AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1161, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆԱՎԹԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Պատրաստեցՙ Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Մադուրոյի առաջարկությունները

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ OPEC-ը պարտավոր է նավթ արտահանող պետությունների ղեկավարների հանդիպում հրավիրել նավթի շուկայում տիրող վիճակը քննարկելու համար: Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ Վենեսուելան կներկայացնի նավթի գնի պահպանմանն ուղղված առաջարկություններ: «Մենք հայտարարում ենք նավթի գների համար մշտական ճակատամարտ սկսելու, նոր դաշինք ստեղծելու մշտական աշխատանքի ծավալման մասին: Դաշինքն անհրաժեշտ է տնտեսության եւ մարդկության համար: Նավթի ներկայիս գները հարվածում են ներդումներին, մեր ապագային», հայտարարել է Մադուրոն Կարակասում, OPEC-ի 55-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Արեւմտյան լրատվամիջոցների տվյալներով, Վենեսուելան OPEC-ին առաջարկելու է մշակել եւ համաձայնեցնել նավթի գների հիմնարար պարամետրերՙ տարբեր տարածաշրջանների համար:

Մերձավոր Արեւելքի նավթ արտահանող երկրները ավելի վաղ արտահայտվել էին նավթարդյունահանման ծավալը չկրճատելու օգտինՙ մրցակցության պայմաններում իրենց շուկայական բաժինը պահպանելու նպատակով: OPEC-ի որոշ անդամներ (այդ թվում Վենեսուելան) իրենց հերթին առաջարկում են նավթահանույթը նվազեցնելՙ էներգակիրների գների հետագա անկում թույլ չտալու համար:

Նավթի արտադրության եւ վաճառքի վրա հիմնված Վենեսուելայի տնտեսության վիճակը խիստ ծանրացել է: «Սեւ շուկայում» այժմ մեկ դոլարի դիմաց տալիս են 700 բոլիվար, մինչդեռ պաշտոնական փոխարժեքը 6,3 բոլիվար է: Երկիրը տուժում է սղաճի արագ տեմպերից, սուր լճացումից եւ հիմնական ապրանքների պակասից:

Կարակասում տնտեսագետները հաշվարկել են, որ անմշակ նավթի խոշորագույն պաշարներ ունեցող Վենեսուելան նավթի գնի յուրաքանչյուր 1 դոլար անկման դեպքում կորցնում է 700 մլն դոլար: Եթե մեկ բարելի գինը հասնի 130 դոլարի, երկիրը կկարողանա հաշվեկշռել իր բյուջեն: Սակայն Լոնդոնի ICE բորսայում Brent մակնիշի նավթի մեկ բարելի գինն իջել է 47 դոլարի:

Նիկոլաս Մադուրոյի առաջարկությունն պոպուլիստական բնույթ է կրում եւ միտված է կառավարության վարկի բարձրացմանը դեկտեմբերի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, կարծում է FBS բրոքերային ընկերության վերլուծաբան Կիրա Յուխտենկոն: OPEC-ի ազդեցիկ երկրներ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն շահագրգռված չեն շուկայում իրենց բաժնի պահպանմամբ, ուստի նավթի գները նրանց այնքան էլ չեն մտահոգում:

Գները կայունացնելու համար անհրաժեշտ է կրճատել արդյունահանման ծավալները, բայց դա պետք է արվի բնական շուկայական ճանապարհով: Շուկայի հավասարակշռման գործընթացը, փորձագետների կարծիքով, կտեւի մի քանի տարի: Ի դեպ, անշահութաբեր արտադրողները արդեն սկսել են դուրս գալ շուկայից. արտադրության աճի համաշխարհային տեմպերը դանդաղում են: Խնդիրն այն է, որ պահանջարկի անկման տեմպերն ավելի արագ են:

Վերջերս OPEC-ի քաղաքականությունը հանգում է բացառապես շուկայի բաժնի գրավմանը, այլ ոչ թե նավթի պահանջարկ-առաջարկ հաշվեկշռի վերականգնմանը, նշում է «Պրոմսվյազբանկի» գլխավոր վերլուծաբան Եկատերինա Կռիլովան: Հենց այդ պատճառով OPEC-ը վերջերս նավթահանույթն ավելացրել է քվոտայից դուրս: Ներկայումս նավթարդյունահանումը քվոտան գերազանցում է օրական 2 մլն բարելով եւ ավելանում է տարեկան մոտ 7 տոկոսով: Արդյունահանումն ավելացնող գլխավոր երկրներն են Իրաքը, Սաուդյան Արաբիան, իսկ հեռանկարումՙ Իրանը:

OPEC-ի մի շարք երկրների բյուջեներ հաշվեկշռվում են ըստ նավթի բարձր գների: Օրինակ, Վենեսուելայի պարագայում բարելի նվազագույն գինը 117 դոլար է, Սաուդյան Արաբիայինըՙ 92, Իրաքինըՙ 116, Իրանինըՙ 136: Դրամական հոսքերի կրճատումը փոխհատուցվում է մատակարարումների ընդլայնմամբ: Վենեսուելան չունի նման հնարավորութուն, քանի որ երկրի հանքավայրերը հին են, հանույթն ավելացնելու պահեստային կարողություններ չկան, նավթն էլ ծանր է եւ շատ ծծումբ է պարունակում:

Հենց այս հանգամանքներով է բացատրվում OPEC-ի երկրների դիրքորոշումների տարբերությունը, նշում է Եկատերինա Կռիլովան:

«Էքսպերտ.ռու» էլեկտրոնային հրատարակությունը ենթադրում է, որ իրավիճակը չի փոխվելու, OPEC-ի արտակարգ գագաթաժողով չի լինելու, իսկ Սաուդյան Արաբիան, Իրաքը, շուտով նաեւ Իրանը շարունակելու են շուկայում բաժին զավթելու իրենց քաղաքականությունը: Այս տարի նավթի մեկ բարելի միջին գինը կկազմի 54 դոլար: Ռուսական «Պրոմսվյազբանկը» կանխատեսում է, որ տարեվերջին Brent մակնիշի նավթի մեկ բարելը կարժենա 48 դոլար: Անցյալ տարի նավթի միջին գինը 42,8 դոլար էր, տարեվերջինՙ 41,3:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.