AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 81. ԱՐԴՅՈ՞Ք ԱՐԴՈՒԿՈՎ ՀԱՐԴԱՐԵԼԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1925, Տպվել է` 215, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահության անունից ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարգարժան պարոն վարչապետ

Դիմում ենք Ձեզ հանրապետության բնակչության համար կենսական նշանակության եւս մեկ հարցի վերաբերյալ:

Այն, որ Էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման պատճառներից մեկը հայաստանյան շուկայում նավթամթերքի գների անհամաչափ եւ տնտեսապես չհիմնավորված բարձր գինն է, կասկած չի հարուցում: Փորձագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014թ. հունվարից, երբ Ռուսաստանը սկսեց Հայաստանին մատակարարել գազ եւ նավթամթերք նախատեսվածից 30 տոկոս ցածր գնով, նրա բյուջեն տարեկան կտրվածքով զրկվեց համապատասխանաբար 104 եւ 48 մլն. դոլարից, Հայաստանի շուկայում ոչ բնական գազը եւ ոչ էլ նավթամթերքը, հատկապեսՙ բենզինն ու դիզվառելիքը գնի իջեցում չարձանագրեցին:

Ավելին, երբ նավթի գինը համաշխարհային շուկայում 115 դոլարից իջավ մինչեւ 45-50 դոլար, Հայաստանի շուկան կրկին խուլ եւ կույր մնաց գների այդ լրջագույն տատանումների հանդեպ: Անգամ պարզ տրամաբանության թելադրմամբ, վառելիքի, հատկապեսՙ բենզինի գինը պետք է որ կազմեր առնվազն 250-300 դրամի չափՙ այսօրվա 430-500 դրամի փոխարեն: Արդյո՞ք պատկան մարմինները հետաքրքրվեցին, թե ու՞մ գրպանն է լցվում առաջացող գերշահույթը: Արդյո՞ք Ձեզ, պարոն վարչապետ, չի մտահոգում այն փաստը, որ միայն վառելիքի գնի իջեցման հաշվին տնտեսությունը իրական աշխուժություն կապրեր, իսկ բնակչությունը վերջապես կտեսներ գների անկում:

Օրինակ, գյուղատնտեսության բնագավառում ջրի եւ վառելիքի գինը մեծ տեսակարար կշիռ է կազմում արտադրանքի ինքնարժեքի մեջ: Վառելիքիՙ 150 դրամից ոչ պակաս իջեցումը հնարավորություն կտար հողը մշակողին անհամեմատ ավելի մեծ հողակտորներ մշակել, հետեւաբար ավելի առատ բերք ստանալ եւ դրանով իսկ իջեցնել գյուղմթերքի ինքնարժեքը: Հասկանալի է, որ եկամուտների ավելացումն էլ իր հերթին լրջագույնս կշտկեր գյուղաբնակի սոցիալական վիճակը:

Նույնը կարելի է ասել նաեւ արդյունաբերության ոլորտի աշխատողների մասին, ուր վառելիքի գնի իջեցումը բարերար ազդեցություն կունենար հումքի եւ փոխադրամիջոցների ինքնարժեքի վրա:

Ի դեպ, այն, որ վառելիքի շուկայում փաստացի մենաշնորհն է թելադրում գները, կասկածից վեր է, ինչը հաստատվում է վառելիքի լցակայանների միանման գներով: Իսկ այն բոլոր ծիծաղ առաջացնող «փաստարկները», թե գները չեն իջնում, որովհետեւ նախօրոք մեծաքանակ պաշարներ են գնվել, բացարձակ դեմագոգիա է, քանի որ մեկ ու կես տարով այդպիսի քանակությամբ վառելիք միանգամից Հայաստան չի բերվում: Առավել եւս, որ բիզնեսի շահից բխում է միայն ու միայն էժան ապրանք ձեռք բերելը:

Դիմելով Ձեզ, գտնում ենք, որ ՀՀ կառավարության շահերից է բխում անհապաղ եւ համապատասխան գործողություններով կարգավորելու վառելիքի շուկայի վիճակը:

Եթե կառավարությունը շուկայում առկա չարաշահումները բացահայտելու օպերատիվ միջոցներ չձեռնարկի եւ իրավապահ մարմիններին չհանձնարարի ստուգել եւ պատժել նման վիճակ ստեղծողներին, ապա մենք այն կգնահատենք որպես իշխանության անկարողություն կամ չկամություն եւ հասարակայնությանը դեկլարատիվ հայտարարություններով սնում: Մենք չէ, որ կառավարությանը պետք է մատնանշեինք առնվազն մեկուկես տարի գոյություն ունեցող, մեղմ ասած, անբնական վիճակը, որ տիրում է վառելիքի շուկայում, ինչը արդար վրդովմունք է առաջացնում հասարակության շրջանում:

Ակնկալում ենք Ձեր համապատասխան արագ արձագանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.