AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 948, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ռուսաստանաբնակ հայտնի բարերար Սերգեյ Համբարձումյանին պատկանող Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն:

Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային անվանի գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդը, տարածաշրջանային կառույցներում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներ եւ Մոսկվայի հայ համայնքի հայտնի գործիչներ:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ռուսաստանաբնակ գործարար, արցախցի մեծ բարերար Լեւոն Հայրապետյանը եւ ՀՀ քննչական վարչության նախագահ Աղվան Հովսեփյանը:

Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը` նշելով, որ անցնող ժամանակը հայ ժողովրդի համար որոշակիացրել է ամենակարեւորըՙ Անկախության հռչակումը Հայաստանի նորագույն պատմության մեջ կանխորոշիչ դերակատարում է ունեցել, աշխարհասփյուռ հայության շրջանում այն նպաստել է ազգային ինքնագիտակցության բարձրացմանը եւ համազգային շահերի իրականացման նպատակով անկախ պետականության շուրջ շարունակական համախմբմանը:

Ընդգծելով Անկախության օրվա խորհրդի կարեւորությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության մեջ` դեսպանն անդրադարձավ նաեւ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առանցքային ոլորտներին` նշելով, որ երկու ժողովուրդների բարեկամությունն այսօր շարունակում է ամրանալ միջպետական փոխգործակցության շրջանակների ընդլայնմամբ:

ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ելույթներով հանդես եկան նաեւ ՌԴ դեսպանատան պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային անվանի գործիչներ: Ելույթներում եւ բարեմաղթանքներում թեւածում էր հետեւյալը. 24 տարի առաջ իր Անկախությանն ու ազատ ինքնորոշմանն «ԱՅՈ» ասած հայ ժողովուրդն այսօր իր արժանի տեղն է զբաղեցրել աշխարհի քարտեզի վրա, Հայաստանը պետք է շարունակի իր հաղթական ընթացքը, ծաղկի եւ շենանաՙ այդ ճանապարհին, որպես հավատարիմ եւ նվիրյալ դաշնակից ունենալով Ռուսաստանին, քանզի երկու բարեկամ ժողովուրդներն ունեն փոխգործակցության եւ երկուստեք աջակցության հարուստ անցյալ:

Անդրադառնալով քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային բնագավառներում երկու պետությունների փոխգործակցության լայն շրջանակներին` ելույթ ունեցողները վստահություն հայտնեցին, որ հետագայում եւս հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները կշարունակվեն բարձր արդյունավետությամբ եւ համագործակցության խորացմանն ուղղված ինտեգրացիոն նոր ձեւաչափերում, ինչը Հայաստանին թույլ է տալիս որպես Մաքսային միության լիիրավ անդամ:

Տոնական միջոցառումը շարունակվեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմին կից գործող «Հայորդաց տան» պարային համույթի համերգային կատարումներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.