AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1783, Տպվել է` 215, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՊԱՐՈՆ ԿԱՐՈՆ ԿԱՐԴԱՑԵԼ Է, ՀԵՏՈ` ԸՆԹԵՐՑԵԼ

Սահմանադրական փոփոխությունների շուրջ տեղի ունեցող խորհրդակցությունների շրջանակներում երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ-ից դուրս եկած, բայց ԲՀԿ խմբակցության անդամ մնացած պատգամավորների խմբի հետ (սա ե՞ւս քաղաքական ուժ է): Չնայած այդ խմբի ներկայացուցիչներից մեկը` Կարո Կարապետյանը հանդիպումից հետո հայտարարել է, որ ինքը նախագահի մոտ էր գնացել իր անձնական հարցով: Ի՞նչ հարցով կոնկրետ, Կարապետյանը չի ասել, շեշտելով, որ այն «անձնական է»: Այդուհանդերձ, մինչեւ հավանաբար Կարապետյան-Սարգսյան առանձին հանդիպումը, նախագահը ԲՀԿ խմբակցության անկուսակցական անդամների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները, ինչի մասին էլ նույն Կարո Կարապետյանը ասել է. «Մեր երկրի նախագահը ոնց ցանկանում է, այդպես էլ պետք է լինի: Ես անձամբ Սահմանադրությունը ոնց որ գրել են, իմ համար հաճելի ա: Ես կարդացել եմ, ընթերցել եմ, շատ հաճելի, նորմալ գրած ա, շատ գրական գրած ա: Մեր ժողովրդի, մեր ապագայի համար շատ հիանալի Սահմանադրություն ա»:

Իսկ հետաքրքրական է, մեր երկրի նախագահը ցանկանո՞ւմ է, որ սահմանադրական փոփոխությունների դրական կողմերը հենց այսպես ներկայացվեն:

Պարոն Ախոյանին բացատրել են

Ոչ ԲՀԿ-ական, բայց ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավորների հետ երեկ նախագահականում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներից հետո այդ խմբի անդամ Արագած Ախոյանը նախ նշել է, որ իրեն ամենաշատը անհանգստացնում էր «աղանդավորների հարցը»: Այսինքն, ըստ պարոն Ախոյանի նախնական տպավորության, անհանգստությունն առաջացել է, երբ կարդացել է սահմանադրական փոփոխությունների տեքստը. աղանդավորների իրավասությունները մեծանում են, ինչն էլ նրան անհանգստացրել էր. «Բայց նախագահը մեզ բացատրեց, որ քրիստոնեաների մեջ տարբեր ուղղություններ կան, օրինակՙ կաթոլիկները, ուղղափառները, բողոքականները, եւ որ մենք չենք կարող նրանց իրավունքները չհարգել», ասել է պարոն Ախոյանը` նախագահականից դուրս գալուց հետո:

Փաստորեն, մինչեւ հիմա պարոն Ախոյանը վստահ էր, որ կամ Հռոմի պապը Հայ առաքելական եկեղեցու սպասավոր է, կամ էլ` աղանդավոր (Մեղա, Աստված):

Պարոն Զարզանդըՙ «Գինեսի ռեկորդակիր»

Սեպտեմբերի մեկին, ժամը 9:41 րոպեին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկունքի հարցերով օգնական Զարզանդ Նիկողոսյանը Կապանի թիվ 6 դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանի հրամանով նշանակվել է նույն դպրոցի փոխտնօրեն: Հասկանալի է, որ այս իրադարձությունը լայն արձագանք ստացավ լրատվական միջոցներում եւ սոցիալական ցանցերում, այնքան, որ տիկին Դավթյանը հիշեցրեց, որ պարոն Զարզանդը բարձրագույն կրթության երկու կարմիր դիպլոմ ունի եւ առհասարակ մեծ սեր եւ հարգանք է վայելում Կապանի թիվ 6 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, աշակերտների եւ ծնողների մոտ (այդ ե՞րբ հասցրեց):

Բայց հաջորդ օրը` սեպտեմբերի 2-ին, ժամը` 15:36-ին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր պատին գրեց. «Հարցի առնչությամբ Սյունիքի մարզպետարանի հետ անցկացրած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել` չեղյալ հայտարարել Կապանի դպրոցներում մեկում փոխտնօրեն նշանակելու որոշումը: Շնորհակալություն եմ հայտնում լրատվական միջոցներին»:

Այսպիսով պարոն Զարզանդը ոչ պաշտոնապես (դեռ) դարձավ Գինեսի ռեկորդակիր` ամենակարճ պաշտոնավարման համար: Եթե ժամերով ասենք, ապա պարոն Զարզանդը դպրոցի փոխտնօրեն աշխատեց ուղիղ 29 ժամ 55 րոպե: Անգամ 30 ժամը չլրացավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.