AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1056, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ

Ա. Մ.

Կառավարության երեկվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) Deloitte Touche ընկերության կողմից իրականացվող խորհրդատվության ընթացքի վերաբերյալ: Ի պատասխան Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ ընկերությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել աշխատանքներին, որոնց առաջին փուլն ավարտվում է սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլըՙ հոկտեմբերի վերջին, երրորդ փուլըՙ նոյեմբերին:

Ըստ փոխվարչապետի, առաջին փուլում տրվելու է հետեւյալ հարցի վերլուծությունը. ամբողջ արտադրական շղթայի վերլուծությունըՙ սկսած արտադրողից մինչեւ սպառող 2010-2015թթ. համար էներգետիկ հաշվեկշռի, ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների գործընթացի վերլուծությունները, այդ թվումՙ հայտերի ընդունման, սակագների վերանայման պատճառների, դրանց վերանայման պարբերականության, ներկայացված հայտերի փոփոխության մեխանիզմների եւ կարգավորող հանձնաժողովի կողմից վերլուծության ենթարկվող ամբողջական ուսումնասիրության: Քննարկվելու են կանխատեսված, պլանավորված ցուցանիշների փաստացի շեղումների պատճառների վերհանումը, որոնք պայմանավորված կլինեն շուկայի հիմնական մասնակիցների ֆինանսական արդյունքներով, արտադրության ծավալներով, սպառված էլեկտրաէներգիայի ծավալներով, կլիմայական փոփոխությունների պայմաններով չնախատեսված խնդիրներով, ինչպիսին են, օրինակ, ատոմակայանի կանգառը, ինչպես նաեւ կարգավորող ընկերությունների կողմից կարգավորող հանձնաժողովին տրամադրված սակագների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, այդ թվում, թե ինչ է ներառված, ինչը ոչ, որքանով են դրանք հիմնավորված:

Վարչապետի հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագնի վերլուծության հիմնավորումը մինչեւ սեպտեմբերի վերջ կունենա՞նք, Վաչե Գաբրիելյանը դրական պատասխանեց:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ տեղեկացրեց, որ մինչեւ 500 կիլովատտ էլեկտրաէներգիա ծախսած բնակչության եւ ՓՄՁ-ների ցուցակները եւ ծավալները ՀԾԿՀ-ի ու ՀԷՑ-ի հետ ճշտվում են: Ըստ նախարարի, մինչեւ շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն եւ փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթվա ընթացքումՙ մինչեւ ամսի 20-ը:

Վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ կառավարությունն իր վրա վերցրած բոլոր պարտավորություններն իրականացնում է ըստ ժամկետների եւ պատասխանատվության:

ԵՏՄ քաղաքացիները պետք է կարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով

Կառավարության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց, թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Հայաստան այցելելիս ո՞ր անձնագրից են օգտվում: Վերջինս պատասխանեց, որ օտարերկրյա պետության անձնագրերից: Նշելով, որ ՌԴ քաղաքացիների միայն 10 տոկոսը նման անձնագիր ունի, ինչն էլ պատճառ է հանդիսանում Հայաստան այցելությունների կրճատմանը, վարչապետը պահանջեց աշխատաքն տանել, որ ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները իրենց ներքին անձնագրով կարողանան այցելել Հայաստան` որպես ԵՏՄ անդամ երկիր, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը մեր երկրում: Գագիկ Եգանյանն էլ ասաց, որ Մաքսային միության ճանապարհային քարտեզով այդ հարցի վերաբերյալ քննարկումներ ընթանում են եւ վարչապետի հանձնարարականից հետո դրանք կակտիվանան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.