AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 118. ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1058, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՅՆՏԵՂ ՄԶԿԻԹ ՉԿԱ. ԴՈՒՔ ՁԵԶ ԼԱՎ ՉԵՔ ԶԳԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վերջին օրերին համացանցում հայտնված սիրիացի փոքրիկի լուսանկարը ցնցեց աշխարհը: Փորձելով փախչել եւ ապաստան գտնել պատերազմից եւ խաղաղ բնակավայրում, սիրիացի փոքրիկը ծովն էր մտել..... բայց նրա դին հայտնաբերել են թուրքական ափին: Միջազգային մամուլը փոքրիկի մահվան մեջ մեղադրեց բոլորին, գրեթե բոլորին, անշուշտ սկսելով «բռնակալ Ասադից», որն իր երկիրը մտցրեց պատերազմի մեջ, վերջացրած եվրոպական «սառը» երկրներով, որոնք իրենց դռները ամուր փակել են մահմեդական փախստականների առջեւ:

Բայց մենք այդ պատերազմի մասին չենք խոսելու, ոչ էլ փոքրիկի կամ նրա ծնողների եւ սեփական հայրենիքը հարկադրաբար լքողների: Խոսելու ենք այն հարցի շուրջ, թե որտե՞ղ էր ցանկանում գնալ փոքրիկ սիրիացին եւ որտե՞ղ են ցանկանում գնալ, գնում են նրա հայրենակիցները:

Եվրոպա. համենայն դեպս այս օրերին եվրոպական երկրներում փախստականների ճամբարներ են, Գերմանիայի կանցլերը հանդիպում է իր երկիր եկած փախստակնների հետ, վերջիններիցս ով արտասվում է` նրան Գերմանիայում կացության իրավունք է տալիս, մյուսներին էլ` հույս, որ վաղը ավելի լավ է լինելու: Գուցե եւ լինի այդ լավը Եվրոպա գաղթած մահմեդական փախստականների համար, բայց արդյոք դա կնշանակի՞, որ Եվրոպայի համար էլ վաղը լավ է լինելու: Օրինակ այն, որ Լոնդոնում, ոչ թե Մադրիդում, ոչ թե Բեռլինում, ոչ թե Փարիզում կամ ազատական` Ամստերդամում, այլ` ավանդապաշտ Բրիտանիայի մայրաքաղաքում այսօր արդեն նորածինների շրջանում ամենատարածված անունը Մուհամեդն է. դա լա՞վ է արդյոք: Բրիտանիայում ծնված մուհամեդների ծնողների, առավել եւս` մուհամեդների համար, անշուշտ լավ է, բայց Եվրոպայի համար լա՞վ է: Կամ լա՞վ է արդյոք տասը միլիոնին չհասնող բնակչությամբ, ենթադրենքՙ Բելգիայի համար, ընդունել եւ բնակեցնել իր տարածքում կես միլիոն մահմեդականների: Լա՞վ է արդյոք լինելու առանց այդ էլ մահմեդական մեծ բնակչություն ունեցող Գերմանիայի համար, երբ այսօր Գերմանիան բնակության իրավունք է տալիս բոլոր այն մահմեդականներին, ովքեր ամենահուզիչ պատմությունը կպատմեն` իրենց փախուստի վերաբերյալ... Օրինակ Սլովակիան պաշտոնապես հայտարարել է, որ ինքը չի կարող ընդունել մահմեդական փախստականներին, քանի որ` «Մեր երկրում մզկիթ չկա եւ մահմեդական փախստականները մեզ մոտ իրենց լավ չեն կարող զգալ»: Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավեյրիսն էլ առաջարկել է Միջերկրական ծովում մի կղզի գնել (բոլոր ծախսերն իր վրա), որտեղ էլ բնակեցնել Եվրոպա գաղթած մահմեդականներին` «Թող իրենց պետությունը ստեղծեն եւ հանգիստ ապրեն»: Այս առաջարկը, ճիշտ է, դեռեւս լայնորեն չի քննարկվում եվրոպական կառույցներում, բայց բավական ուշագրավ է, մանավանդ որ, եթե այն իրականություն դառնա, ապա Եվրոպայում կհայտնվի նոր կղզի-պետություն` ամբողջովին բնակեցված մահմեդականներով:

Այնպես որ Եվրոպայի վաղը խիստ անորոշ է:

Բայց մի խնդիր էլ կա. ինչո՞ւ են մահմեդականները, լքելով իրենց երկրները, փախչում հենց Եվրոպա: Չէ, հասկանալի է, որ այնտեղ կյանքը լավ է, առնվազն` գեղեցիկ եւ հետաքրքրական, բայց այդուհանդերձ` ինչո՞ւ հենց Եվրոպա: Մի՞թե, օրինակ, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում, Քուվեյթում, Պարսից ծոցի ավազանի այլ երկրներում, արեւմտյան պատժամիջոցներից ազատվող եւ բարգավաճման բոլոր հիմքերն ունեցող Իրանում նրանք չէին կարող ավելի հեշտ ինտեգրվել տեղի հասարակություններին եւ ավելի լավ զգալ իրենց: Ո՞վ ասաց, որ հիշյալ երկրներում բարեկեցության մակարդակը զիջում է եվրոպական ստանդնարտներին, մի՞թե քաթարցին, օրինակ, ավելի վատ է ապրում, քան դանիացին: Ուրեմն ինչո՞ւ մահմեդական փախստականները չեն գնում իրենց` Մուհամեդ մարգարեն կասեր` եղբայրների մոտ` չփոփոխելով աշխարհի ժողովրդագրական քարտեզը: Պարզվում է, որ այդ երկրները պատրաստակամություն չեն հայտնել ընդունելու նրանց, ուրեմն ինչո՞ւ նման պատրաստակամություն պետք է հայտնի Եվրոպան. Մեքքան եւ Մեդինան այլեւս Էլզաս-Լոթարինգիայո՞ւմ են: Ի վերջո ավելի հեշտ է ամեն տարի Ռամադանի տոնին, Դուբայից ոտքով հասնել Մեքքա, քան, ենթադրենք, Ստրասբուրգից, չհաշված այն, որ ավելի հեշտ է Դուբայում հարուստ դառնալ, քան Ստրասբուրգում:

Ի դեպ, մահմեդական փախստականների համար մահմեդական այլ երկրներ տեղափոխվելիս ծով անցնելը պարտադիր չէ, կարելի է եւ ոտքով գնալ. երկար է, բայցՙ ճիշտ դեպի Մեքքա եւ Մեդինա տանող ճանապարհի պես:

Ուրեմն ո՞վ է մեղավոր սիրիացի փոքրիկի մահվան համար, որը փորձել է փրկվել պատերազմից` հատելով ծովը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.