AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2413, Տպվել է` 223, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐՅԱՆ. «ԺԱՄԱՆԱԿՆ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ»

ՌԱԿ կուսակցության անդամ, ԱՄՆ-ում շինարարական գործունեությամբ զբաղվող Վարդան Նազիրյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր 1998 թվականին: Վերջերս Լոս Անջելսից նա ժամանել էր կոնկրետ նպատակներով, որոնց մասին է կրճատումներով ներկայացվող հետեւյալ հարցազրույցը, որը վարել է Ռուզաննա Ավոյանը:


- Շատ տպավորված եմ. Մայր հայրենիք վերջին անգամ եկել եմ 1998-ին, շատ է փոխվել, ուրախ եմ եւ հպարտ: Ես ապագա եմ տեսնում էս երկրում:

- Վաղուց ե՞ք Ռամկավար Ազատական կուսակցության մեջ:

- Ես անդամակցել եմ 1976 թ.-ից, եղել եմ երիտասարդական շարժման հիմնադիրներից, 1996-2000թթ. եղել եմ ՌԱԿ Արեւմտյան շրջանի ատենապետ:

- Ռամկավար Ազատական կուսակցությունը որպես ավանդական կուսակցություն վերջին տարիներին Հայաստանում կարծես չի երեւում:

- Դժբախտաբար այս վերջին տարիներին ակտիվ չենք ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում, բայց ժամանակն է ոտքի կանգնելու: Մենք հիմա մի քիչ անկազմակերպ ենք, անշուշտ ցրված ենք: Հուսամ, որ մի քանի ամիս անց. կուսակցությունը կվերահամախմբվի: Թող Ռամկավար կուսակցությունը համախմբվի, զարգանա նաեւ Հայաստանի մեջ, դա ես մեր ընդհանուր կարծիքն եմ ասում, որ մեր կուսակցության ուժը թող Հայաստանի մեջ լինի:

Մենք էլ Սփյուռքից կաշխատենք որպես կուսակցության օժանդակող։ Մենք Սփյուռքում շատ անելիքներ ունենք: Ռամկավար կուսակցությունը մի գուցե դառնա դաշինք կամ կմնա կուսակցություն, չեմ կարող ասել, բայց սկզբունքը եւ հիմքը նույնն է լինելու։ Մենք Սփյուռքից չենք խառնվի հայրենիքի քաղաքականությանը, հայրենիքը ինքը կորոշե իր քաղաքականությունը, Սփյուռքըՙ իր քաղաքականությունը: Մեր պարտականությունը կլինի օժանդակելը:

- Երեք ավանդական կուսակցությունները գործում են Սփյուռքում եւ Մայր հայրենիքում: ՌԱԿ-ի ներկայիս պասիվությունը կուսակցության ընդհանուր վիճակո՞վ է պայմանավորված, թե՞ հայրենիքի վիճակով: Կարծես Հայաստանի ռամկավար գործիչների մոտ ջանք չկա, կամք, վիճակը շտկելու:

- Արդեն նախագծեր են ծրագրվում, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կվերականգնվի կուսակցությունը:

- Հայաստանում ռամկավարները վաղուց է, ինչ համագումար կամ հավաք չեն հրավիրել:

- Ըստ իրենց կանոնադրության, երկու տարին մեկ է լինում ժողով կամ համագումար: Հիմա տղաները արդեն պատրաստվում են, այդ հարցերն են լուծում, որ հոկտեմբերի վերջերին կուսակցության պատգամավորների ժողովը լինի: Իրենց մոտ հետեւյալ տրամաբանությունն է. կպառատկտվիսՙ կտկարանաս, կբաժնվիսՙ կտկարանաս, հիմա մենք ուզում ենք համախմբվենք: Դժբախտաբար մենք ունենք շատ մտավորականներ, չունենք ղեկավար։ Բայց այժմ քիչ մը փոխված են մտքերը: Դե, չեմ մեղադրում ոչ ոքի. մենք բոլորս հանցավոր ենք, որ չենք եկել իրար մոտ, չենք բարձրաձայնել: Բայց արդեն ժամանակն է համախմբվելու, նոր նպատակներ, նոր անելիքներ, հին կառույցը հզորացնելու եւ առաջ գնալու: Մենք 130 տարվա կուսակցություն ենք, մենք Արմենական կուսակցության ժառանգորդներն ենք, այժմ ժամանակն է կուսակցությունը կրկին ոտքի կանգնեցնելու:

- Վերջերս Լեռնային Ղարաբաղում ձեւավորվեց Ռամկավար Ազատական կուսակցության նոր կառույց, որը սակայն ենթակա չէ հայաստանյան ռամկավարներին:

- Ես գնացի Արցախ, հանդիպեցի էնտեղի մեր ակումբի անդամների հետ, դժբախտաբար քիչ մը աճապարած են գործելու մեջ։ Ամեն ինչ կարող էր ավելի լավ կազմակերպվել: Մի քիչ խորթ է գալիս, որ Արցախի կառույցը միացել է սփյուռքի ՌԱԿ-ին, եւ որովհետեւ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հովանու տակ չի ստեղծվել, այժմ խնդիր կա։ Բայց այս հարցն էլ մի քանի ամսվա ընթացքում պետք է լուծվի: Հիմա նրանք գրանցվել են որպես Լիբերալ Դեմոկրատ հասարակական կազմակերպություն: Ես անձնապես եղել եմ ֆինանսավորողը եւ օժանդակողը: Իմ անձնական նպատակն է, եւ հուսամ այդ նաեւ իրենց նպատակն էլ է, որ Արցախում հիմնենք հաստատություններ, այլ ոչ թե միայն կուսակցական ակումբ, կամ անունի եւ համախոհների համար լինի, այլ էնտեղ պետք է լինեն հաստատություններ:

Արդեն ծրագիրներ կան, որ ներկայացրել են, իհարկեՙ ուղղված ինձ անձնապես։ Բայց, ինչու չէ, եթե ամեն ինչ հաջողվի, դա կվերապահեմ կուսակցությանը: Ուզում են հողեր մշակել, անասնաբուծությամբ զբաղվել, դա իրենց խնդրանքն է: Ծրագրեր կան։ Իմ անձնական նպատակն է ղարաբաղցուն կապել հայրենի հողի հետ, թող աճ ունենա, ավելինՙ թող հասկանա, որ ինքը պետք է աշխատի, հաց հանի, եւ չպիտի թողնի հողը:

- Շատ լավ մտահղացում է, դուք որպես շինարար մտածում ե՞ք դրան զուգահեռ Արցախում շինարարություն անելուՙ բնակարաններ կամ այլ օբյեկտներ կառուցելու, շինարարական ներդրում որպես այդպիսին կա՞ն ծրագրերում:

- Ինձ համար մի քիչ շուտ է էդպիսի քայլեր անելը։ Երբ որ արդեն ճանաչվի Ղարաբաղը, վստահ եմ ոչ միայն ես, կամ մեր կուսակցությունը, այլեւ Սփյուռքն ինչպես Հայաստանի Հանրապետությունում է ներդրումներ անում, էնպես էլ էնտեղ կանին։ Բայց հիշեք, որ մենք տակավին պատերազմի մեջ ենք: Ես անձնական հանդիպումներ եմ ունեցել մի քանի զինվորականների հետ, եւ հպարտ եմ դրանով, ինչ որ իրենք արել են եւ անում են: Իրենք կպած են մայր հողին եւ ուզում են այդպես էլ մնալ, բայց առանց ջրի եւ հացի դժվար է, դրա համար մենք կօգնենք իրենց, կտրամադրենք ինչ անհրաժեշտ է, որպեսզի իրենց հողին ու ջրին ապրեն:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ Ղարաբաղյան ձեր կառույցը ոչ թե Հայաստանի հովանու ներքո է, այլ Սփյուռքի:

- Էսպես ասեմ, ես փոքր ինչ հեռու եմ մնացել կուսակցական ներքին հարցերից, բայց ինձ առաջարկ արվեց օժանդակել: Մի կողմը ասաց արա, մյուսը ասացՙ մի արա, բայց իմ սրտից խոսեց։ Եվ երբ զգացի, որ Ղարաբաղում տղաք են հավաքվել ազգային գործի համար, եւ ինձի համար տարբերություն չկաՙ ռամկավա՞ր է, թե ռամկավար չէ, եւ էլի ասեմՙ հուսամ, որ այս մի քանի ամիսների ընթացքում մենք կունենանք Հայաստանի Ռամկավար կուսակցության Արցախի կառույց, իսկ մեր աջակցությունը կբերենք Սփյուռքից որպես կազմակերպություն, բայց կուսակցության անվան տակ, այն ժամանակ ես շատ հարմար կտեսնեն, որ Արցախի կառույցը ինքնաբերաբար կմիանա Հայաստանի կառույցին, եւ ինչու չէՙ մի քանի ուրիշ մասնաճյուղեր կբացվին Արցախում, եւ առաջ կգնանք:

- Իսկ արդեն ծրագրեր մշակվե՞լ են, կա՞ն ընտրված հողատարածքներ:

- Ես անձնապես օժանդակելու եմ միայն մեկ հիմանական ծրագրի։ Բայց ֆինանսն իրենց չեմ տալիս անշուշտ, հողը կվերցնեն, կվճարեմ ես։ Հուսամ ճիշտ ճանապարհով ենք գնում: Իսկ կուսակցության ծրագրերը տակավին չգիտեմ ինչպես կլինեն:

- Հա, դուք հիմա ուզում եք հողեր գնել, տնկիներ, սերմեր ցանել, ֆիրմաներ բացել, ի՞նչ եք ուզում աճեցնել:

- Ես դա թողնում եմ իրենց. իրենք են մասնագետները, իրենք են տեղացիները, իրենք կիմանան ինչ է պետք։ Ես իրենց միայն ասել եմՙ մի եկեք ասեք 1000 հեկտար կամ 500 հեկտար է, այլ սկսեք փոքրով, ցույց տվեք, որ դուք կարող եք աշխատել, եւ սա ինքնաբերաբար օրինակ կծառայի, եւ ոչ միայն ես, այլեւ ուրիշ ընկերներ կմասնակցեն դրան: Իմ նպատակը չէ շահույթը , այլ որ գյուղացին աշխատանք ունենա։ Իմ կուսակցական դաստիարակությունը սովորեցրել է ինձ, որ կուսակցությունը չպետք է ազգից առաջ լինի. նախ ազգն է, ապա կուսակցությունը: Մեր մոտեցումը դա է միշտ. հայրենիք, հետո կուսակցություն, մենք ուրիշների պես չենք։ Մեզի համար միշտ կարեւոր է հայրենիքը, մեր պետականությունը, իսկ իշխանությունը երկրորդական է: Իմ նախնիներսՙ հայրս, մորեղբայրս, մորաքույրս եղած են ռամկավար ազատականներ, եւ այդՙ սովետի ժամանակ։ Լիբանանում նրանք հալածված են եղել իբր համայնավար եւ ռամկավար, բայց իրենք պայքարել են հայրենիքի համար, Ս. Էջմիածնի համար։ Մեզ համար այսպես է, մեզի համար կարեւորը իշխանությունը չէ, թեեւ պետք է ըսել, որ մենք ալ կուզենք, որ ՌԱԿ-ը անցնի իշխանության գլուխ։ Բայց դե դա ժամանակի հարց է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.