AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՄՆ-Ը ՎԱԽԵՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԴ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱՃԻՑ

Պ. Ք.

Վաշինգտոնում, ըստ երեւույթին, լրջորեն վախենում են, որ Ռուսաստանը Սիրիայի հակամարտության կարգավորման մեջ կտիրանա նախաձեռնությանը եւ լավ թե վատ խաղաղություն կհաստատի Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային ընկերակցությանն առաջարկեց «լրջորեն» համախմբվել հակաահաբեկչական պայքարում եւ կազմել շահագրգիռ երկրների լայն կոալիցիա: Այդ առաջարկությունը շատ տեղերում լայն արձագանք գտավ: Եվ դա հասկանալի է: ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի միապետութունների գլխավորած կոալիցիայի օդային հարվածները չնչին վնասներ են պատճառում «Իսլամական պետությանը»: Մինչդեռ իսլամիստների դեմ իրոք պայքարող նոր, լայն, հակաահաբեկչական դաշինքը կկարողանար գործել շատ ավելի արդյունավետ եւ վճռական կերպով: Սակայն նման հեռանկարը բնավ ձեռնտու չէ ԱՄՆ-ին:

Պատահական չէ, որ տարբեր կարգի պաշտոնյաներ սկսեցին մեղադրանքներ տարածել, թե Ռուսաստանը, ինչ-որ կանոններ զանց առնելով, իբր զորք եւ ռազմական տեխնիկա է ուղարել Սիրիա: Ամերիկացիները «մոռանում» են, որ Մոսկվան Դամասկոսի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է միջազգային նորմերի եւ օրինական շփումների համաձայն: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Սիրիայում Ռուսաստանի ռազմական դիրքերի ուժեղացումը կարող է առճակատում առաջացնել «Իսլամական պետության» դեմ կռվող կոալիցիայի հետ»: Նրա խոսքերը գրեթե անմիջապես կրկնեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը եւ իր ենթակաները:

Շատ հարմար է ամեն ինչի համար Մոսկվային մեղադրելը, թե իբր նա է սրում իրավիճակը: Վաշինգտոնն իր դաշնակիցներին կոչ է արել Ռուսաստանին կոշտ եւ անհարմար հարցեր տալ Սիրիայի հակամարտությանը նրա հնարավոր մասնակցության առնչությամբ: Հընթացս նաեւ փորձում է Ռուսաստանին կրկին գժտեցնել Եվրոպայի հետ: Տրամաբանությունը պարզ է. գաղթականների հոսքերի համար մեղավոր է ոչ թե Մերձավոր ու Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ժամանակին պատերազմներ սանձազերծած Ամերիկան, այլ Ռուսաստանը: Սա նաեւ պատրվակ է Եվրոպայում ամերիկյան ռազմակայանները պահպանելու եւ նոր ուժեր ուղարկելու համար: Դրանք իբր հարկավոր են նենգ Մոսկվային դիմադրելու եւ գաղթականների հետ Եվրոպա եկող ահաբեկիչների դեմ պայքարելու համար:

Հակառուսական հիստերիայի ամենաթարմ օրինակներից մեկը Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստի ելույթն է ի պատասխան Դուշանբեում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած առաջարկություններին: Էռնեստը միանշանակ հայտարարեց, որ Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ կհայտնվի, եթե շարունակի օգնել Բաշար Ասադին եւ չմիանա իրենց կոալիցիային: Այսինքն Մոսկվան ճիշտ կվարվի, եթե չօգնի իր դաշնակցին եւ զուտ ձեւականորեն պայքարի «Իսլամական պետության» դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.