AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 937, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՄԶԿԻԹՆ ԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԹՈՒՐՔԵՐԵՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս օրերին Ռուսաստանում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ընդունելով իր թուրք գործընկերոջըՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրքերենով ասել է. «Hos geldiniz», ինչը թարգմանաբար նշանակում է` «բարով եք եկել»: Հարկ է նկատել, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մոսկվա իրոք բարով էր գնացել, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան բացի նրանից, որ ընդգծել են այն հանգամանքը, որ «երկու երկրների միջեւ չափազանց լավ է ընթանում հարաբերությունների զարգացումը», նաեւ կրկին Մոսկվա ժամանած Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ` բացել են Մոսկվայի Մայր մզկիթը: Վերջինը, նշենք, որ կառուցվել է դեռեւս 1904-ին, եւ չի փակվել անգամ սովետական տարիներին: Մի քանի տարի առաջ մզկիթը սկսեցին վերակառուցել եւ այժմ այն հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ մզկիթը, որտեղ միաժամանակ կարող են աղոթել 10 հազար հավատացյալ-մահմեդականներ:

Ի դեպ, նախքան Մայր մզկիթի վերակառուցումը Եվրոպայի ամենամեծ մզկիթը կրկին գտնվում էր Ռուսաստանի Դաշնության տարածքում, այն Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի կառուցած մզկիթն էր` Գրոզնիում:

Չմոռանանք ասել, որ «ս դոբռոմ պռիեխալի» բառերը, եթե թարգմանենք հայերեն կլինի` «բարով եք եկել», բայց սա` իմիջիայլոց, ի գիտություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.