AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1602, Տպվել է` 207, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՉՆԱՅԱԾ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻՆՙ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԴԵՌ 795 ՄԼՆ ՍՈՎՅԱԼ ԿԱ

Աշխարհում սովի ու թերասնման հաղթահարմանն ուղղված ջանքերը վերջին երկու տասնամյակների ընթացքում որոշակի արդյունք են տվել: Այդուհանդերձ, մոլորակի բնակչության 10 տոկոսը կամ 795 մլն մարդ դեռ տառապում է սովից: ՄԱԿ-ի Սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) 2015 թ. զեկույցի համաձայն, որը օրերս հրապարակվեց Հռոմում, վերջին տասնամյակում թերասնվող մարդկանց թիվը աշխարհում նվազել է 167 միլիոնով, իսկ 1990-1992 թթ. համեմատությամբՙ 216 միլիոնով: FAO-ի զեկույցը վկայակոչելովՙ ֆրանսիական «Լը Մոնդ» թերթը գրում է, որ, «չնայած ժողովրդագրական արագ աճին, աշխարհում թերասնվող ազգաբնակչության բաժինը 1990-1992 թթ. 18,6 տոկոսից 2014-2015 թթ. իջեցվել է 10,9 տոկոսի»: Թերասնման մասին խոսվում է այն բոլոր դեպքերում, երբ մարդկանց սնունդը անբավարար է ակտիվ եւ առողջ կյանք վարելու համար:

Թեեւ ընդհանուր առմամբ դրական տեղաշարժ է կատարվել, բայց FAO-ի հետազոտած 129 երկրներից 57-ը չի ապահովել հազարամյակի զարգացման թիվ մեկ նպատակը, այն էՙ կիսով չափ կրճատել աղքատության մակարդակը եւ սովյալների տոկոսը: 1990 թ. սահմանված Հազարամյակի խնդիրների կատարման առումով FAO-ն որոշ հաջողության է հասել մասնավորապես Արեւմտյան Աֆրիկայում, որտեղ թերասնվող մարդկանց թիվը քսանհինգ տարում նվազել է մոտ 25 տոկոսով: Կենտրոնական, Արեւելյան ու Հարավարեւելյան Ասիան եւ Լատինական Ամերիկան նույնպես հաջողություններ են արձանագրել: Մինչդեռ Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում եւ Հարավային Ասիայում իրավիճակը մնում է մտահոգիչ: Այդ երկու տարածաշրջաններում է ապրում սովից տառապող անձանց գերակշիռ մեծամասնությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.