AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1058, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՉԻՆԱԿԱՆ «ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կֆինանսավորի՞ Չինաստանը Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը

Հայաստանի այս կամ այն ուղղությամբ կողմնորոշումային մոտեցումները հարկ է թողնել պատմությանը, քանի որ անկախ պետականության վերականգնումը այլ իրականություն է, օտարի տիրապետության տակ գտնվելը` այլ: Հայաստանի Հանրապետության առկայությունը պարտադրում է իրականացնել պետական քաղաքականություն` զերծ կողմնորոշումային կարծրատիպերից: Դա նշանակում է, որ մեր երկրի անկախության առավել բարձր մակարդակ ունենալու համար հարկ է ընդլայնել տարբեր երկրների հետ ինտեգրումը: Բնական է, որ գլխավոր` անվտանգության խնդիրը պետք է լուծվի որեւէ անվտանգության համակարգի մեջ ընդգրկվելով: Տվյալ դեպքում դա Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունն է եւ ՀԱՊԿ անդամակցումը: Սակայն դա խոչընդոտ չէ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգացնելու համար: Այս առումով ուշադրության է արժանի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրերս կայացած այցը Չինաստան: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ էլ տեղի էր ունեցել Հայաստանի նախագահի այցն այդ երկիր: Սա խոսում է այն կարեւորության մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը տալիս է Արեւելքի եւ աշխարհի հզոր պետություններից մեկի` Չինաստանի հետ հարաբերություններին :

Չինաստանի հետ հարաբերությունների սերտացման դրական նշանակությունը ակնհայտ է, նկատի ունենալով այդ երկրի քաղաքական կշիռն աշխարհում, նրա տնտեսական զարգացման մակարդակն ու ներուժը: Հարկ է ընդգծել նաեւ Չինաստանի` պարտադրանքներից զերծ արտաքին քաղաքականությունը, ինչն անհամեմատելի է մասնավորապես Արեւմուտքի` թելադրանքներով եւ վերջնագրային պահանջներով ուղեկցվող քաղաքականության հետ :

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի` Հովիկ Աբրահամյանի հանդիպման ժամանակ մի քանի կարեւոր անդրադաձներ են եղել հայ-չինական տնտեսական հարաբերությունների առնչությամբ: Երկու երկրների վարչապետները կարեւորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Շեշտվել է առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:

Ավելի կոնկրետ` Հայաստանի եւ Չինաստանի վարչապետները անդրադարձել են վերջին տարիներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության էական` ավելի քան կես միլիարդ դոլարի հասնող աճին: Տեղեկացնենք, որ հատկապես նկատելի աճել է Հայաստանից դեպի Չինաստան արտահանումը եւ այսօր Չինաստանը մեր արտահանման հիմնական շուկաներից մեկն է դարձել : Այսպես` այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է 106 մլն դոլար, 2014-ի ութ ամիսների 81 մլն դոլարի համեմատ: Սա մեր արտահանման ընդհանուր ծավալների 12,5 տոկոսն է կազմել, որը զիջում է միայն դեպի Ռուսաստան մեր արտահանման բաժնին: 2014-ի տարեկան արդյունքներով էլ Չինաստան է արտահանվել մոտ 171 մլն դոլարի հայկական ապրանքներ, նախորդ տարվա 69 մլն դոլարի դիմաց (2,5 անգամ ավելի), իսկ դեպի Չինաստան արտահանումը կազմել է ընդհանուրի 11,3 տոկոսը 2013-ի 4,7 տոկոսի փոխարեն:

Այսինքն, ակնհայտ է հատկապես արտահանման ծավալների անընդհատ աճ դեպի այնպիսի հեռանկարային եւ մեծ շուկա, ինչպիսին չինականն է: Եթե երկու երկրների տնտեսական հարաբերություններում թեկուզ միայն այս միտումը պահպանվի, ապա դա էապես կնպաստի Հայաստանից արտահանման ծավալների աճին, տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ մեր արդյունաբերության զարգացմանը :

Հաջորդը` ուշագրավ է հատկապես ՉԺՀ պետական խորհրդի նախագահի մոտեցումը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ծրագրերի` ԻրանՀայաստան երկաթուղու եւ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նկատմամբ: Լի Քեցյանը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցերում եւ պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության եւ այլ ոլորտներում:

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցում չինական կողմի հետաքրքրությունը կարող է արմատական փոփոխություն առաջացնել այս նախագծի կյանքի կոչման հարցում: Եթե Չինաստանը վերջնականապես համոզվի, որ այս նախագիծը էական տնտեսական շահավետություն կունենա եւ կտեղավորվի իր կողմից առաջ քաշված Մետաքսի ճանապարհի վերականգնման ծրագրի շրջանակներում, ապա երկաթուղու կառուցման համար ֆինանսական ներդրումների խնդիրը վերջապես հնարավոր կլինի լուծել: Սա առավել հավանական է թվում դատելով Պեկինում Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումից: Քննարկվել են բանկի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի, այդ թվում Իրան-Հայաստան երակթուղու ֆինանսավորման հնարավորությունները: Լյու Լյանգն էլ կարեւոր է համարել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, նշելով, որ այն «կարեւոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում»:

Մի խոսքով, Հայաստանի արեւելյան ուղղությամբ արտաքին քաղաքականության խորացման գործընթաց է տեղի ունենում, ինչը ողջունելի պետք է համարել: Եվրոպան եւ Արեւմուտքն ընդհանրապես, հակառակ եվրոպական ինտեգրացման ձգտման որոշակի զանգվածի առկայությանը մեր երկրում, առարկայական ոչինչ մեզ չի խոստանում: Ռուսաստանի եւ ԵՏՄ հետ ինտեգրումն էլ, տնտեսական եւ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, ենթարկվում է լուրջ դժվարությունների: Չինաստանի հետ ինտեգրումը կլրացնի այն բացը, որն առաջանում է վերոնշյալ իրողությունների հետեւանքով, նոր հնարավորություններ բացելով Հայաստանի տնտեսական զարգացման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.