Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

18/09/2015
- 18 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Իմ մանկության օրերի Բեյրութում ընկերական խնջույքների ժամանակ մի երգ էինք երգում, որի կրկներգն եմ հիշում հիմաՙ «Հեյ ջան Երեւան, հայրենիք դու իմ»: Մեկ էլ մի տող եմ հիշում նույն երգիցՙ «Երբ որ ես մեռնիմ, Հայաստան տարեք, Արարատյան դաշտը դիակս թաղեցեք»: Մեծերը այս տողը երգում էին հուզումով, մեծագույն զոհողության գնացողի, սեփական դիակը միայն հայրենի հողին վստահելու ինքնազոհ եւ ինքնագոհ արտահայտությամբ…

Ավելի ուշ, արդեն չափահասության դռների մոտ, «Արարատյան դաշտը դիակս թաղեցեքը» սկսեց մտատանջություն պատճառել ինձ- Հայաստանը գերեզմանո՞ց է, որին շատ մարդիկ, գոնե իմ շրջապատից, պատրաստ էին իրենց «դիակը վստահել»: Մտատանջությունս գնալով մեծացավ հաջորդ մտքիցՙ միայն որպես դիա՞կ կարելի է Հայաստան գնալ, մինչ մեր ուսուցիչները, առավելՙ «Երեւանն է խոսումի» ամենօրյա հաղորդումները անընդհատ պատմում էին միայն ծաղկուն երկրի, հզոր հայրենիքի մասին: Դա մեր երազային Հայաստանն էր, որին ձգտում, կարոտում, երազում էինք մենք, ի հակադրություն մեզ հասակակից մյուս ճամբարականների, որոնք կուռ դաստիարակվել էին ռուբենդարբինյանների «հոգեկան հայրենիքի» գաղափարով եւ որոնց «ազատագրական պայքարը» այն ժամանակ ուներ մեկ թիրախ ու կարգախոսՙ «կորսվեցեք մեր երկրեն, բոլշեւիկ շուներ»:

Վրա հասավ 1965 թիվը, Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը, ու գեթ մեկ բան արմատապես փոխվեց. հնչակ, դաշնակ թե ռամկավար, առաքելական, կաթոլիկ թե բողոքական, մենք բոլորս նույն «մրրկաւ էինք զատուած», ժառանգորդներն էինք նույն ցեղասպանության: Դա՛ էր միացնում մեզ: Ու փոխվեց թիրախը մեր «պայքարի»: Բայց չփոխվեց կեցվածքը Սովետական Հայաստան կոչվող երկրի նկատմամբ. մեզ համար դա «երազային Հայաստանն էր», նրանց համար այն փոխարինված մնաց «հոգեկան հայրենիքով»: Դեռ որոշ ժամանակ:

Երազս իրականացավ, եկա Սովետական Հայաստանՙ ուսանելու: Շուտով երազիցս բան չմնաց. հոգսաշատ ու ջղային մարդիկ, գողեր, բոզեր, փոքր ու մեծ ուրախություններ, «ախբարների» ամենօրյա տրտունջՙ «հո՛ն լավ է»: Վերջապեսՙ ապրող երկիրՙ գաղափարախոսության պարտադրած տարօրինակ կաշկանդումներով հանդերձ: Նաեւՙ հրաշալի դասախոսներ, արվեստագետներ, գիտնականներ, վերջապեսՙ 70-ականների հրաշալի վերածնունդ:

Եվ վերջապես հասկացա մեր ամենամտածող բանաստեղծիՙ Վահան Թեքեյանի տողը. «Տարբե՜ր ես դուն մեր երազէն,- աւելի՛ լաւ»:

Ցնդեց երազը, մնացին տագնապներըՙ ազգային, հասարակական, քաղաքական: Փոխվեցին շատերը նաեւ մյուս ճամբարում. մահացել էր արդեն Ռուբեն Դարբինյանը, իր հետ տանելով իր «հոգեկան հայրենիքը»: Հայրենիքը հիմա նման էր թռիչքի պատրաստվող օդանավի, որն անընդհատ ուժ էր հավաքում, թափ հավաքում: Թռիչքի էր պատրաստվում:

Այդ թռիչքը պատահեց ուշ, 25-30 տարի հետո, մեզնից անկախ, բայց մեր մասնակցությամբ:

Հայաստանը անախացավ: Արյուն չթափվեց անկախության համար, արյունը թափվեց այդ անկախությանը միանալու համար, ազատագրված Արցախո՛ւմ:

Եվ հիմա, անկախությունից 24 տարի հետո, Հայաստանը ոչ երազային է, ոչ էլ հոգեկան, եւ բնավ նպատակ չունի դիակներ ընդունող գերեզմանոց դառնալու: Հայաստանը իրակա՛ն երկիր է, ապրող, շնչող, սիրող, ատող, տագնապող, հաղթահարող սովորական երկիր, որը պետք է սիրել ու պաշտպանել, տքնել, աշխատել, պայքարել եւ արարել: Ուրիշ ելք չկա: Սա՛ է մեր երկիրը, իրական Հայաստանը: Եվ իրականը միշտ «տարբեր է (…) մեր երազէն,- աւելի՛ լաւ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ

Հաջորդ գրառումը

ՄՈՒԱՄԱՐ ՔԱԴԴԱՖԻԻ ԱՆԵԾՔԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՒԱՄԱՐ ՔԱԴԴԱՖԻԻ ԱՆԵԾՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական