AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 24. ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



ԵՐԱԽՏԻՔ

Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1157, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ԿԻԼԻԿԻԱ» ՕՐԱԹԵՐԹԻ ԵԶԱԿԻ ՆՄՈՒՇՆԵՐԸՙ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ

Սեպտեմբերի 16-ին Մատենադարանի հայ մամուլի հավաքածուն հարստացավ իսկապես հազվագյուտ մի նմուշովՙ Ադանայում լույս տեսած «Կիլիկիա» թերթի 1920-21 թվականների հավաքածուն (խմբագիրՙ Տիգրան Ծամհուր, տպարանատերՙ Պետրոս Քեհյայան), որը հանձնվեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին: Նվիրաբերողը Կահիրեում քաջ հայտնի Դեվլեթյան ընտանիքի դուստր, ՌԱԿ Շրջանային վարչության ատենապետ Հրայր Ճըղալյանի կողակից, տիկին Կասիա Դեվլեթյան-Ճըղալյանն է, որն անձամբ, մեծագույն գուգուրանքով գտել, հավաքել եւ խնամքով փաթեթավորելով հասցրել է Երեւան:

Մատենադարանի տնօրենը խոստացավ համապատասխան բաժնի մասնագետների հոգածությանը հանձնել արդեն խունացած հավաքածուն եւ այն ի պահ տալ մամուլի բաժնին, ուսումնասիրողների համար նախապես թվայնացնելով բովանդակությունը: Հանձնման արարողությանը ներկա է գտնվել ՌԱԿ Հանրապետական վարչության փոխատենապետ Կարեն Կակոյանը: Խմբ.

Կահիրեաբնակ Կասիա Դեւլեթյանը Երեւան այցելում է տարեկան առնվազն երկու անգամ: Ասում էՙ ամեն անգամ Հայաստանից վերադառնում է դրական լիցքերով, որն արդեն անհրաժեշտության է վերածվել, թթվածնային պահանջի պես: Այս զգացումը, վերաբերմուքը գալիս է ընտանիքից: Հայրըՙ Նորայր Դեւլեթյանը, Ռամկավար Ազատական կուսակցությանը անդամագրվում է երիտասարդ հասակում, հետագայում դառնում է կուսակցության Եգիպտոսի մասնաճյուղի ատենապետը: Կասիան հիշում է նրանՙ որպես ակտիվ եւ նվիրված ազգային գործչի: Հայաստանի հանդեպ ունեցած հոր առանձնահատուկ սերը այնպես է տպավորվել, որ խոսում է ոգեւորությամբ, վարակիչ ժպիտով, եւ այս վերաբերմունքը, բնականաբար, փոխանցվել է իրեն: Նա պատմում է, որ անկախությունից առաջ, խորհրդային շրջանում, իրենց տունը կարծես Հայաստանի դեսպանատունը լիներ Եգիպտոսում: «Հայաստանից եկող յուրաքանչյուրը անպայման պիտի «Ոսկետառ» տպարան գար եւ այցելեր մեր տուն: Հայրս շատ կապված էր Հայաստանի հետ, հորս համար Հայաստանը շատ կարեւոր էր»:

Նրա մահից հետո, ամիսներ առաջ, Կասիան, տպարանի որոշ խնդիրներ կարգի բերելիս, հայտնաբերում է թերթերի մի կապոց. շատ զգուշորեն է բացում, քանի որ խունացած թերթերը ձեռք տալուց անգամ փշրվում էին: Դրանք Ադանայում հրատարակվող «Կիլիկիա» օրաթերթիՙ 1920-1921 թվականների օրինակներ էին, որ պահվել էին տպարանում: Որոշում է դրանք բերել Հայաստան, հանձնել Ազգային գրադարանին, որտեղ գտնվում է հայ մամուլի բավական հարուստ հավաքածուն: Սակայն թերթերի մաշվածությունից ելնելովՙ նպատակահարմար է համարում հանձնել Երեւանի Մատենադարանՙ անհրաժեշտ ռեստավրացիա կատարելու: Մատենադարանում պահպանվող հայկական պարբերաթերթերի ցանկում «Կիլիկիա» օրաթերթի օրինակներ չկան: Մի քանի օր առաջ Կասիան թերթի եզակի օրինակները հանձնեց Մադենադարանին, որտեղ դրանք կենթարկվեն վերականգնողական աշխատանքների եւ կմնանՙ որպես հայ մամուլի պատմության եւս մեկ վկայություն:

Այս դեպքը, այս օրինակը մեկ անգամ եւս վկայում է հայրենիքի հետ կապվածության, սփյուռքահայ մարդու այսպիսի մտածողության կարեւորությունըՙ աշխարհով մեկ սփռված մեր մշակույթի մասնիկները հնարավորության պարագայում Հայաստանում կենտրոնացնելու անհրաժեշտությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.