AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 122. ԹԱՐԳՄԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԹԱՐԳՄԱՆԵԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 900, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀԱՅԿԱԶՅԱՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԽԹԱՆՈՒՄ ԵՆ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ

Հ. Ծ.

Ինչպես արդեն նշել ենք մեր թերթի օգոստոսի 21-ի համարում, Բեյրութում գործող Հայկազյան հայկական միակ համալսարանը սփյուռքում այս տարի տոնում է իր հիմնադրման 60-ամյակը: Ադ առթիվ հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում նախատեսված է գալա-տոնախմբություն եւ խնջույք-հյուրասիրություն, որը ծառայելու է համալսարանի հետագա ընդլայնման ծրագրերի համար անհրաժեշտ 6 միլիոն դոլարի նվիրատվական ֆոնդի ստեղծմանը:

Խմբագրությանը հասցեագրված Էլիզ Գալֆայանի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ համալսարանը ընդհանրապես ամեն տարի մեկ միլիոն դոլարի չափով կրթաթոշակ է հատկացնում իր ուսանողներին: Այդ կրթաթոշակի նշանակությունը առավել մեծ կարեւորություն է ստացել վերջին շրջանում, երբ ուսանողների շարքերում հայտնվել են սիրիահայեր, որոնք իրենց երկրում ստեղծված պայմանների հետեւանքով կորցրել են ամեն ինչ եւ կարիք ունեն օժանդակության, հոգալու ինչպես բնակարանային, այնպես էլ ուսման վարձերը:

Էլիզ Գալֆայանը համալսարանի վարչության նախագահ դոկտ. Անի Տարաքչյանի հանձնարարությամբ հանդիպել է մի քանի սիրիահայ ուսանողների, որոնք իրենց երախտագիտությունն են հայտնել ընձեռված բացառիկ հնարավորությունների համար: Դամասկոսից Քրիստինեն, օրինակ, որ մասնագիտանում է հայկական ուսումնասիրությունների մեջ, հայտնել է. «Երբ Լիբանան ժամանեցի, բավական դժվարությունների հանդիպեցի: Բայց բախտավոր եմ, որ Հայկազյանում եմ սովորում: Սիրում եմ հայոց լեզուն եւ վստահ եմ, որ կկարողանամ հետագայում իմ ներդրումն ունենալ հայապահպանման գործում: Ծաղիկըՙ Քեսապից հպարտ է, որ կարողացել է հաղթահարել Սիրիայում ամբողջովին արաբերենով դասավանդվող մթնոլորտից Բեյրութի Հայկազյանում անգլերենով դասավանդող մթնոլորտ տեղափոխվել: «Առանց կրթաթոշակի երբեք չէի կարող իմ ցանկությունները իրականացնել», ասել է նա: Ջորջըՙ Հալեպից համակարգչային եւ հաղորդակցական գիտությունների մեջ է մասնագիտանում: Նույնպես երախտապարտ է նյութական օժանդակության համար, որը «նպաստում է առավել մեծ եռանդով եւ հարատեւությամբ առաջ ընթանալ»:

Նրանք եւ բոլոր մյուս ուսանողները պարտավորված են զգում փոխհատուցել հետագայում, դառնալով տարբեր հայկական համայնքներում պիտանի եւ ազգասեր անձնավորություններ ինչպես իրենցից առաջ Հայկազյանի նախկին շրջանավարտներըՙ դոկտ. Տարաքչյանի հայրըՙ պատվելի Պարգեւ Տարաքչյանը (գրող, ուսուցիչ, մտավորական), Վաչե Պարսումյանը (Գլենդեյլի «Լարք» երաժշտական ընկերության տնօրեն) եւ շատ ուրիշներ:

Վաթսունամյակի առթիվ հոկտեմբերի 3-ին նախատեսված տոնակատարություններին իր մասնակցությունն է բերելու աշխարհահռչակ տենոր եւ խմբավար, «Գրամմի» մրցանակակիրՙ Պլասիդո Դոմինգոն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.