AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1082, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 14

«ՇԱՆԹ 2015» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵԼ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 օր ինչպես իրական պատերազմում: Սա Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացված «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նպատակն էր` մոբիլիզացնել ուժերն ու մարդկային ռեսուրսը` հասկանալու համար, թե որքանով է Հայաստանը պատրաստ լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

Հրամանատարաշտաբային զորավարժություններին ընդգրկված էին երկրի բոլոր պետական կառույցները, իսկ վարժանքներն անցկացվում էին մայրաքաղաքում եւ մարզերում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Մովսես Հակոբյանը շեշտում է, որ նման լայնածավալ զորավարժություն Հայաստանում առաջին անգամ է իրականացվում. երբեմն վարժանքների համար տրված առաջադրանքներն ու սահմանված իրավիճակները չափազանցված էին` հասկանալու համար, թե առանց հարեւանների եւ ռազմավարական գործընկերների աջակցության հայաստանյան ներուժը որքանով է պատրաստ ռազմական գործողությունների:

Զորավարժության ընթացքում կազմակերպիչները մտածել էին բոլոր ուղղություններով. հրամանատարաշտաբային հավաքներից, փակ խորհրդակցություններից եւ Ազգային անվտանգության խորհրդի ու կառավարության արտահերթ նիստերից հետո արդեն երկիրը բերվեց պայմանական մարտական վիճակի: Մարդկանց պայմանական տարհանումներից, պարետային ժամի հայտարարելուց մինչեւ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված վարժանքներ:

Վարժանքներ են անցկացվել նաեւ հիվանդանոցներում` առաջին օգնությունից մինչեւ լուրջ վիրահատական գործողությունների անցկացում, որին պատրաստվելու համար անձնակազմին տրվում էր սահմանափակ րոպեներ:

Զորավարժությունների ընթացքում Նուբարաշենում վրանային ճամբար էր ստեղծվել, որտեղ միջազգային կազմակերպությունների եւ հայաստանյան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փորձում էին հասկանալ` ինչ գործողություններ են կատարվելու, եթե ռազմական իրադրության ժամանակ դեպի Հայաստան կամ Հայաստանի մի շրջանից մյուսը փախստականների մեծ հոսք լինի: Փախստականների պայմանական վրանային ճամբարում արդեն Կարմիր Խաչ Միջազգային կազմակերպության եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բաժինների ներկայացուցիչները պնդում են` վարժանքները շատ կարեւոր են եւ ցույց են տալիս երկրի պատրաստվածության մակարդակը:

Սեպտեմբերի 6-ին հրամանատարաշտաբային զորավարժությունն ավարտվեց, սակայն երկրում պայմանական ռազմական դրությունը շարունակվում է: Մեկ շաբաթվա ընթացքում զորավարժությունները շարունակվել են ՀՀ Զինված ուժերի համար, որոնք էլ պայմանական պատերազմում սեպտեմբերի 11-ին պետք է հակառակորդին ցույց տան իրենց ուժը:

Թեպետ զորավարժությունների արդյունքները դեռեւս չեն ամփոփվել, սակայն կազմակերպիչները հավաստիացնում են, որ «Շանթ 2015»-ն իր առջեւ դրված նպատակներն իրականացրել է: Զորավարժություններին հետեւող ՀԱՊԿ ներկայացուցիչներն էլ փաստում են, որ վարժանքներն ընթանում են բարձր մակարդակով, իսկ պրոֆեսիոնալ մոտեցումն ակնհայտ է:

Հայաստանում անցկացվող զորավարժությունները եղել են նաեւ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:

Հետաքրքրական է, որ Հայաստանում ռազմավարական զորավարժություններին հաջորդեց Բաքվից ստացվող տեղեկատվությունը` Ադրբեջանը նույնպես անցկացնում է զորավարժություն: Ադրբեջանական մամուլով լուրեր էին տարածվել, որ սեպտեմբերի 6-ից 13-ը այդ երկրում կազմակերպվելիք զորավարժություններին ընդգրկված են լինելու 65.000 հազար մարդ անձնակազմ, 700 միավոր մարտական մեքենա, 500 միավոր հրթիռային եւ հրետանային համակարգ, 40 միավոր ինքնաթիռ եւ ուղղաթիռ եւ այլն:

Եւ ինչպես միշտ է պատահում Ադրբեջանի պարագայում` այդ զորավարժությունների անցկացումը սպառազինության նման քանակով, կոպտորեն խախտում է միջազգային մի շարք պայմանագրեր: Այս առնչությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» եւ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցել միջազգային պայմանագրերով զորավարժությունների անցկացման համար ընդունված սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության եւ փոխվստահության ապահովման նկառատումներով հայկական կողմը դրանց մասին հայտարարել է ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա, դատելով հրապարակված թվերից, դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել: Ուստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասել էր Տոնոյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.