AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1143, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, Երեւան, 7 սեպտեմբեր 2015 թ

Ինչպես հայտնի է, առաջիկա նոյեմբերին Բուենոս Այրեսում (Արգենտինա) տեղի է ունենալու ՌԱԿ հերթական Պատգամավորական ընդհանուր ժողովը, որը ըստ կուսակցության կանոնադրության կոչված է ամփոփելու եռամյա շրջանում կատարած աշխատանքներն եւ ուրվագծելու հետագա ծրագրերը:

Գաղտնիք չէ, որ կուսակցության ներսում առկա են լուրջ տարաձայություններ, եւ ենթադրվում էր, որ ներկա պատգամավորականը շրջադարձային կդառնա կուսակցության վերահամախմբման, միասնականության եւ իր բարի անունը վերականգնելու համար ՌԱԿ Սփյուռքի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ նախկինում ունեցած բազմաթիվ հանդիպումների ընթացքում ձեռք էին բերվել հստակ պայմանավորվածություններ, որ այսուհետ ՌԱԿ-ի պատգամավորական ժողովներ կգումարվեն միայն Մայր հայրենիքում, ինչն արդեն պարբերաբար եւ հաջողությամբ իրականացնում են մեր ավանդական մյուս կուսակցությունները:

Կարծում ենք, որ անհասկանալի եւ ոչնչով պատճառաբանված չէ հազարավոր կիլոմետրեր հեռու արգենտինահայ համայնքում ժողովի կազմակերպումը: Համոզված ենքՙ այն չի ծառայելու իր բուն նպատակին եւ կուսակցության անդամների մեծամասնության ցանկությանը: Այնինչ քաղաքամայր Երեւանում նմանօրինակ ժողովի կազմակերպումը համախմբող ու միասնականացնող ներգործություն կունենա մասնակիցների վրա, հանդիսանալով ոգեւորության նոր խթան եւ ազգային պատգամՙ ցույց տալու բոլորին, որ Հայաստանն է սիրտը ողջ հայության:

Ուստի կոչ ենք անում Կենտրոնական վարչությանը, բոլոր ազնիվ ու նվիրյալ կուսակցականներին, քանի ժամանակ եւ հնարավորություն կա շտկելու այդ որոշումը, փոխել ժողովի վայրը, որը ոչ միայն հնարավորություն կտա հօգուտ կուսակցության ապագայի արգասաբեր աշխատել, այլեւ խնայված գումարները նպատակաուղղել ազգանպաստ գործունեության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.