AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



ՃԳՆԱԺԱՄ

Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1927, Տպվել է` 212, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Հավաստում են ԱՄՀ-ի տնտեսագետները

Այսպես կոչված «շիթախառնման» տեսության կողմնակիցները, որի համաձայն ամենահարուստների եկամուտները նպաստում են տնտեսական աճին, այժմ մտահոգվելու պատճառ ունեն, քանզի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնտեսագետները բացահայտորեն վիճարկում են այդ մոտեցումը: Անհավասարությունների պատճառներին ու հետեւանքներին նվիրված մի հետազոտության մեջ նրանք, ընդհակառակը, հիմնավորում են այն դրույթը, թե որքան մեծանում է հարուստների ունեցվածքը, այնքան նվազում է տնտեսական աճը: Այսպես, երբ 20 տոկոս առավել ունեւորների բաժինն ավելանում է 1 տոկոսով, ներքին համախառն արդյունքը (ՆՀԱ) 0,08 կետով նվազում է հաջորդ հինգ տարիներին: Այլ կերպ ասած, ամենահարուստների շահույթները չեն հոսում դեպի ցած, ի հեճուկս նեոլիբերալ տնտեսագետների համոզմունքների, որոնք անցյալում պաշտպանում էին Մարգարետ Թետչերի եւ Ռոնալդ Ռեյգանի քաղաքական գծերը, ինչպես նաեւ բարձր ու գերբարձր եկամուտ ունեցողների հարկերի իջեցումները:

Փոխարենը 20 տոկոս ամենաաղքատների եկամուտների 1 տոկոս աճը զուգորդվում է ավելի մեծ (0,38 կետ) տնտեսական աճին:

Անհավասարությունները կրճատել հանուն աճի ապահովման

Այս դրական հարաբերակցությունը ճիշտ է նաեւ միջին խավի համար: Իրականությունից կտրված լինելու մեջ չմեղադրվելու մտահոգությամբ հիշյալ աշխատության հեղինակները, որը ԱՄՀ-ում բանավեճի ծավալման առիթ է դարձել, նշում են, որ «ինչ-որ աստիճանի անհավասարությունը կարող է խնդրահարույց չլինել, քանի որ անհատներին դրդում է աչքի ընկնել, պայքարել, խնայել եւ ներդրում կատարել առաջ գնալու համար»: Ի դեպ, հեղինակները իրենց աշխատանքից անում են այն ընդհանուր հետեւությունը, որ քաղաքական ղեկավարները պարտավոր են իրենց ջանքերը բեւեռել ամենաաղքատների եւ միջին խավի վրա, որպեսզի կրճատեն անհավասարությունները եւ նպաստեն տնտեսության աճին:

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ, OCDE) իր հերթին հանգել է նույնատիպ հետեւությունների, տեղեկացնում է ֆրանսիական «Մոնդ» թերթը: Անհավասարություններին նվիրված աշխատության մեջ, որը 2015 թ. մայիսի օգտագործվեց կազմակերպության զեկուցագրում («Վերաբերում է ամենքին. ինչու անհավասարության կրճատումը ձեռնտու է բոլորին»), ՏՀԶԿ-ն արձանագրում է, որ 1985-2005 թթ. անհավասարությունների խորացման հետեւանքով զարգացած երկրների տնտեսության ընդհանուր աճը միջին հաշվով 4,7 կետի կորուստ է ունեցել: Ըստ որում, ավելի շատ տուժել է բնակչության առավել անապահով 40 տոկոսը:

Կազմակերպության անդամ 34 երկրների մեջ 2007-2011 թթ. անհավասարության աճի տեմպերով Ֆրանսիան զբաղեցրել է 3-րդ տեղը, գրում է «Մոնդը»:

Աշխարհի բնակչության 1 տոկոսը տիրում է հարստության կեսին

ԱՄՀ-ի հետազոտությունը ՏՀԶԿ-ինի ավելի լայնընդրգկուն է, քանի որ ընդգրկում է մոտ 100 երկիր. զարգացած, արագ զարգացող եւ նոր զարգացող տնտեսություններ: Աշխատանքը թույլ է տալիս հասկանալ անհավասարությունների դինամիկան եւ շարժիչ ուժերը: Հեղինակները նկատել են տալիս, որ ֆինանսական գլոբալացումը եւ տեխնոլոգիական առաջընթացը ամենուրեք զուգորդվում են բնակչության ամենահարուստ 10 տոկոսի եկամուտների բաժնի աճով, որն այժմ արդեն 9 անգամ ավելի մեծ է ամենաաղքատ 10 տոկոսի բաժնից:

Զարգացած երկրներում վերջին տասնամյակների ընթացքում հարուստներին եւ աղքատներին բաժանող անդունդը խորացել է ավելի քան երբեւէ: Իսկ արագ զարգացող եւ նոր զարգացող երկրներում անհավասարությունների խորացումը բացատրվում է նախ եւ առաջ նրանով, որ բարեկեցիկ միջին խավի եկամուտները միացել են հարուստ խավերի եկամուտներին, ինչպես Չինաստանում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Համաշխարհային հարստության կենտրոնացումը տպավորիչ է: Այդ հարստության մոտավորապես կեսը (110000 մլրդ դոլար), բնակչության 1 տոկոսի ձեռքին է: 2015 թ. աշխարհի հարստության վերաբերյալ հրապարակած ուսումնասիրության մեջ Boston Consulting Group-ը բացահայտել է, որ վերջին մեկ տարում դոլարային միլիոնատերերի թիվն ավելացել է 16 տոկոսով եւ որ Ասիա-Խաղաղօվկանոսյան տարածաշրջանը (բացի Ճապոնիայից) 2016 թ. աշխարհում առաջին տեղը կզբաղեցնի միլիոնատերերի թվով, գերազանցելով Հյուսիսային Ամերիկային:

Աշխատանքի շուկայի ճկունացումը նպաստում է անհավասարությանը

2007-2008 թթ. ճգնաժամից ուժեղացած այդ զարգացումներից առավելապես տուժել են միջին խավերը, քանի որ զարգացած երկրներում առավել որակյալ աշխատուժը եւ ցածր որակավորում ունեցողները կամ որակավորում չունեցողները սովորաբար պաշտպանված են նվազագույն աշխատավարձով, ԱՄՀ-ի տնտեսագետները, ի դեպ, դիտարկել են, որ աշխատանքի շուկայի ճկունացումը խորացնում է անհավասարությունը եւ հարստացնում առավել ունեւոր 10 տոկոսին: Նրանք եզրակացնում են, որ աշխատանքի շուկայի ճկունությունը ձեռնտու է ամենահարուստներին եւ նվազեցնում է աղքատ աշխատավորների սակարկության կարողությունը: Արհմիութենական կազմակերպությունները հաստատում են այդ եզրակացությունը:

ԱՄՀ-ի փորձագետները խորհուրդ են տալիս արագ զարգացող եւ նոր զարգացող երկրներում անհավասարությունները կրճատելու նպատակով ֆինանսական ծառայությունները մատչելի դարձնել ամենաաղքատներին: Զարգացած երկրներում շեշտը պետք է դրվի մարդկային կապիտալի ու հմտությունների զարգացման եւ առավել վերաբաշխելի հարկային քաղաքականության վրա: Դա պետք է արվի ունեցվածքի ու սեփականության հարկման միջոցով: Կարեւոր է համարվում նաեւ եկամուտների առավել պրոգրեսիվ հարկումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.