AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 109. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳԻՆԻ ԼՑՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 909, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՊԱՅՔԱՐ ՉԺՀ ՆԱՎԹԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Չինաստանին նավթի մատակարարման ծավալներով Իրաքը օգոստոսին առաջ է անցել Ռուսաստանից: Ըստ որում, նավթի արտահանման առաջատար Սաուդյան Արաբիան ՉԺՀ-ում պահպանել է էներգակիր վաճառողի իր դիրքերը: Չինաստանին նավթ վաճառելու գծով երկրորդ տեղը զբաղեցնում է Անգոլան:

Այսպիսով, Իրաքը հայտնվել է ՉԺՀ-ին նավթ վաճառող երկրների եռյակում, այդ ցուցանիշով չորրորդ տեղն իջեցնելով Ռուսաստանին: Սաուդցիները մնում են առաջին տեղում: Չինաստանն Ասիայում նավթի խոշորագույն գնորդն, եւ էներգակիրների չինական շուկան անչափ կարեւոր դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ: Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով, այդ երկիրը 2015 թվականին սպառում է օրական միջին հաշվով 23,5 մլն բարել նավթ կամ նավթի համաշխարհային ծավալի մոտ 25 տոկոսը:

Չինաստանը մնում է նավթի համաշխարհային գների պահպանման գլխավոր նեցուկը, օգնում է մեղմացնել էներգակիրների շուկայի գերհագեցվածությունը, արձանագրում է «Էքսպերտ.ռու» էլեկտրոնային հրատարակությունը: Իսկ SCI International ընկերության վերլուծաբան Գաո Ցզյանը անդրադառնում է նավթի համաշխարհային շուկայի վերջին զարգացումներին եւ հեռանկարներին: «Իրաքը սեփական արտադրության վերելքի պայմաններում կշարունակի նավթի արտահանան գծով մրցակցել իր մերձավորարեւելյան գործընկերների հետ: ԱՄՆ-ում ներմուծված ապրանքների պահանջարկը կրճատվում է: Փաստորեն բոլոր խոշոր մատակարարները կնայեն Ասիային եւ Չինաստանինՙ այս առումով ամենամեծ շուկային», նշում է փորձագետը:

Էներգետիկայի միջազգային գործակալությունը իր ամենամսյա հաշվետվության մեջ նշում է, որ հուլիսին Իրաքում նավթահանույթի ծավալը հասել է օրական 4,18 մլն բարելի: Մաքսատնային տվյալները վկայում են, որ Չինաստանին իրաքյան նավթի մատակարարումները օգոստոսին 25 տոկսով ավելացել են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, հասնելով 3,38 մլն մետրական տոննայի: Հուլիսյան ցուցանիշը եղել է 2,65 մլն տոննա:

Չինաստանին ռուսական նավթի մատակարարումները օգոստոսին, ընդհակառակը, նվազել են: Եթե հուլիսին դրանց ծավալը կազմել էր 3,77 մլն տոննա, ապա օգոստոսին այն իջել է 3,1 մլն տոննայի: Այս տարվա մայիսին, 2005 թվականից ի վեր առաջին անգամ, Ռուսաստանն առաջատար արտահանող էր դարձել Արեւելյան Սիբիրից դեպի Չինաստանի հյուսիս նավթամուղով ամսական 3,92 մլն տոննա նավթի առաքման շնորհիվ:

Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, IFC Markets ընկերության վերլուծաբան Դմիտրի Լուկաշովը նշում է, որ այդ երկրի նավթի ծավալները ստույգ հայտնի չեն ոչ ոքի: Սաուդցիները հրաժարվում են անցկացնել պաշարների միջազգային աուդիտՙ հաշվեքննություն: Հայտնի է, որ նավթահանույթի կեսն ապահովում է 1948 թվականից գործող Գավար հանքավայրը: Ըստ որում, Սաուդյան Արաբիան (ինչպես եւ OPEC-ի անդամ մի շարք այլ երկրներ) հենց միայն 1989 թվականին հայտարարեց, որ իր պաշարները մեկուկես անգամ ավելացել են եւ կազմում են 258 մլրդ բարել:

Այդ ժամանակվանից մինչեւ օրս դրանք չեն փոխվել, քանի որ ամեն տարի հայտարարվում է հանքավայրերի լրացուցիչ հետախուզման մասին: «Իմ կարծիքով, չի կարելի բացառել այն բանի հավանականությունը, որ իրական պաշարները հայտարարվածից քիչ լինեն: Նման պարագայում Սաուդյան Արաբիայի նավթահանույթի ծավալների նվազեցումը միանգամայն արդարացված է թվում», ասում է փորձագետ Լուկաշովը:

Միջազգային տնտեսական բեռնարգելքից մասնակիորեն ազատված Իրանը իր հերթին սկսել է ավելացնել նավթարդյունահանման ծավալները, սակայն Չինաստանին նավթի մատակարարման առումով իրանցիների բաժինը մնում է 8 տոկոսից պակաս, նշում է «Ինտերկոմպ» ընկերության նախագծերի ղեկավար Վալենտին Օստրովսկին : Առաջիկա մեկ տարում Իրանը դժվար թե կարողանա զգալիորեն ավելացնել նավթի արտահանման ծավալները. ենթադրվում է, որ 2016 թ. կեսերին դրանք կհասնեն ամենաշատը 1 մլն բարելի: Դա հիմնականում կապված է երկրի նավթարդյունահանման ենթակառույցի մաշվածության հետ: Իրավիճակի բարելավման ակնկալությամբ Իրանը սպասում է նավթային խոշոր երկրների ներդրումներին, որոնք այդ երկիր կվերադառնան սահմանափակիչ պատժամիջոցների վերացումից հետո:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նավթի մատակարարումները ՉԺՀ-ին ամեն դեպքում ծավալվելու են, քանի որ երկու երկրների փոխհարաբերությունները վերջերս զգալիորեն բարելավվել են: Բացի դրանից, «Ռոսնեւթի» հետ արդեն կնքված է ավելի քան 30 մլրդ դոլարանոց պայմանագիր: Վերջերս ռուսական նավթի մատակարարումների կրճատումը, ամենայն հավանականությամբ, կապված է որոշակի տեխնիկական հարցերի հետ: Վալենտին Օստրովսկու կանխատեսման համաձայն, առաջիկա երեք ամիսներին Ռուսաստանը պետք է շահագործման հանձնի նոր կարողություններ, որոնք թույլ կտան նավթի արտահանության ծավալները հասցնել մինչեւ 4,2 մլն տոննայի: Սակայն Ռուսաստանի դիրքերի վերականգնումը եւ երրորդ տեղ վերադառնալը կախված են Չինաստանի պահանջմունքներից: Տվյալ հարցում զգալի դեր կունենան ոչ միայն ՉԺՀ տնտեսական աճի տեմպերը, այլեւ քաղաքական խաղերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.