AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 50. ՈՐԹ ԵՎ ՎԱԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 951, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԱՐԱ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ,
ՌԴ նախագահին առընթեր միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահության անդամ,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան

Մեծարգո պարոն նախագահ

Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հայաստանի 3-րդ Հանրապետության կազմավորման 24-րդ տարեդարձը հայոց նոր պետականության հաջող ձեւավորման վկայությունն է եւ անկախության ճանապարհին մեր ժողովրդի դարավոր իղձերի արտացոլումը:

Այս բոլոր տարիներին Հայաստանը վստահորեն քայլել է դեպի ինքնիշխան զարգացման պատմական ավանդույթների վերածնունդը, կարողացել է անհավասար պայքարում պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ազատ ու անկախ կյանքի իրավունքը, հետեւողականորեն վարել է սոցիալ-տնտեսական բարեփոխումների կուրս, իրականացրել է հայկական սփյուռքի հետ բազմապիսի կապերի ընդլայնման քաղաքականություն, ամրապնդել է պետության հեղինակությունը միջազգային ասպարեզում եւ գործընկերային հարաբերություններ է կառուցել օտար պետությունների հետ:

2015 թվականը Հայաստանի եւ ամբողջ հայ աշխարհի կյանքում հատուկ տեղ է զբաղեցնում պատմական տարելիցիՙ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Հայաստանի եւ Սփյուռքի ընդհանուր ջանքերով որոշակի ճեղքում կատարվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում:

Մենք մեծ գոհունակությամբ ընկալեցինք այն լուրը, որ Դուք հասել եք ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում Հայաստանի նախաձեռնած բանաձեւի ընդունմանը, որով դեկտեմբերի 9-ը հայտարարվում է Ցեղասպանությունների զոհերի հիշատակի եւ տվյալ հանցագործության կանխման միջազգային օր:

Անկախ Հայաստանի կարեւորագույն նվաճումներից մեկը դարձավ հզոր բանակի ստեղծումը, որը ունակ է անսասանորեն պաշտպանել պետության անվտանգությունը եւ հետ մղել անսպասելի նախահարձակումը: Եվ այդ նվաճումների մեջ անվիճելի է անձամբ Ձեր եւ Հայաստանի ամբողջ ժողովրդի վաստակը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի շփման գծի վրա շարունակվող լարվածությունը, որը հարեւան Ադրբեջանի ռեւանշիստական նկրտումների հետեւանքն է, ստանում է Հայաստանի ռազմական ու քաղաքական համարժեք պատասխանը, ինչը թույլ է տալիս պահպանել տարածաշրջանի «փխրուն խաղաղությունը»: Հաշտության բանակցություններին եւ հակամարտության կարգավորման քաղաքական մեթոդներին Ձեր կողմնակցությունը ամրապնդում է հանրապետության եւ դրա ղեկավարության հեղինակությունը:

Միջազգային կազմակերպություններին եւ եվրասիական ինտեգրմանը Հայաստանի ակտիվ մասնակցությունը բացում է երկրի ինքնիշխանության ամրապնդման, նրա տնտեսության եւ անվտանգության զարգացման նոր հեռանկարներ:

Մենք այսուհետեւ եւս կօժանդակենք Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Ձեր ջանքերին, որոնք հիմնված են բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ հոգեւոր-մշակութային մերձավորության բազմադարյան ավանդույթների վրա: Հայաստանը այն սակավաթիվ երկրներից է, որոնք Ռուսաստանի համար բարդ միջազգային հարաբերությունների ժամանակաշրջանում շարունակում են պահպանել հավատարմությունը դաշնակցային կապերին:

Մենք վստահ ենք, որ մեր պետությունների փոխհարաբերությունները հետեւողականորեն կամրապնդվեն եւ կհասնեն քաղաքական, առեւտրատնտեսական, ռազմական, գիտատեխնիկական եւ հումանիտար փոխշահավետ համագործակցության նոր մակարդակի:

Ռուսաստանի հայերի միությունն իր կողմից կշարունակի աջակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ կապերի ամբողջության հետագա խորացմանը:

Երկրի անկախության, տնտեսության, պաշտպանության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի հետեւողական քաղաքականությունը, Արցախի ժողովրդի անկախ գոյության օրինական իրավունքների պաշտպանությունը առաջացնում են Ռուսաստանի եւ համայն աշխարհի հայերի առանձնակի հպարտությունը:

Հավատացնում ենք Ձեզ, պարոն Նախագահ, որ մենք այսուհետեւ էլ կաջակցենք ազգային շահերի պաշտպանությանն ուղղված Ձեր քաղաքականությանը, կօժանդակենք Հայաստանի պետականության եւ տնտեսության զարգացմանը:

Ձեզ եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին մաղթում եմ բարգավաճում, կայուն խաղաղություն եւ նոր հաջողություններ ի բարօրություն մեր Հայրենիքի:

Անկեղծ հարգանքներով

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.