AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1022, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՀԱՐԳԵԼԻ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մինչ հայոց քաղաքական դասը շարունակում է ծուլորեն քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը ու նոր անհարմարություններ է նկատում այնտեղ, ասենք այնպիսի, որ վարկանիշային քվեարկությունների արդյունքում նորից կուսակցական ցուցակների անցումային տեղերում հայտնվելու են տարածքային հզորներն ու փողատերերը (այսինքն` համամասնական կարգը բովանդակությամբ վերածվելու մեծամասնական կարգի), կամ ասենք` համամասնական կարգին կողմ շատերը չեն նկատում, թե տարբեր հարցերում ինչպես են կրճատվում քաղաքացու անմիջական իրավունքները, Հայաստանն աննկատ մտնում է մի նոր ծիր, որտեղ արտաքին զարգացումներն անմիջականորեն ազդելու են ներքին զարգացումների վրա:

Մտածված, թե ակամա` մեր քաղաքականները մնացել են սահմանադրական քննարկումների պատից ներս, այլապես նախագահ Սարգսյանի` ՀԱՊԿ վեհաժողովին արած առաջարկն այն մասին, թե Հայաստանում լավ կլինի ստեղծվի ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն, այդքան պասիվ չէին վերաբերվի, քանի որ դա, օրինակ, ռուսական աղբյուրները համարում են Արցախում ռուսական խաղաղապահների ներկայության հրավեր: Սակայն զարմանալիորեն առանձնսապես կողմ ու դեմ կարծիքներ չլսվեցին, մինչդեռ առաջարկը, որ արել է երկրի առաջին դեմքը, ենթադրում է հայերիս մոտեցումների մեջ մի շարք հեռագնա փոփոխություններ, էլ չասած, որ եթե Երեւանում ստեղծվի ՀԱՊԿ կենտրոն, ապա դրան տարբեր ձեւերով իրենց վերաբերմունքը կհայտնեն (եւ հայտնում էլ են բուն առաջարկին) տարածաշրջանային մեծ խաղացողները, քանի որ Սիրիայի շուրջ ստեղծված լարված իրավիճակում, այնտեղ Ռուսաստանի խաղացած դերի պարագայում, նրանք դա կընկալեն որպես Ռուսաստանի զինուժի մի նոր ներկայության օջախ տարածաշրջանայն կտրվածքով, Արցախի հարցում խնդիրներ կծագեն եւ այլն: Մեր քաղաքականներին, բոլորին` ընդդիմադիր, թե իշխանական, ասես հիպնոսի ենթարկած լինի մի ուժ, որին նրանք չեն կարող, կամ չեն պատրաստվում հակադարձել, անգամ աջակցելուց են վախենում: Հետաքրքրական է, որ այս կարգի առաջարկներ նոր սահմանադրությամբ նախագահը կամ վարչապետն այլեւս միայնակ չեն կարող անել, եթե նախօրոք այն համաձայնեցված չէ ԱզգայԻն ժոովում եւ օրենքով նախատեսված այլ ինստանցիաներում:

Անհասկանալի է նաեւ մեր քաղաքացիականների պայքարի բովանդակությունը, որտեղ մանրթեմայնությունն ուղղակի ապշեցնում է, մինչդեռ կարեւոր հարցերը նրանք ուղղակի անտեսում են, ազատամարտիկների երթերը նույնքան անհասկանալի երանգներ են ստանում: Իհարկե, դատապարտելի է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծուջարդը, ու այդպիսի երեւույթներին ողջ հասակաությամբ պետք է հակահարված տալ, անկախ նրանից, թե որն է այդ բռնության շարժառիթը: Դա մեծ վտանգ պարունակող գործելաոճ է:Ինչպես, ի դեպ, մեծ վտանգ ունի այն նոր մտայնությունը, թե հարցերը լուծելու իրավական ճանապարհների փոխարեն` այս էլ որերորդ դեպքն է մարդիկ սկսել են դիմել այսպես ասած` «զոն նայողներին», կոնկրետ դեպքումՙ Ռուբեն Հայրապետյանին, կամ նրա մարդկանց. սա պետության վերջն է, քանի որ «զոն նայողներն» արդեն դարձել են պետություն պետության մեջ, իսկ մենք դեռ խոսում ենք սահմանադրությունից եւ իրավական բարեփոխումներից:

Նույն կերպ անհասկանալի է այն, թե ինչու պետք է մեր քաղաքականները չիմանան` Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Սարգսյան-Ալիեւ հանդիպում նախատեսվա՞ծ է, եւ եթե այո` ինչ մեսիջ ունի այդ հանդիպումը: Թե՞ էլի ամեն ինչ իմացվելու է մամուլի հաղորդագրության մակարդակով, անգամ` օտար պետության նախագահական դեպարտամենտի: Ասենք` Ֆրանսիայի նախագահ Օլանդի: Ինչու ոչ` Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի, համենայնդեպս` Պուտին-Օբամա հանդիպում Նյու Յորքում ծրագրված է, իսկ այնտեղ չի կարող չխոսվել տարածաշրջանի տաք հարցերից մեկի` ղարաբաղյան կարգավորման մասին, մանավանդ երկուսն էլ ներկայացնում են Մինսկի խմբի համանախագահ երկիր: Այս կարգի հարցերը ավել շատ պետք է մտահոգեն ամեն օր մեր կայքերում ու հեռուստաէկրաններին երեւացող քաղաքականներին:

Թե չէ` բան ու գործ թողած` մի կնոջ հետեւից ընկնելն է մեր քաղաքականների համար օրինաչափ է թվում, անգամ ԱԱԾ-ն է իր հիմնական գործառույթները թողած պատասխանում Զարուհի Փոստանջյանի «սադրիչ հայտարարությանն» ու զգուշացնում պատժի մասին, մեծամասնության խնբակցության ղեկավարն էլ այս առիթով խոսում է համարյա 1937-ի բառապաաշարով` էլեմենտ, պետության վրա ստվեր գցել. եղբայր, ազատամարտիկ ծեծելը (անկախ պատճառներից) ստվեր չի՞ գցում երկրի վրա, Զարուհու մշտական շատախոսությունն է գցում, անգրագետ պատգամավորներ ունենալը ստվեր չի գցո՞ւմ, Արմենչիկի` հայ երգը թուրքականին նմանեցնելու գործունեությունն խրախուսելը ազգային անվտանգությանը սպառնալիք չէ՞, Զարուհի՞ն է սպառնալիք. մտածեք մի հատ (Զ. Փոստանջյանն անցած քառօրյայում իր սովորական ամպլուայի մեջ ասել էր, թե պիտի տապալենք Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանը, պետք է անցնենք Նալբանդյան փողոցով եւ քանդենք այնտեղի Բաստիլը` ԱԱԽ,ԿԳԲ,ՆԿՎԴ): Էս յոթ-ութ տարի նա նույն ոճով խոսում է, սովորել ենք արդեն, ինչպես որ ճաշին աղ է պետք, այնպես էլ` բիբար, հո դրանից ճաշը չթափվե՞ց կամ չփչացա՞վ, ինչ եք ընկել` գիտահետազոտական-միտահետազոտական...

Ու դժվար է այս իրավիճակում չհամաձայնել ազատամարտիկ եւ մեր գրչակից Սուրեն Սարգսյանի հետ, թե` մենք դժգոհ ենք իքսից, բայց եթե իգրեկն իրենից բան չի ներկայացնում, բերենք- ի՞նչ անենք: Խոսքը ներկա բողոքի ձեւերի եւ նպատակների մասին է: Ուրեմն պետք է կարողանանք խորը շունչ քաշել, ինչպես Սուրոն է ասում, հասկանանք բոլորի նպատակները, իսկ էդ գործը հանգստ է սիրում: Բայց դա չի նշանակում, որ ԱԱԾ-ով պատգամավոր կնոջ հետեւից ընկնենք, կամ էլ` մեր քաղաքական դաշտը, հատկապես իշխանական, պետք է այդպես իներտ լինի եւ միջազգային ասպարեզներում հայկական կողմից հնչող տեսակետների ու առաջարկների մասին իմանա որպես հարգելի հեռուստադիտող: Չի նշանակում նաեւ հերթական անգամ դատարկ խոսքերի զնգզնգացում, ասենք` եթե ասում եք լուսավոոո՜ր Հայաստան, ու դա մենակ խոսքի համար է, ընտրություններում տեղեր ստանալու ու անվան լուսավոր հատվածը հետո մոռանալու, ինչպես բարգավաճը, ապահովը, միջին խավը, ժողովրդականը, ուրեմն էլ կուշտ ենք, չուզեցինք, իսկ եթե գործ է արվելու` լավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.