AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-09-30 20:15:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1128, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԴԵՄՔԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Դեպի ո՞ւր ենք նայում մենք

Ներկա համարի ներքին էջերում մեր աշխատակիցներն անդրադարձել են Չինաստանին, մեկը վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրերս կատարած այցի առիթով, մյուսըՙ աշխարհի 2-րդ տնտեսությունն ունեցող այդ երկրի էներգետիկ կարիքների բավարարման գործում իրաքյան նավթի քանակների մեծացման համատեքստում: Մեր տնտեսական էջի պատասխանատու Արա Մարտիրոսյանն ի մասնավորի անդրադառնում է Հայաստան-Չինաստան տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված բանակցություններին, հատկապես Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության ֆինանսավորման, քիմիական արտադրությունների զարգացման, հայկական ոգելից խմիչքների դեպի չինական շուկա արտահանման եւ հարակից խնդիրներին, որոնք մեր վարչապետի այցի օրակարգի գլխավոր հարցերն են կազմել: Այդ հարցերից կարեւորագույնն անշուշտ երկաթուղու կառուցումն է, որը իրականանալու պարագայում կարող է մեր երկիրը դուրս բերել արեւելյան ուղեծիր, որը իրանյան միջուկային թնջուկի հանգուցալուծումից հետո Հայաստանի համար կդառնա զարգացման իրական ու բնական գրավական` գերհագեցած Արեւմուտքի եւ գերխճողված Արեւելքի միջեւ...

Թե որքանով կիրականանան բանակցությունների արդյունքներըՙ տեսնելու բան է: Մինչ այդ, սակայն, համաշխարհային չափանիշներով արդեն տեղի է ունենում մի փոփոխություն, որի համայնապատկերում մեր երկիրն առայժմ որեւէ դերակատարություն չի վերցրել եւ չի պատրաստվում վերցնելՙ ըստ ունեցածս տվյալների:

Արդարեւ, արդեն երկու տարուց ավել Չինաստանը փոխում է իր դեմքը, իր տնտեսության դիմագիծը: Վերջին 3 տասնամյակների չինական հրաշքը հետզհետե վերածվում է հզորանքի: Հագուստեղեն, կոշկեղեն, կաշվեղեն, էլեկտրական սարքերի ու սարքավորումների մասեր արտադրող երկիրըՙ աշխարհում նման արտադրանքի խոշորագույն մատակարար Չինաստանը, արագացված թափով վերածվում է վերջնական արտադրանք ապահովող տերության եւ պատրաստվում ձեռնոց նետել Մ. Նահանգներին, Ճապոնիային (որոնցից առաջինը անցյալ դարի սկիզբներին, իսկ երկրորդը 70-ականներին անցան արդյունաբերության վերափոխման այդ ուղին), Գերմանիային, Ֆրանսիային ու մյուսներին:

Բնականաբար, այդ գործընթացն իր հետեւից թողնելու է, եւ արդեն իսկ թողնում է, մի մեծ դատարկություն, որը լցնելու մրցավազքին են այժմ լծված միանգամից 16 երկիր, որոնց թվումՙ Մեքսիկան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Վիետնամը, անգամ Միանմարն ու Լաոսը: Այդ 16-յակը վերջին 2 տարիներին սկսել է այն տեղից, որտեղից հետադարձ է սկսել Չինաստանըՙ հագուստ, գործիքների ու սարքերի մասեր, կոշիկ, եւ մնացյալ ողջ տեսականին արտադրել եւ մատակարարել չինական նախկին/ներկա շուկաներում:

Իսկ դեպի ո՞ւր ենք նայում մենք: Չե՞նք կարող այդ մրցավազքի գոնե պոչային մաս խցկվել եւ որոշ արտադրատեսակների մատակարարումը մեզանով անել: Ոչ վաղ անցյալում ունեցել ենք բավական զարգացած գործվածքեղենի արտադրություն, տրանսֆորմատորների եւ տրանզիստորների արդյունաբերություն- մեզ հարազատ մի քանի ճյուղեր, որտեղ գուցե կարողանանք մրցունակ ապրանքներ արտադրել: Ձեռներեցություն, աշխատասիրություն, բծախնդրություն- այս եւ նման որակները հատուկ էին մեր հայրերին ու նախահայրերին: Իսկ մե՞զ...:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.