ պետք է պայքարել, քանի որ բողոքող երիտասարդությունը նորմալ է, պայքարող երիտասարդությունը` գովելի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.