AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1842, Տպվել է` 213, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԻ ՍԽՐԱՆՔԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մուսալեռյան հերոսամարտի հիշողությունն այդ պատմական իրադարձությունից մնացած այն նշխարն է, որ մեզ է փոխանցվել տարիների հեռվից, ու մենք այն սիրով ճաշակում ենք ամեն տարի, Արարատի հայացքի ներքո, սեպտեմբերյան փափկաշունչ օրվա մեջ: Ճաշակում ենք ոչ թե զոհի ու պարտադրված զոհաբերության գնացողի, այլ մեր երակներում վերակենդանացնում ենք Հայոց արծվային ազատատենչությունը եւ հաղորդակցվում մուսալեռցիների սխրանքի հավերժությանը: Իսկ հեռուներից հառնող լեռան պատկերը մեզ է գալիս ճիշտ այնպես, ինչպես այն պատկերացրել է Միխայիլ Դուդինը. «Հայոց արիության անմատչելի լեռը, նրա աննկուն ոգու օրինակը աշխարհի բոլոր ժողովուրդների համար»:

Ազգային պատմության փառավոր էջերից մեկը գրվեց աշխարհի գեղատեսիլ անկյուններից մեկում, ուր դրանից 700 տարի առաջ, բայց գրեթե 300 տարի շարունակ գոյատեւել էր Հայկական թագավորությունը: Արհեստներում եւ արվեստում, առեւտրում, դիվանագիտության եւ ռազմական գործի մեջ զարգացման իր աստիճանով աշխարհին զարմացնող Կիլիկիայի Հայոց թագավորության 700-ամյա հեռվից` 1915-ի սահմռկեցուցիչ օրերի մեջ էլ մուսալեռցին պահում էր իր նախնիների պատիվն ու շնորհները, որոնք, ով գիտի, գաղտնախորհուրդ ինչ ճանապարհներով էր այդ օրերին լուսավորում Հայոց արքայական ծիրանու արեւագույնով: Սակայն ճակատագիրը ժամանակի մեջ նետի սլացքի պես է, եւ թուրքական սուրը սուրում է դեպի Մուսա լեռան գեղատեսիլ գոգահովիտն ու կուրծքը:

Հերոսամարտի ավարտից անմիջապես հետո հայ բանաստեղծ Վահան Թեքեյանն էր, որ գովերգեց մուսալեռյան արծվաթռիչ ոգին: Այդ ոգին փարվել էր լեռանն ու ոգեշնչել բանաստեղծին.

Լեռն անծանօթ, մշուշոտ

Պայծառացաւ, հայացաւ...

1915-ի սեպտեմբերին լեռան ծերպերում արծվի աչք դարձած զինյալ հայ քաջամարտիկները պահպանում էին ոչ միայն իրենց կանանց ու երեխաներին, այլեւ նոր էջեր էին ավելացնում ազգային գոյության գաղափարը պահող դասագրքերում: Այդ քաջերի ոգեղեն գոյության ոլորտներից այսօր մենք տողեր ենք հանում, մտքեր, որոնցով էլ առաջնորդվում է մեր ամենօրյա գոյությունը: Ահա դրանցից մեկը. «Ազգությունից բացի այլ կուսակցություն չի կարող լինել»: Եվ կամ` «Ազատությունն ու անկախությունը պահպանելուց բացի այլ հրամայական չի կարող լինել»: Ահա թե ինչպիսի տողեր կան մեզ թողնված մուսալեռյան կտակում:

Մեկ անգամ եւս փառք ու պատիվ նրանց, ովքեր թշնամու գնդակից ընկան Մուսա լեռան հերոսամարտում: Նաեւ հարգանք նրանց, ովքեր փրկության լաստանավերով օտար ափ հասան, բայցեւ իրենց զավակներին ու թոռներին իբրեւ նշխար մատուցեցին իրենց հուշը մուսալեռյան հիշողության մասին: Նաեւ այս պատգամը նրանց, ովքեր Հայոց գոյության շարունակակիրն են:

Լինենք մուսալեռցու փառքը պանծացնող հուշակոթողի ամենամյա ուխտագնացը, եւ թող սեպտեմբերյան մեր երթը լինի հայ ժողովրդին դեպի հավիտենություն տանող ճամփաներից մեկի գեղեցիկ ծաղիկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.