AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 102. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՄԻՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-08-28 23:27:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 4200, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋՍ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, 22.08.2015

Գիտեինք, հասկանում էինք, որ մարդկությունը դեռ անզոր է հաղթել այդ չար ուժին, բայց որ այսքան ցավոտ էր լինելու` չէինք պատկերացնում:

Պատանիներ էինք` 17-18 տարեկան: Համալսարան էինք ընդունվել: Միանգամից մեծացել էինք, ուսանող դարձել եւ շատ հպարտ էինք: Իրավաբանի մասնագիտությունը ընդունված էր որպես ապագայում լավ ապրելու երաշխիք: Մեզ դատավոր ու դատախազ էինք կարծում: Պաշտոններ, որոնք այդ տարիներին հասարակության մեջ արտոնյալներին էին տրվում:

Շուրջ կես դար է անցել այն օրից, երբ առաջին անգամ հանդիպեցինք: Չհաշված մի քանի բանակ գնացած-եկածների, հասակակիցներ էինք եւ, ինչպես բնորոշ է այդ տարիքին, երկար-բարակ միմյանց հետազոտելու հարկ չեղավ: Չեմ հիշում ինչպես Անչափահաս կոչեցինք: Գուցե նրա համար, որ ամենակրտսե՞րն էիր: Բայց միանգամից էլ կուրսի ավագ ընտրեցինք: Այսինքն` մեր Անչափահաս ավագն էիր: Որպես կանոն ավագին չեն սիրում, հատկապես նրանք, ովքեր շատ են բացակայում: Բայց քեզ սիրեցինք, բոլո՛րս, անխտի՛ր: Յուրաքանչյուրս յուրովի, իր ձեւով, բայց սիրեցինք քեզ: Այդ սերը տարիների ընթացքում մեծացավ մեզ հետ, հասունացավ, բյուրեղացավ:

Տարիների հետ ջրեր հոսեցին, շատ փոփոխություններ եղան, բայց դու երբեք չփոխվեցիր... Չփոխվեցիր, երբ համալսարանում լաբորանտ էիր, քննիչ ու դատախազ, չփոխվեցիր, երբ լեյտենանտ էիր, գնդապետ ու գեներալ:

Բարձր պաշտոններն ու կոչումները չփոխեցին քեզ: Իրավաբան ընկեր-ծանոթների հետ քննարկում, պարզաբանում էիր մասնագիտական հարցեր, որոնց պատասխաններն ինքդ լավ գիտեիր, բայց ավելորդ չէիր համարում համոզվել, լավագույն լուծումը գտնել:

Հիշո՞ւմ ես, մի անգամ մեր ընկեր Վարդանն ասաց, որ կեսդարյա ընկերություն է մերը ու մենք առանց իրար էլ չենք կարող, դա մեր կերպն է, աղն ու հացը, օդն ու ջուրը: Իսկ դու գնացիր... ստիպեցիր մեզ առանց ֆիզիկական իրարի մնալ: Չորսով էինք, շատերը մտերմացան, հետո բաժանվեցին, կամ այնքան էլ մտերիմ չեն, մենք միշտ միասին եղանք: Իսկ հիմա ոնց որ եռոտանի աթոռ ու սեղան լինենք: Էլի ոտքի վրա ենք, բայց համաձայնիր, որ չորսով ավելի հաստատուն, ավելի ամուր էինք կանգնում:

Գիտե՞ս, ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ մեզ հետ չես, երկրային կյանքի՞ց հոգնեցիր: Ասում են Տերը շուտ է տանում նրանց, ում շատ է սիրում: Գուցե: Դու անաղարտ հավատ ունեիր, ներքին հավատ: Հայացքդ մանկան պես ջինջ էր ու մաքուր... Բայց ախր կյանքը շատ էիր սիրում, աշխարհը, հրաշք ընտանիքդ, ընկեր-բարեկամներիդ, ախր հալվում էիր չքնաղ թոռնիկների հայացքներից, ախր նոր պիտի ազատ շունչ քաշեիր, վայելեիր վաստակած հանգիստը...

Բայց գիտե՞ս, Հով ջան, ցավին զուգընթաց մեծ հպարտություն եմ ապրում, սփոփվում քո թողած վեհ անվամբ, գեղեցիկ հիշատակներով, քո համ ու հոտով, քո ընդգծված դրական աուրայով, մարդկային բոլոր լավագույն հատկանիշներով, իրավաբանների աշխարհում մեծ հարգանք վայելող «Հովհաննես Պալյան» օրինակելի տեսակով: Իսկապես հպարտ եմ, որ ճանաչել եմ, հաց կիսել, ուրախ ու մտահոգ օրեր ապրել քեզ հետ: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, բացի նրանից, որ շուտ լքեցիր...., որ այսուհետ փոխանակ ներկայությունդ վայելելու ստիպված ենք ապրել քեզ միշտ հիշելով:

Ընկերների կողմից`

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.