AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 814, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 2

CALLE RONDA AVUTARDA

Այս հոդվածի վերնագիրը, եթե իսպաներենից բառացիորեն թարգմանենք, ապա ստացվում է այսպես` «Կլոր մեծ արոսի փողոց»: Ով չգիտի ասենք, որ արոսը թռչուն է, որի շուրջ 23 տեսակներից մեկը կոչվում է մեծ արոս: Սա բավականին հազվագյուտ թռչնատեսակ է, օրինակ Հայաստանում մեծ արոս հանդիպում է Արմավիրի մարզի Սարդարապատի շրջանի չոր լեռնատափաստաններում, իսկ ասենք Իսպանիայում մեծ արոսների կարելի է հանդիպել հենց վերոհիշյալ փողոցում: Այս թռչունի մասին, նախքան այս պատմությունն սկսելը, շատ կարեւոր է իմանալ նաեւ, որ մեծ արոսը թռչունների չվող տեսակին է պատկանում, այսինքն սովոր չէ ցուրտ պայմաններին եւ դրանց չի հարմարվում:

Այնպես է ստացվել, որ Իսպանիայում ադրբեջանական դեսպանատունը գտնվում է հենց այս` Calle ronda Avutarda փողոցում (հետաքրքրվածներին ասենք, որ Հայաստանի դեսպանատունը գտնվում է Մադրիդի Calle Mayor փողոցում): Այսինքն, ամեն օր աշխատանքի գնալիս Մադրիդում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիեւը առավոտյան թեյը վայելել է իր աշխատասենյակի պատուհանից բացվող հրաշալի տեսարանը վայելելով. մեծ արոսները փողոցի հենց մայթերին թռչկոտում են, բարի իսպանացիները նրանց կերակրում են եւ այլն, չխորանանք: Բայց արոսներից պարոն դեսպանը նաեւ սովորել է մեկ այլ բան` չվել: Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ Մադրիդում ադրբեջանցի դեսպանի գտնվելու վայրը ոչ մեկին հայտնի չէ: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 20-ին, հատկապես ազդված լինելով Իսպանիայի մաս հանդիսացող Բասկոնիայի խորհրդարանում հայամետ բանաձեւի ընդունումից, Ադրբեջանի նախագահը հետ է կանչում դեսպան Էֆենդիեւին, ընդ որում` ոչ թե խորհրդակցությունների, այլ` պաշտոնից ազատվելու կապակցությամբ: Հենց այս լուրն իմանալով, ինչպես նաեւ ավելի ուշ ադրբեջանական դիպկորպուսում ստեղծված սկանդալային իրավիճակը հաշվի առնելով (ինչի մասին դեռ կխոսենք) դեսպան Էֆենդիեւը... չվում է: Կա վարկած, որ մարդը որոշել է ֆուտբոլիստի ուշ կարիերա սկսել եւ անցել է Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբ (որի մարզաշապիկի վրա` «Ադրբեջան» գրառումը հնարավոր էր դարձել դեսպան Էֆենդիեւի անմիջական նախաձեռնությամբ ու ջանքերով), բայց քանի որ այս վարկածը պաշտոնապես չի հաստատվում, չխորանանք եւ շարունակենք:

Իրականում Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի հետ կապված իրավիճակը մեղմ ասած մտահոգիչ է (իհարկե ոչ մեզ համար): Բանն այն է, որ Ալթայ Էֆենդիեւը արդեն որերորդ ադրբեջանցի դիվանագետն է, ով հրաժարվում է տուն վերադառնալ, երբ իրեն կանչում են, այն էլ` սպառնալից տոնով: Օրինակ Ավստրալիայում ադրբեջանական դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչներ Ֆարիդ Սուբհանվերդիեւը եւ Անար Հասանովը որոշում են կայացրել մնալ այդ երկրում, Նիդերլանդներում ադրբեջանական դեսդպանատան ներկայացուցիչ Նահիդ Ջաֆարովը որոշել է մնալ Նիդերլանդներում, Արիֆ Մամեդովը` Բելգիայում: Հարկ է նկատել, որ հենց վերջինիցս էլ սկսվել է այս պատմությունը. բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ Արիֆ Մամեդովը սոցցանցի իր էջում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը քննադատող գրություն է արել, ինչից հետո ղեկավարությունը դեսպան Մամեդովին զրկել է դիվանագիտական լիազորություններից եւ դեսպանի կոչումից եւ վտարել է երկրի ԱԳՆ համակարգից: Սակայն խնդիրն այն է, որ Մամեդովի այս գրառման տակ որոշ գործընկերներ հավանության նշաններ են արել, ինչն անշուշտ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության աչքից չի վրիպել: Հետեւաբար բոլոր նրանք, ովքեր հավանության են արժանացրել Մամեդովի հիշյալ գրառումը նույնպես վտարվել են համակարգից` մինչ այդ ստորացուցիչ բացատրագրեր գրելով: Ինչպես օրինակՙ նույն Բելգիայում դեսպանատան աշխատակից Անար Մադաթլին, Քուվեյթում ադրբեջանական դեսպանատան խորհրդական Ջավիդ Մուսաեւը, Սիրիայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռամիզ Վալիեւը, եւ անգամ երկրի ԱԳՆ-ի մամլո ծառայության պետ Հիքմեդ Հաջիեւը:

Հենց այս համապատկերում էլ դեսպան Ալթան Էֆենդիեւը հրաժարվում է վերադառնալ Ադրբեջան. ո՞վ չէր հրաժարվի:

Վերջում բարիդրացիությունը հաշվի առնելով կամ կարեւորելով, մի խորհուրդ տանք Ադրբեջանի ԱԳՆ-ին եւ հատուկ ծառայություններին, ովքեր ցանկանում են դեսպան Էֆենդիեւին բերման ենթարկել, բայց չեն գտնում նրան: Չգիտենք, թե նա որտեղ է, բայց մի հուշում կանենք. մեծ արոսները սովորաբար պատսպարվում են ընտանի կենդանիների (խոշոր եղջյուրավոր անասունների, ձիերի եւ այլն) հարեւանությամբ: Իսկ բնակվում են ցածրաճ, նոսր բուսականությամբ տափաստաններում, լայնատարած հարթություններում, առվույտի ցանքերում: Չվելն արոսներից սովորած հարգարժան դեսպանը պետք է որ չվելիս արոսներին էլ հենց հետեւած լինի:

Բայց մի խնդրանք էլ, հաշվի առնելով, որ մեծ արոսները հազվագյուտ հանդիպող թռչնատեսակներ են, Կարմիր գրքի թեկնածուներ, խնդրում ենք... Դե դուք հասկացաք: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.