AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



Տեղադրվել է` 2015-08-28 23:27:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1096, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԳՆԱԼ ՀԱՆԴԻՊՄԱՆ, ՍԵՂՄԵԼ ՁԵՌՔԸ ԵՎ ԹՈՒՅԼ ԺՊՏԱԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ենթադրենք փչացել է ձեր շենքի վերելակը: Սա այն պարագայում, երբ դուք ապրում եք բազմահարկի 8-րդ հարկում, աստիճանների հատվածն էլ անգամ ցերեկները մութ-խավար է եւ «կռիսանոց»: Էլի ենթադրենք, որ դուք ոչ թե հարմարվող բնակիչ եք, այլ նախաձեռնող եւ հարմարավետության ձգտող քաղաքացի եւ հետեւաբար գնում եք համատիրություն, որպեսզի նախ ներկայացնեք իրավիճակը, ապա եւ պահանջեք (ոչ թե խնդրեք) լուծում: Համատիրությունից ձեզ տեղեկացնում են, որ հարցն իրենց չի վերաբերում (ինչպես անում են բոլոր համատիրությունները եւ բոլոր հարցերի վերաբերյալ), այլՙ վերելակների վարչությանը, ինչի հետ համատիրությունը կապ չունի, եթե իհարկե հաշվի չառնենք, որ անցյալ կիրակի ձեր համատիրության ղեկավարը վերելակի վարչության պետի հետ գնացել էին Սեւան` ընտանիքներով: Այստեղ սակայն դուք կանգնում եք երկմտանքի առջեւ. բանն այն է, որ վերելակների վարչության պետին դուք շատ լավ ճանաչում եք, այնքան լավ, որ տանել չեք կարողանում նրան: Երկմտանքն էլ կայանում է նրանում, որ դուք մտածում եք` հիմա արժի՞ գնալ նրա մոտ, ձեռքը սեղմել, ներկայացնել իրավիճակը, լուծում պահանջել, թե՞ թքած շենքի վերելակի վրա. «կռիսի դեղ կառնեմ»: Ենթադրենք գնում եք, ձեռքը սեղմում եք, դեռ թույլ ժպտում էլ եք, վերջում էլ գալիս եք շենք եւ հայտարարում, որ շուտով վերելակը կաշխատի: Այսքանից հետո, արի եւ տես, որ շենքում ձեզ «կլոուն» են անվանում, քանի որ բոլորին հայտնի է, որ դուք տանել չեք կարողանում վերելակների վարչության պետին, եւ բոլորին էլ պարզ է, որ հարցը լուծելու համար դուք հենց նրա մոտ եք գնացել, նրա ձեռքն եք սեղմել, եւ հենց նրան եք թույլ ժպտացել (նկարներն արդեն սոցցանցերում են):

Մարդկային առումով գուցե եւ ճիշտ կլինեն ձեզ քննատադողները, եթե իհարկե մի կողմ դնենք, որ դուք, դեմ գնալով ձեր սկզբունքներին, նախասիրություններին, ցանկությանը, ստիպված գնացել եք մեկի մոտ, ում տանել չեք կարողանում, սեղմել եք նրա ձեռքը, թույլ ժպտացել եքՙ հանուն հասարակական շահի, հասարակական խնդրի լուծման: Բայց մի՞թե այս վերջինն ավելի կարեւոր չէ` մարդկային նեղ շահերից, այն էլՙ այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է քաղաքականության մասին: Ո՞վ ասաց, որ Մահմուդ Աբասն ու Բենյամին Նաթանյահուն (օրինակ) իրար սիրում են, կամ ո՞վ ասաց, որ նրանք իրար կարողանում են տանել, բայց մարդիկ, մեկ-մեկ հանդիպում են, իրար ձեռք են սեղմում, թույլ ժպտում են իրար:

Այնպես որ այս հոդվածը` սահմանադրական բարեփոխումների շուրջ նախագահի մոտ քննարկումների հրավիրված կուսակցությունների հասցեին հնչող քննադատությունների մասին, համարենք ավարտված, շեշտելով, որ կարեւորը այդ կուսակցությունները չեն, որոնք գնում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, սեղմում են նրա ձեռքը, թույլ ժպտում են, ոչ էլ կոնկրետ պարագայում սահմանադրական բարեփոխումներն են, այլ քաղաքականությունը, մաքուր քաղաքականությունը, հենց որի մշակույթից էլ բխում է այն, որ կարելի է (հաճախ էլ` պետք է) գնալ հանդիպման այն մարդկանց հետ եւ սեղմել ու թույլ ժպտալ այն մարդկանց, որոնց տանել չենք կարողանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.