AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 45. ԽՈՅԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015



Տեղադրվել է` 2015-09-10 23:33:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 904, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՍՊԱ ՉԷ, ԻՍԿ ՍՊԱՆ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ԽՈՍԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս օրերին Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի գյուղապետերին բոլորս ճանաչեցինք: Համենայն դեպս նրանց անունները պարբերաբար հայտնվում էին լրահոսում, քանի որ ԶԼՄ-ները նրանցից հարցազրույցներ էին վերցնում (հեռախոսով), թե այսօր տվյալ գյուղը հանգի՞ստ քնեց, եւ հանգի՞ստ արթնացավ, զոհեր չկա՞ն, իսկ վիրավորնե՞ր... Գյուղապետերն էլ սիրով պատասխանում են, եթե տուժածներ կան` քաղաքացիական շրջանակներում, սիրով եւ ցավով, անշուշտ:

Բայց առանձին լրատվականներ, չբավարարվելով սահմանապահ գյուղերի ղեկավարների խոսքերը ուղղակի հաղորդելուց, սկսել են այդ խոսքերը համեմատել տվյալ գյուղերին մոտ տեղակայված զորամասերի սպաների խոսքերի հետ: Պետք է նկատել, որ հաճախ գյուղապետերի խոսքը տարբերվում է սպաների խոսքերից եւ նման համեմատություն անցկացնելու իմաստը հենց այդ տարբերության բարձրաձայնումն է, որպես կանոն` ի վնաս սպաների: Ենթադրենք հակառակորդի հերթական ակտիվացումից հետո լրագրողը զանգահարում է կրակի թիրախ դարձած գյուղի գյուղապետարան, բնականաբար` խնդրելով իրեն միացնել անձամբ գյուղապետի հետ: Վերջինս ասում է, որ այո, հակառակորդը կրակել է ողջ գիշեր, ինչի հետեւանքով մենք ունեցել ենք վիրավորներ, անգամ` զոհ: Հասկանալի է, որ տվյալ լրագրողը այս տեղեկությունն անմիջապես հրապարակում է, ապա նոր միայն զանգահարում տվյալ վայրին մոտ զորամաս, փորձելով ստանալ նաեւ զինվորականների պատասխանը: Որպես կանոն վերջինս լինում է կարճ եւ կոնկրետ. այո, հակառակորդը գիշերը կրակել է (ոչ ողջ գիշեր) եւ կան տուժածներ, բայց սահմանապահ հենակետերում ծառայողները շարունակում են աչալրջորեն վերահսկել իրավիճակը, ինչն այս պահին չի կարելի ասել, որ լարված է: Լրագրողը սպայի այս խոսքն էլ, անշուշտ, հրապարակում է:

Հիմաՙ այս երկու խոսքերի ազդեցության եւ դրանցից ստացած տպավորության մասին: Տեսեք, գյուղապետի խոսքից երեւում է, որ իրավիճակը պատերազմական է, քանի որ «ողջ գիշեր կրակել են», եւ նաեւ վճռական գործողությունների մղող է, քանի որ «մենք ունենք վիրավորներ եւ զոհ»: Միեւնույն ժամանակ, գյուղապետի խոսքից չի երեւում, որ սահմանում մեր մարտական հենակետերը ամուր են, իրավիճակը վերահսկվում է, որն այս պահին չի կարելի ասել, թե լարված է:

Մինչդեռ սպայի խոսքից չի երեւում, որ իրավիճակը պատերազմական է, վճռական գործողությունների մղող, բայց երեւում է, որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է մեր դիրքապահների կողմից, եւ որ այն այս պահին լարված չէ, հետեւաբար անհանգստանալու կարիք չկա: Հասկանալի է, որ հասարակության մեջ միակ տպավորությունը թողնում է գյուղապետի խոսքը, ոչ` սպայինը: Ինչո՞ւ, սա այլ խոսակցության թեմա է: Հասկանալի է նաեւ, որ լրատվամիջոցը (ոչ լրագրողը) հրաշալիորեն հասկանում է սա: Ավելին, համեմատելով գյուղապետի եւ սպայի խոսքերը, «բացահայտում են», որ «չնայած սահմանին պատերազմ է, բայց մեր ՊՆ-ն ոչինչ չի ասում, ճշմարտությունը չի խոստովանում` թողնելով սահմանապահ գյուղացիներին անպաշտպան եւ ողջ հասարակությանը` անիրազեկված»:

Բայց երկու նրբություն կա այստեղ. նախ ՊՆ-ն (ոչ միայն Հայաստանի) պաշտպանում է կրակոցներից, որոնք բերում է ԱԳՆ-ն (ոչ միայն Հայաստանում): Հետեւաբար ՊՆ-ին պետք չէ մեղադրել կրակոցների առկայության մեջ, ՊՆ-ն մեղավոր կլինի, եթե այդ կրակոցներից մենք անպաշտպան մնանք: Երկրորդը, ոչ մի գյուղապետ (անգամ ազատամարտիկ) չի կարող տիրապետել սահմանագոտում տեղի ունեցող ողջ գործընթացներին եւ ստույգ իմանալ, թե ի՞նչ է այնտեղ կատարվում, կամ կատարվել: Նման տեղեկատվության կարող են տիրապետել բացառապես զինվորականները, որոնք, ի դեպ, պարտավոր չեն խոսել, քանի որ ՊՆ-ն միակ նախարարությունն է, որտեղ պետք է լուռ գործել, անգամ երբ վիրավորներ ու զոհեր կան, հատկապե՛ս երբ վիրավորներ ու զոհեր կան:

Իսկ գյուղապետը (յուրաքանչյուր գյուղի) սպա չէ, օրինակՙ նա կարող է եւ ողջ գիշեր կրակոցների ձայներ լսել եւ չհասկանալ, որ ողջ գիշեր ոչ թե հակառակորդն է կրակել, այլ մի քանի ժամ տեւած հակառակորդի կրակահերթին մինչեւ լույս մեր դիրքապահներ են պատասխանել: Իսկ սպաները սա, իհարկե գիտեն, բայց պարտավոր չեն ասել:

Պետք էլ չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 11-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.