AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 868, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

VOLKSWAGEN-Ն ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ, BMW-Ն` ԵՎՍ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամերիկյան իշխանությունները գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնից պահանջել են հետ կանչել ամերիկյան շուկա ներմուծված այս ընկերության շուրջ կես միլիոն ավտոմեքենա: Պարզվել է, որ դրանք արտանետման համակարգի հետ կապված խնդիրներ ունեն: Այս կապակցությամբ կոնցեռնի ղեկավարությունը արտահերթ նիստ է գումարել, իսկ ընկերության նախագահ Մարտին Վինտերկորնը ներողություն է խնդրել իրենց սպառողներից: Նկատենք, որ ամերիկյան կողմը չի բավարարվել միայն Volkswagen մեքենաների հետ կանչման պահանջով. ամերիկացիները պահանջում են ընկերությունից, որպեսզի վերջինս վերջին մեկ տարում ամերիկյան շուկայում վաճառած իր յուրաքանչյուր մեքենայի դիմաց վճարի 37 հազար 500 դոլար տուգանք, սա այն դեպքում, երբ Volkswageny հաշվետու ժամանակահատվածում ամերիկյան շուկայում վաճառել է 482 հազար ավտոմեքենա: Ընդ որում, գերմանական ավտոմոբիլային արտադրության հսկայի խնդիրները միայն ԱՄՆ-ով չեն սահմանափակվում. մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ այս գործով իրենք եւս հետաքննություն են անցկացնելու:

Ի դեպ, պարզվում է խնդիրներ ունի մեկ այլ գերմանական ավտոմոբիլային ընկերություն եւս` BMW-ն: Մասնավորաբար այս ընկերությունն իր մեքենաներում նկատված մեխանիկական անսարքությունների պատճառով Հարավային Կորեայից հետ է կանչել 55 հազար ավտոմեքենա:

Այնպես որ, գերմանական մեքենա սիրող մեր քաղաքացիներին ասենք, որ ամեն գերմանական բան չէ, որ ավտոմեքենա է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.