AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1019, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԻԲՐԵՎ ԳԱՂԹԱԿԱՆ 4 ՀԱԶԱՐ ԳՐՈՀԱՅԻՆ Է ԹԱՓԱՆՑԵԼ ԵՎՐՈՊԱ

Պ. Ք.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 4 հազար գրոհայիններ գաղթականների տեսքով թափանցել են Եվրոմիության երկրներ, հաղորդում է «Սանդեյ էքսպրես» թերթը, վկայակոչելով ԻՊ աղբյուրներից մեկը: Վերջինիս խոսքերովՙ տեղափոխման գործողությունը հաջող է անցել:

Աղբյուրը պատմել է, որ գրոհայինները գաղթականների հոսքին միախառնվում են Իզմիրի եւ Մերսինի նավահանգիստներում, որտեղից Միջերկրական ծովով հասնում են Իտալիա: Դրանից հետո ԻՊ անդամները ուղեւորվում են ԵՄ ուրիշ երկրներ, մասնավորապես Գերմանիա եւ Շվեդիա:

Այս տեղեկությունը հաստատել են տեղացի երկու մաքսանենգներ, որոնք տեղափոխել են մի քանի ահաբեկիչների:

«Իսլամական պետություն» խմբավորումը 2014 թ. ամռանը հռչակեց խալիֆաթի ստեղծումը Սիրիայի եւ Իրաքի տարածքների մի մասում: «Իսլամական պետության» դեմ պայքարում են Սիրիայի բանակը, սիրիացի ապստամբների մի մասը, Իրաքի բանակը, շիա աշխարհազորայինները, քրդական ջոկատները եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որը միայն օդային հարվածներ է հասցնում: ԿՀՎ-ի տվյալներով, ԻՊ կողմից կռվում են ավելի քան 30 հազար գրոհայիններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.