AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



Տեղադրվել է` 2015-08-28 23:27:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1010, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ԱՂԲԻ ՃԳՆԱԺԱՄՆ» ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ Է ԲԵՅՐՈՒԹԸ

Պ. Ք.

Վարչապետը խոսեց «քաղաքական աղբի» մասին

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Բեյրութի կենտրոնում կուտակված են աղբի պարկեր, անպետք շորեր, ցախավելներ եւ այլն: Լիբանանցիներն այդ ձեւով արտահայտում են իրենց դժգոհությունն ու զզվանքը երկրի քաղաքական պատասխանատուներից եւ նրանցից ազատվելու ցանկությունը: Դժգոհության շարժումը ծնունդ առավ հուլիսի վերջերին մայրաքաղաք Բեյրութում կենցաղային աղբի չտեղափոխման ճգնաժամից: Արաբերեն «Թալա աթ ռիհաթկում» (Դուք հոտած եք») անվանակոչված բողոքի շարժման մասնակիցները արտահայտում են ժողովրդի ընդհանուր դժգոհությունը իշխանությունների թափթփվածությունից եւ թայֆայականությունից, նշում է ֆրանսիական «Մոնդ» թերթը:

Օգոստոսի 22-ին եւ 23-ին Բեյրութում բազմահազարանոց ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ կարգուկանոնի պահապանների հետ: «Մարդիկ դժգոհ են մասնավորապես վարչապետ Թամամ Սալամից: Փողոցներում աղբի կուտակումից բացի, առկա են ջրի եւ հոսանքի անջատումներ: Ցուցարարները դժգոհ են նաեւ երկրի դավանանքային բաժանումից, որն արտահայտվում է երկու կոալիցիաների գոյությամբ. մարտի 8-ի կոալիցիայի ղեկավարը շիաների «Հզբոլլահ» շարժումն է, իսկ մարտի 14-ի կոալիցիայինըՙ սուննիների «Ապագայի հոսանքը» («Ալ Մուսթակբալ»):

Նման պայմաններում ավելի քան մեկ տարի է, ինչ չի հաջողվում երկրի նախագահ ընտրել: 2009-ից ի վեր չեն անցկացվել օրենսդրական ընտրություններ: Խորհրդարանը իր լիազորությունների ժամկետը երկու անգամ երկարաձգել էՙ հասցնելով մինչեւ 2017 թվականը:

Օգոստոսի 23-ին ցուցարարների եւ ոստիկանների բախումների ժամանակ վիրավորների թիվն անցավ յոթանասունից: Կառավարության նստավայրի մոտ ցուցարարները քարեր եւ ավազով լի շշեր էին նետում ոստիկանների վրա: Ոստիկանությունը պատասխանում էր ջրի շիթերով եւ արտասվաբեր գազի նռնակներով: Ցուցարարներից մեկը Ռոյթեր գործակալության թղթակցին ասել է, որ մարդիկ դժգոհ են էլեկտրական հոսանքի հաճախակի ընդհատումներից եւ ջրի պակասից: Շատ ուրիշ խնդիրներ էլ կան, որոնցից է համատարած կոռուպցիան: Աղբահանության խնդիրը լցրեց ժողովրդի համբերության բաժակը:

Վարչապետ Թամամ Սալամը խոստովանել է, որ բողոքավորների դեմ անհամարժեք ուժ է կիրառվել, եւ որ ինքը հակված է պատժելու «մեղավորներին»: Սալամը նաեւ ընդունել է, որ աղբահանության խնդիրը հանրության զայրույթի արդարացի պատճառ է: Նա ավելացրել է, որ էլ ավելի լուրջ հարց է «երկրի քաղաքական աղբի հարցը»:

Իր հեռուստաելույթում վարչապետը զգուշացրել է համաքաղաքացիներին, որ առկա է քաղաքական փլուզման, այսինքն իր կառավարության անկման վտանգ: Նա պաշտոնյաներին եւ բոլոր քաղաքական ուժերին հորդորել է հանդես բերել պատասխանատվություն:

Ավելի վաղՙ կիրակի օրը Բեյրութում կայացած ցույցի ժամանակ «Դուք հոտած եք» շարժումը հանդես էր եկել կառավարության հրաժարականի եւ օրենսդրական ընտրությունների անցկացման պահանջով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.