AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1095, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՎԵՐՋԱՊԵՍ ՆՎԱԶԵԼ Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թուրքական ապրանքներով Հայաստանի առեւտրային օբյեկտների եւ մասնավորապես տոնավաճառների հեղեղվածության մասին բազմիցս ենք գրել, նշելով, որ այն մտահոգիչ եւ վտանգավոր է Հայաստանի համար թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով, չխոսելով արդեն բարոյական նկատառումների մասին: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հուլիս ամիսներին Թուրքիայի հետ մեր արտաքին առեւտրի ցուցանիշներում արձանագրվել են նկատելի փոփոխություններ, որոնք, միանշանակ, դրական պետք է բնորոշել:

Եթե անցյալ տարվա առաջին 7 ամիսներին Թուրքիայի հետ մեր արտաքին առեւտրի ծավալները կազմել էին 125,8 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` մոտ 75 մլն դոլար: Արտաքին առեւտրի ընդհանուր ծավալում Թուրքիայի մասնաբաժինը 3,8 տոկոսից նվազել է, կազմելով 2,8 տոկոս: Արտաքին առեւտուր կոչվածը կարելի է պայմանական այդպես համարել, քանի որ խոսքը հիմնականում ներմուծման մասին է: Թուրքիան բարձր մաքսատուրքեր է սահմանել հայկական արտադրության ապրանքների համար, դրանց մուտքը իր երկիր թույլ չտալու նպատակով:

Այսպիսով, այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանից Թուրքիա արտահանումը թեեւ ավելացել է, բայց կազմում է ընդամենը 1,1 մլն դոլար, իսկ ահա Թուրքիայից Հայաստան, ըստ ապրանքի ծագման երկրի, այսինքն` թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը կազմել է 74 մլն դոլար: Նախորդ տարվա 125 մլն դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է 40,7 տոկոսով կամ 51 մլն դոլարով: Տոկոսային առումով ներմուծման ընդհանուր ծավալներում թուրքական ապրանքների մասնաբաժինը նույնպես նվազել է 1 տոկոսով` 5,1 տոկոսից իջնելով 4,1 տոկոսի:

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալների գրեթե 20 տոկոս եւ ներմուծման ծավալների մոտ 27 տոկոս նվազման մեջ թուրքական ապրանքների ներմուծման ավելի քան 40 տոկոս նվազումը իսկապես նկատելի ցուցանիշ է: Բնական է, որ թուրքական ապրանքների ներմուծման ծավալների վրա առաջին հերթին ազդել է արտաքին առեւտրաշրջանառության եւ ներքին մանրածախ առեւտրի ծավալների նվազումը: Մյուս կողմից, ցեղասպանության 100-ամյա տարելիցը եւ թուրքական ապրանքները չգնելու կոչ-հորդորները նույնպես իրենց ազդեցությունն ունեցել են մեր բնակչության վրա, գումարածՙ Թուրքիայից ներկրվող ապրանքատեսակներից շատերի անորակությունը:

Հուսանք, որ այս գործընթացը շարունակական կլինի եւ դրա ազդեցության տակ թուրքական ապրանքների ներմուծմամբ զբաղվող առեւտրականները կփոխեն իրենց գործընկեր երկիրը, նախընտրելով այլ երկրներից ապրանքներ ներմուծել: Քանի դեռ Թուրքիան շարունակում է նույն հակահայական քաղաքականությունը բոլոր ուղղություններով, հարկ է հետեւողականորեն շարունակել այդ երկրի արտադրության ապրանքներից հրաժարվելու արշավը, պարզաբանելով թուրքական տնտեսության զարգացմանը նպաստելու վտանգները մեր երկրի եւ մեր բոլորիս անվտանգության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.