AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 982, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչություն

Ռամկավար Ազատական կուսակցությունը, հավատարիմ իր պատմական ժառանգության թելադրանքին եւ Հայաստանի պետականության հզորացման գաղափարախոսությանը, պատասխանատվությունն է կրում ազգի եւ պետականության համար վճռորոշ հարցերում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը արտահայտելու շահագրգիռ եւ հավասարակշիռ մոտեցմամբ:

Մեր անկախ պետականության զարգացման ներկա հանգրվանում որպես քաղաքական կարեւորագույն իրադարձություն ենք դիտարկում երկրի կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ առնված յուրաքանչյուր քայլ, ընդսմինՙ անկախության անցած ճանապարհի ձեռքբերումների եւ ձախողությունների վերաիմաստավորման եւ կառավարման համակարգում համապատասխան բարեփոխությունների փորձը:

Մեկնելով այս սկզբունքից, ՌԱԿ-ը գոհունակությամբ է արձանագրում, որ իշխանությունները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում իրավացիորեն նշում են, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մեր երկրում ժողովրդավարությունը դեռեւս չի հասել ցանկալի հանգրվանի, մարդու հիմնական ազատությունները ու իրավունքները չունեն երաշխավորված պաշտպանություն դատական համակարգի եւ օրինապահ մարմինների կողմից եւ այլն:

Եվս մեկ անգամ հաստատվում է, որ քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին առկա են լուրջ խոչընդոտներ, որոնք պետք է համապատասխան լուծում գտնեն բարեփոխվող Սահմանադրության մեջ:

Չնայած սահմանադրության նախագծում մի շարք իրավական մեխանիզմների ու հակակշիռների լրամշակված նորմերի ավելացմանը, ՌԱԿ-ի համար մտահոգիչ են մնում մի շարք նորմեր, որոնցից է հակամենաշնորհային քաղաքականության սողանքները, օրգանական կոչվող օրենքների ընդունման համեմատաբար հեշտ ընթացակարգը: Իսկ ամենամեծ խնդիրը մնում է սուբյեկտիվիզմի բացառումը օրենքների կիրառման ընթացքում, որը սակայն այլ թեմա է:

Ռամկավար Ազատական կուսակցության համար ընդունելի է կառավարման խորհրդարանական համակարգին անցումը եւ այդ նպատակով Սահմանադրական բարեփոխումների քաղաքական որոշումը:

Ազգային ժողովում եւ հասարակության մեջ ակտիվ քննարկումներից եւ նախագծի վերջնական տեքստի հրապարակումից հետո կուսակցությունը կհայտարարի հանրաքվեի նկատմամբ իր վերջնական դիրքորոշումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.