AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1834, Տպվել է` 211, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ «+ԿԻՆՈ» N 2.

Մարիամ

Ցեղասպանության 100 ամյա իրադարձությունները (միջոցառում բառը այս դեպքում համահունչ չէ), որոնք նշվեցին եւ՛ Հայաստանում, եւ՛ արսասահմանում, դեռ երկար կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ: Ես որպես 60 ականների սերնդի ներկայացուցիչ, ովքեր պայքարում էին, որ «1915 թվական» «Մեծ Եղեռն» արտահայտությունները գոնե հրապարակայնորեն հնչեն, շատ բարձր եմ գնահատում ապրիլ քսանչորսյան աննախադեպ իրադարձությունների պատմական նշանակությունը,- մեր թղթղակցի հետ զրույցում ասաց «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը:

Ամսագիրը բացվում է «Հայ ժողովրդի պատմությունը փաստերի լեզվով», «Համիդյան ջարդերից մինչեւ 1915 թվականի ցեղասպանությունը», «Կորուսյալ դրախտ որոնելով», « Ուրիշ հայրենիք» կինոգրախոսականներով, որոնք ներկայացնում են Երեւանի «Հայկ» կինոստուդիայում նկարահանված այն ֆիլմերը, որոնք նվիրված են Մեծ Եղեռնի 100-ամյակին: « Սահմաններ պահելուց հետո մեր երկրորդ խնդիրը պետք է լինի ճշգրիտ մշակությաին քաղաքականությունը «+Կինո»-ին տրված հատուկ հարցազրույցում ասում է մեր ժամանակների մեծագույն երգչուհի Հասմիկ Պապյանը:

Կարեն Ջանիբեկյանի եւ Կարեն Ջանգիրյանի (Ջանգիրով) կինոյում, նրանց առաջին հանդիպման մասին է պատմում հետաքրքրիր հոդվածը:

«Ամերիկյան խճանկար» խորագրով հարցազրույցը ներկայացնում է «Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հեղնիկաներՙ Դիլաքյան եղբայրների գերդաստանը:

«Ֆիլմ» թերթի էջերից բաժնում ճարտարապետ Արմեն Զարյանը ներկայացնում է գերմանացի հայագետ Լեփսուսի այցելությունը իր հորը` Կոստան Զարյանը:

«Ինձ համար անգերազանցելի է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը»,- այսպես է սկսվում Հայոց ցեղասպանության 100-յա միջոցառումների պետական հանձնաժողովի համակարգող, Հայստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի «+Կինո»-ին տրված հատուկ հարցազրույցը:

Ցեղասպանության հետ կապված կատարած աշխատանքների մի յուրօրինակ հաշվետվությամբ են հանդես գալիս Հասատանի գրողների, նկարիչների, կոմպոզիտորների միությունների նախագահները: «Նկարահանումներն ավարտել են» հոդվածը պատմում է կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի` Կոմիտասին նվիրված, «Վարդապետի լռությունը» ֆիլմի մասին:

«Գթության քույրերի զոհաբերությունը», «Խավարման լույսը», «Երբ ողբերգական էր անգամ փրկվելը» կինոխոսականները ներկայացնում են ռեժիսորներ Արամ Շահբազյանի, Արա Երնջակյանի եւ Կարեն Հովհաննիսյանի նկարահանած ֆիլմերը:

«Քիչ օգտագործեք ձիու խորամանկ քայլերը» հարցազրույցը, որը վարել է «+Կինո» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ ՀՀ վաստակավոր արտիստ Ժան Նշանյանը ներկայացնում է ԱՄՆ-ի շախմատային ակադեմիայի հիմնադիր տնօրենՙ Արմեն Համբարձումյանի գործունեությունը` Հայաստանից մինչեւ Լոս Անջելոս:

«Երեւանն առանց ծաղկատունկի, ինչպես տունն առանց գորգի» բլից հարցազրույցում մայրաքաղաքի գլխ. դիզայներ Գագա Ամատունին պատմում է քաղաքի ձեւավորումների մասին:

«Ռեպորտաժ ցուցահանդեսից» գրախոսականը ներկայացնում է նկարչուհի Լիլիա Կարճիկյանին:

«Լուսանկարչությունը լեզու սովորելու պես մի բան է» իր հետ կայացած հարցազրույցում ասում է Կարեն Միրզոյանը:

«Աստված աշխարհի հետ խոսել է հայերեն» Ջորջ Բայրոն, «Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը» Վիկտոր Հյուգո: Այսպիսի մեջբերումներով է սկսվում «Հարստացնենք մեր բառապաշարը» մշտական բաժինը, որը վարում է բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչիկ Բադիկյանը:

«Երկու հասարակարգերի խորհրդանիշը» ընդարձակ ինֆորմացիան պատմում է 1978 թվականին կառուցված «Հայատան» կինոթատրոնի վերաբացման մասին:

Հայ առաջին հնչյուն «Պեպո» ֆիլմի ամերիկյան ցուցադրումներին է նվիրված կինոգետ Արծվի Բախչինյանի հոդվածը:

Անվանի կինոքննադատ, արվեստագիտության թեկնածու Սուրեն Հասմիկյանի ծննդյան 80 ամյակի կապակցությամբ ամսագրում խոսք են ասում մեր ճանաչված մտավորականության ներկայացուցիչները:

«Դոստոեւսկին թուրքերի մասին» Վադիմ Ղարիբյանի այս արժեքավոր հոդվածը նոր փաստեր է սփռում թուրք բարբարոսների ոճրագործության մասին:

Ինչպես միշտ հետաքրքիր նյութեր են զետեղված նաեւ ռուսալեզու բաժնում: Ամսագրի շապիկը եւ հարցազրույցը այս անգամ ներկայացնում է ՀՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.