AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 963, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԵՎՐՈՊԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ

Պ. Ք.

Գաղթականների զանգվածային ներհոսքի հետ կապված ճգնաժամի հետեւանքով Եվրոմիությունը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոխորհրդարանի արտաքին գործերի հանձնախմբի նախագահ Էլմար Բրոկը ճգնաժամին նվիրված խորհրդարանական լսումների բացման ժամանակ:

Ավելի վաղՙ երկուշաբթի օրը, ԵՄ ներքգործնախարարները Բրյուսելում կայացած արտակարգ հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել Իտալիա եւ Հունաստան հասած 40 հազար գաղթականներից 34 հազարին երկու տարվա ընթացքում ԵՄ երկրներում տեղաբաշխելու սկզբունքի հարցում:

Եվրոհանձնաժողովը պահանջել էր պարտադիր քվոտաների հիման վրա ընդունել եւս 120 հազար գաղթականների, բայց այս հարցում նախարարներին չի հաջողվել փոխհամաձայնության հասնել: Վերջնական որոշում պետք է կայացնի ԵՄ ներքին գործերի խորհուրդը հոկտեմբերի 8-ի նիստում, տեղեկացնում է Ֆրանսպրես գործակալությունը: Եթե նախարարներին դարձյալ չհաջողվի հաղթահարել տարաձայնությունները, ապա անօրինական ներգաղթյալների ընդունման հարցում ԵՄ երկրների ազգային քվոտաներ մտցնելու վերաբերյալ որոշում հավանաբար կընդունվի այսպես կոչված «որակյալ մեծամասնությամբ», որի դեպքում ԵՄ խոշոր երկրներն ունեն ամենամեծ թվով քվեներ:

Եվրոհանձնաժողովը մշակել է առաջիկա երկու տարում Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից գաղթականներ ընդունելու ազգային քվոտաների առաջարկություններ, որոնց մինչեւ օրս դեմ են գլխավորապես Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան եւ Սլովակիան:

2015 թվականի սկզբից Եվրոմիության տարածք է մտել մոտ 500 հազար գաղթական: Ամեն օր տեղ են հասնում հազարավոր նոր մարդիկ: Եվրոհանձնաժողովը հայտարարել է, որ ներկայիս միգրացիոն ճգնաժամը աշխարհում խոշորագույնն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր:

Frontex կազմակերպության տվյալներով, 2014 թվականին Եվրոմիության անդամ երկրների տարածք է մուտք գործել 280 հազար գաղթական: Այս տարի նման մարդկանց թիվը կարող է հասնել մեկ միլիոնի: Մաքսանենգների օգնությամբ, հիմնականում Միջերկրական ծովով Եվրոպա հասնող գաղթականների մեջ հատկապես շատ են Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից, Լիբիայից եկողները: 2011-ին եվրոպական մեծ տերությունները ԱՄՆ-ի հետ ռմբակոծեցին Լիբիան, իրականացրին բռնի իշխանափոխություն, ամենավայրագ ձեւով սպանեցին Քադդաֆիին, երկրում ստեղծելով քաոսային վիճակ: Ավելի վաղ նույնն արել էին Իրաքում: Արդեն 4 տարի Սիրիայում փորձում են տապալել Ասադին: Կարելի է ասելՙ Եվրոմիությունն այսօր հնձում է իր ցանածի արդյունքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.