AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1663, Տպվել է` 205, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՍՆՆԴԱՅԻՆ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

Պ. Ք.

Սովի ու թերասնման հաղթահարմանը խանգարող խոչընդոտները հայտնի են. դրանք են սննդամթերքների գների գերփոփոխականությունը, պատերազմները, քաղաքական անկայունությունը, քաղաքացիական խռովությունները, բնական աղետները, ինչպես նաեւ կլիմայի կտրուկ փոփոխությունները եւ դրանց հետեւանքով առաջացող բնակչության զանգվածային տեղաշարժերը: ՄԱԿ-ի Սննդի համաշխարհային ծրագիրը (PAM) վերջերս կոչ արեց դադարեցնել մարտերը Սիրիայում, որպեսզի հողագործները կարողանան ամբողջ երկրում հավաքել եւ տեղափոխել բերքը: «Սննդային անապահովության եւ զանգվածային տեղաշարժերի պայմաններում շատ կարեւոր է, որ բերքը չկորչի եւ որ սննդամթերքը մնա երկրի ներսում», հայտարարեց PAM-ի գործադիր տնօրեն Էրթարեն Կուզենը:

Լավատեսության չափավորմանը դրդող ուրիշ պատճառներ էլ կան: Թերասնմանը վերաբերող հաշվարկները հիմնված են տարեկան միջին ցուցանիշերի վրա եւ հաշվի չեն առնում կարճաժամկետ թերասնումը: Հաշվարկները չեն ներառում ազգաբնակչության խմբերի եւ ընտանիքների միջեւ սննդի բաշխման անհավասարությունները: Բացի դրանից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպության հատուկ զեկուցող Օլիվյե դը Շուտտերը 2014 թ. հունվարին հրապարակած զեկույցում ընդգծեց այն հանգամանքը, որ «հավշարկները հիմնված են ամենօրյա էներգետիկ փոքր կարիքների վրա, ինչը ենթադրում է նստակյաց կենսակերպ, մինչդեռ աղքատ մարդկանցից շատերը զբաղվում են ֆիզիկական զգալի ջանքեր պահանջող գործունեությամբ»: Շատ դեպքերում սնունդը բավարար է քանակապես, բայց հարմարեցված չէ ապրելակերպին: Պակաս են միկրոտարրերը, օրինակՙ յոդը, երկաթը կամ A վիտամինը, ինչը լուրջ հետեւանքներ է ունենում երեխաների աճի վրա:

Մոլորակի կլիմայի փոփոխությունը կարող է ի չիք դարձնել վերջին տասնամյակում գործադրված ջանքերը: Այս տարվա մայիսի 26-ին 24 ոչ կառավարական կազմակերպություններ ստորագրեցին մի կոչ, որով համաշխարհային ընկերակցությանը խնդրում են կլիմային վերաբերող բանակցությունների օրակարգում ներառել սննդային ապահովության հարցը: Երկրագնդի կլիմայի զգալի փոփոխությունը կարող է վնասել մշակաբույսերի 70 տոկոսին: Եթե արդյունավետ քայլեր չձեռնարկվեն, ապա աշխարհում մինչեւ 2080 թվականը կհայտնվեն 600 միլիոն նոր սովյալներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.