AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1804, Տպվել է` 220, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՐԶՎՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ճգնաժամը շուտով չի հաղթահարվի

Անցյալ կիրակի Ռուսաստանի նախագահի` Սոչիի ամառանոց «Բոչառով ռուչեյ»-ի («Բոչառով առվակ») խոհանոցը համալրվեց կանաչ` հանգստացնող թեյի թարմ տեսակներով. ամառանոց էր եկել Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ինչպես հետո ՌԴ նախագահի պաշտոնական կայքը հայտնեց` «քննարկելու պետական նշանակության հրատապ հարցեր»: Թե ե՞րբ են կոնկրետ հասցրել Պուտինն ու Մեդվեդեւը քննարկել այդ հարցերը, մենք չգիտենք, եւ առանձնապես պարզ էլ չէ. բանն այն է, որ ողջ օրվա ընթացքում ՌԴ նախագահն ու վարչապետը մարզվել են, մարզանքից հանգստանալու ժամանակ` սեփական ձեռքերով խորոված են արել, ինչպես նաեւ խմել են (հրապարակայնորենՙ միայն թեյ, անշուշտ): Այնպես որ հստակ չէ, թե կոնկրետ ե՞րբ են «պետական նշանակության հրատապ հարցեր» քննարկել Պուտինն ու Մեդվեդեւը, կամ քննարկե՞լ են արդյոք: Չմոռանանք հիշեցնել, որ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ այս օրերին իր մեղրամսի մեջ է, հետեւաբար այս «խորհրդավոր կիրակի»-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն էլ հազիվ թե լինի:

Պետք է նկատել, սակայն, որ դրանք առանց այդ էլ բազմաթիվ են: Օրինակ, ըստ որոշ աղբյուրների, թեյը, որը խմել են Պուտինն ու Մեդվեդեւը, եղել է կանաչ, հանգստացնող եւ վերականգնող, ինչն ուղղակի տեղեկացնում է մեզ Ռուսաստանի ղեկավարների այս պահի ֆիզիոլոգիական կարիքների մասին: Հաջորդը, նախագահ Պուտինը մարզվել է սպորտային հագուստով, ինչը եղել է գերմանական արտադրության, սա էլ իր հերթին նշանակում է, որ Պուտինը չի հավանում մարզահագուստների ռուսական արտադրությունը` մեկ, եւ կամ սիրաշահում է Գերմանիային` երկուս: Բացի այդ, ՌԴ նախագահն ու վարչապետը մարզվել են ամերիկյան արտադրողի մարզական սարքավորումներով, կնշանակի Պուտինը սիրաշահում է ոչ միայն Գերմանիային: Մյուսըՙ մարզվելու ընթացքում Պուտինը (ով ֆիզիկապես ավելի պինդ է Մեդվեդեւից) հաճախ է վարչապետին առաջարկել (հանձնարարել) ինչ-որ վարժություններ եւ հետեւել, թե ինչպես է Մեդվեդեւը դրանցից գլուխ հանում: Հասկանալի է, որ այդ հանձնարարությունները միայն տվյալ դեպքում են եղել մարզական վարժությունների տեսքով:

Եւ վերջապես ամենակարեւորը. «Պուտինն ու Մեդվեդեւը խորոված են ուտում, երբ Ռուսաստանը ճգնաժամի մեջ է»: Հենց այս վերտառությամբ հոդվածներ եղան արեւմտյան մամուլում: Հասկանալի է, որ ինչպես Պուտինը, այնպես էլ Մեդվեդեւը, հատկապես Պուտինը շատ լավ գիտեն, որ Ռուսաստանը ճգնաժամի մեջ է (հակառակ պարագայում կանաչ թեյ չէին խմի), կնշանակի, որ նրանք հատուկ են խորոված կերել` ճգնաժամային այս ժամանակահատվածում: Ինչո՞ւ: Իր հարցազրույցներից մեկում ՌԴ նախագահը տարիներ առաջ հայտարարել էր, որ շատ է սիրում կարդալ եւ, որ այդ պահին կարդում է քաղաքական հոգեբանության վերաբերյալ ինչ-որ գիրք (Պուտինը չանվանեց գրքի վերնագիրը, հավանաբար վախենալով, որ այն կկարդան նաեւ արեւմտյան առաջնորդները): Ուրեմն կարելի է ասել, որ Ռուսաստանի նախագահը հրաշալի գիտի, որ հենց ճգնաժամի տարիներին ժողովուրդը պետք է տեսնի իր առաջնորդների կատարյալ հանգստությունը եւ ուրախ ու հանգիստ դեմքերը: Սա ներշնչում է, որ ամեն ինչ լավ է, կամ գոնե` շուտով լավ է լինելու, քանի որ «մենք ունենք ուժեղ եւ առողջ նախագահ, ով ահա, հանգիստ պայմաններում վարչապետի հետ քննարկել է համապետական նշանակության հրատապ հարցեր (բնականաբար ճգնաժամի հաղթահարման հարցերը) եւ անշուշտ ելքեր են գտնվել` դատելով նրանց ուրախ եւ հանգիստ դեմքերից»: Իհարկե շատ հնարավոր է, որ այդպես չլինի, բայց «Բոչառով Ռուչեյ» մեկնած Պուտինի խնդիրը ոչ թե այդպես անելն է, այլ հենց ներշնչելը, ինչը, դատելով ռուսական մեդիայի հրապարակումներից եւ դրանց հասարակական արձագանքներից, ստացվել է: Օրինակ, ռուսական կայքերից մեկը հոդված գրեց «Պուտինը մարզվեց. ճգնաժամը շուտով կհաղթահարվի» վերնագրով:

Բայց այս հոդվածը, չնայած ավարտվում է, բայց ամենեւեին էլ ՌԴ ղեկավարների մասին չէ: Մեր նախագահը, ինչպես հայտնի է, պետական-նախագահական ամառանոցներ ունի` Սեւանում, Դիլիջանում եւ Ծաղկաձորում (կոնկրետ Սերժ Սարգսյանը գուցե նաեւ` այլ վայրում): Դուք երբեւե տեսե՞լ եք, թե ինչպես են այդ ամառանոցներից մեկում Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը մարզվում, խմում (թեյ, անշուշտ), եւ խորոված անում: Գուցե եւ անում են, ի տարբերություն Պուտին-Մեդվեդեւ զույգի` ամեն կիրակի, բայց դուք տեսե՞լ եք... Գուցե Սերժ Սարգսյանը մարզվել չի սիրում, կամ չի կարդացել ոչ մի գիրք քաղաքական հոգեբանության մասին, կամ թեյ չի սիրում, այն էլ` կանաչ, հնարավոր է, որ նա Հովիկ Աբրահամյանի ընկերակցությունը չի սիրում, բայց կարեւորն այն է, որ այս ամենի արդյունքում մեզ ոչ ոք ոչինչ չի ներշնչում:

Ուրեմն` Սերժ Սարգսյանը չի մարզվում. ճգնաժամը շուտով չի հաղթահարվի, եթե, իհարկե, հաղթահարվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.