AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2166, Տպվել է` 217, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԾԽԱԽՈՏԻ ՖԱԲՐԻԿԱՆՙ ՇՈՒՏՈՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանական Բուխհոլց քաղաքում, որ տեղակայված է Համբուրգից 20 կմ հարավ, շուտով ծխախոտի ֆաբրիկա է կառուցվելու, սեփականատերը Հայաստանի գործարարներից է: «Համբուրգեր աբենթբլաթ» թերթը օգոստոսի վերջին գրում է, թե տեւական ժամանակ Բուխհոլցը խնդիրներ է ունեցելՙ գործարարների շրջանում արդյունաբերական իր տարածքների հանդեպ հետաքրքրություն արթնացնելու առումով, ինչն այժմ նրան հաջողվել էՙ շնորհիվ հայաստանցի մի գործարարի, որ մոտ 6 հեկտար տարածքը գնել է շուրջ 4, 3 միլիոն եվրոյով: Պայմանագրերը վերջերս են կնքվել, իրազեկում է թերթըՙ նշելով, թե եվրոպական շուկայի համար արտադրվելիք ծխախոտի ընկերության, նաեւ գործարարի անունը Բուխհոլցում դեռ ծածուկ են պահում:

Հայերը 18 ամիս ժամանակ ունեն նորակառույցը նախագծելու համար, տեղեկանում ենք վերոհիշյալ աղբյուրից: Պայմանագրում նշված է, թե 2017- ի կեսերին շինարարության արտոնությունը առկա կլինի: Առաջին հերթին արտադրական հոսքագիծը պիտի պատրաստվի: Նախնական այս աշխատանքի համար քաղաքային իշխանությունները հաշվարկում են, թե մինչեւ 70 աշխատատեղ կստեղծվի: «Շատ ուրախ ենք, որ վերելակների արտադրությանը զուգահեռ հաջողել ենք գտնել նաեւ միջազգային մեկ այլ արտադրողի, սա վկայում է, որ Բուխհոլցը գերազանց ենթակառուցվածքների շնորհիվ գրավիչ վայր է», ասել է քաղաքագլուխ Յան Հենդրիկ Ռյոհզեն:

Գերմանական թերթի վերնագիրն ընթերցելուն պես մի անուն տպվեց ենթադրություններիս ժապավենին: Վարդանյան: Հուսանքՙ սա հայաստանյան կայացած, հաջողակ բիզնեսի միջազգային ընդլայնում է, ոչ թե արտասահման տեղափոխություն: Եվ ՙ Հայաստանի համար նպաստավոր:

Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.