AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 970, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ 5 ԴՊՐՈՑՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎԵԼՈՒ ԵՆ «ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ», «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ», «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ԱՌԱՐԿԱՆԵՐԸ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամաններով հաստատվել են ՏՀՏ ոլորտի մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը:

Ծրագիրն իրականացվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող 5 դպրոցներում եւ միտված է երկրի տնտեսական եւ գիտատեխնիկական առաջընթացի կարեւորագույն բաղադրիչներից եւ գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը:

ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա եւ Յունիքոմփ ընկերությունների ջանքերովՙ նախարարության եւ նշված կազմակերպությունների միջեւ մարտի 30-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր կայացած համատեղ ասուլիսի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը , ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը , Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւ Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը ներկայացրեցին ծրագրի իրականացման ընթացքն ու նախնական արդյունքները:

Այսպես, մինչեւ 2015-2016 թթ. ուսումնական տարվա մեկնարկը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ մշակվել են «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչներն ու ծրագիրը, ինչպես նաեւ իրականացվել է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Բացի վերը նշվածը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսել է հատկացնել շուրջ 70 միլիոն դրամ:

Սինոփսիս Արմենիա ընկերությունը եւս իր ներդրումն է ունեցել «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակմանը, ինչպես նաեւ իրականացրել է «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:

Յունիքոմփ ընկերությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների եւ ծրագրի մշակմանը, անցկացրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում, ինչպես նաեւ տրամադրել է Տեղեկատվական Տեխնոլոգիաներ առարկայի ուսուցման անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ եւ գործիքներ: «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ապահովման եւ առանձին համակարգչային ցանցերի ստեղծման աշխատանքները գտնվում են իրականացման փուլում:

Ավագ դպրոցում ՏՀՏ ոլորտի առարկաներ դասավանդելու նպատակներն ու ծրագիրն արտացոլում են մի կողմիցՙ Կրթության եւ գիտության նախարարության, մյուս կողմիցՙ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներ ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա եւ Յունիքոմփ ընկերությունների պատրաստակամությունը բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակըՙ ներմուծելով ոլորտի առաջատար ընկերությունների տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը: Համատեղ ծրագիրը հատուկ ուշադրություն է հատկացնում հայաստանցի երիտասարդների համար առավել լավ հնարավորությունների ստեղծմանըՙ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության կամ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ապագա մասնագիտական ընտրության համար:

Կրթական ծրագիրն իրականացվում է թվով 5 ուսումնական հաստատությունումՙ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում, Երեւանի «Քվանտ» վարժարանում, Վանաձորիՙ մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երեւանի ավագ դպրոցում եւ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:

«Մեր հավակնությունն է` ունենալ Հայաստանում կրթական բրենդային նոր ծրագիր, որ կարող ենք նաեւ արտահանել որպես գաղափար եւ բովանդակություն` «Շախմատ» առարկայի նման: Ծրագրի ներդրումը պայմանավորված է տեխնոլոգիական կրթության զարգացման միտումներով եւ դպրոցներում գիտատեխնոլոգիական առարկայախմբի հստակ ներկայացվածությամբ: Ծրագիրն իրոք աննախադեպ է տեխնոլոգիական կրթության զարգացման տեսանկյունից. նախագիծը դեռեւս չմեկնարկած արդեն ունի մեծ արձագանքներ մի շարք արտասահմանյան երկրներից եւ միջազգային կառույցներից, որոնք հեատաքրքրված են ծրագրի մոնիթորինգով եւ ապագայում փորձի փոխանակմամբ: Այս ծրագիրը երեւի թե պետություն-մասնավոր հատված համագործակցության ամենացայտուն եւ գործնական օրինակներից մեկն է, որը խարսխված չէ պարզապես գումար ներդնելու մեջ. ծրագրի հիմքում ընկած է հստակ գաղափար: Այսինքն` խոսքը չի վերաբերում հերթական բարեգործությանը, սա շրջադարձային նոր համագործակցության ձեւաչափ է, որտեղ պետությունը եւ մասնավորը համատեղ փորձում են կրթության ոլորտի որեւէ հատվածում պատասխանատվություն վերցնել նորարարության համար եւ այն կյանքի կոչել»,-ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը :

«ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության ծրագրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությունը պայմանավորված է Հայաստանի մեր տեսլականովՙ որպես երկրի, որը ոչ միայն կիրառում է բարձր տեխնոլոգիաներ, այլեւՙ աշխարհին ներկայացնում իր կողմից ստեղծված նորարարությունները: Հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտները տնտեսական զարգացման կարեւորագույն խթան են: Այս աննախադեպ կրթական ծրագիրը նաեւ կունենա նշանակալի սոցիալական ազդեցությունՙ նպաստելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստմանը եւ օգնելով հայ երիտասարդներին մնալ ու աշխատել Հայաստանումե,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Այս ծրագրի շնորհիվ մի քանի տարի հետո որակական եւ արմատական փոփոխություններ կլինեն, որովհետեւ բուհերը դպրոցներից կստանան տաղանդաշատ պատանիներ, որոնք տարբեր մասնագիտությունների գծով կպատրաստեն որակյալ կադրեր»,- նշել է Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը :

«Յուրաքանչյուր երկրի ապագայի համար որոշիչ գործոններ են խանդավառ, հայրենասեր, հիմնարար գիտելիքներով օժտված երիտասարդությունը, եւ առաջատար տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունը: Օրվա հրամայականն է, որ այսպիսի հեռանկարային զարգացման նախադրյալները հնարավորինս արագ ձեւավորվեն մեր դպրոցներում: Հենց դրան էլ միտված է համատեղ իրականացվող այս ծրագիրը», - ասել է Յունիքոմփ ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.