AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 933, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԻՆՉՈՒ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ ՍԻՐԻԱ

Պ. Ք.

Մոսկվան լուծել է երեք խնդիր

Զենքի մատակարարումների ավելացման եւ խորհրդականների գործուղման միջոցով Սիրիայում ՌԴ ներկայության ուժեղացումը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիա ստեղծելու ծրագիրը աշխարհի քաղաքական գործիչներին եւ լրատվամիջոցներին խորհել է տալիս Սիրիայում Մոսկվայի մտադրությունների մասին: Ռուսաստանը փաստորեն չի էլ թաքցնում իր մտադրությունները Մերձավոր Արեւելքում: Այդ մասին խոսում են նախագահ Վլադիմիր Պուտինը եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանն ուզում է կանգնեցնել խալիֆաթի ծավալումը եւ գտնում է, որ դա հնարավոր է անել միայն սիրիական բանակի վրա հենվելով եւ կառավարական զորքերի ու դրսից օգնություն ստացող ապստամբների միջեւ պատերազմի դադարեցման դեպքում:

Մահմեդականները կազմում են Ռուսաստանի բնակչության 1/7-ը, մահմեդական են ՌԴ դաշնակից միջինասիական հանրապետությունները, ինչպես նաեւ Ադրբեջանը: Մոսկվան չի մոռացել Չեչնիան ողջ աշխարհի իսլամիստ արմատականների հենակետ դարձնելու փորձերը, եւ այսօր եւս չեն դադարում Հյուսիսային Կովկասը «անհավատ ռուսների» դեմ օգտագործելու փորձերը:

Միայն դա բավական է խալիֆաթի ծավալումը կանգնեցնելու հարցում Մոսկվայի շահագրգռությունը հասկանալու համար: Խալիֆաթը կարող է դառնալ նոր համընդհանուր իսլամական նախագիծ, որը կա՛մ հենց ինքը կբախվի Ռուսաստանի հետ, կա՛մ էլ Մոսկվայի դեմ կուղղորդվի անգլո-սաքսոնական աշխարհաքաղաքագետների կողմից:

Դամասկոսի անկումը եւ տարածաշրջանի գլխավոր երկիր Սիրիայի տրոհումը ամբողջ տարածաշրջանում գրեթե ինքնաբերաբար գործի կդնեն ինչպես միջդավանանքային, այնպես էլ միջէթնիկական ընդհանուր պատերազմի սցենարը, դրա մեջ ներքաշելով բոլոր հարեւան երկրներին, այդ թվում միջուկային զենքի տեր Իսրայելին եւ տարածաշրջանային տերություն Իրանին:

Մերձավոր Արեւելքում ո՞ւմ է պետք պատերազմը: Պարզ է, որ այն պետք չէ Եվրոպային, Չինաստանին, արաբներին եւ Ռուսաստանին: Իհարկե, Ռուսաստանը չունի արաբ-իսրայելական հակամարտության լուծման բանալին:

Սակայն պետք է նշել, որ արաբական պետությունների արհեստական սահմանները Ռուսաստանը չի գծել: Մինչեւ 1-ին աշխարհամարտի վերջը դրանք Օսմանյան կայսրության ծայրագավառներ էին: Սահմանները գծեց Արեւմուտքըՙ ըստ իր կամքի «ինքնորոշված» պետությունների նկատմամբ վերահսկողությունը դյուրացնելու նպատակով: Վերջին 15 տարում ոչ թե Ռուսաստանը, այլ Արեւմուտքը փաստորեն ավերեց նաեւ այդ հետօսմանյան կառուցվածքը, փլուզելով վերջին տասնամյակների ընթացքում բավական կայունացած արաբական երկրներըՙ Իրաքը, Լիբիան, հիմա էլ Սիրիան:

Նախքան «Արաբական գարունը» Մոսկվան ձգտում էր լոկ վերականգնել թուլացած երկկողմ կապերը տարածաշրջանի պետությունների հետ, չջանալով վերահաստատել տարածաշրջանային կարեւոր խաղացողի իր երբեմնի դերը: «Արաբական գարնանը» հաջորդած դեպքերը ակնհայտ դարձրին, որ Մերձավոր Արեւելքը, ամերիկյան տերմինաբանությամբ ասած, Ռուսաստանի կենսական շահերի գոտի է, իսկ ռուսավարի ասածՙ ազգային անվտանգության առումով նշանակալի տարածաշրջան է:

Ռուսաստանն Արեւմուտքին եւ արաբներին առաջարկում է արտախալիֆաթային իսլամիստներին ստիպել դադարեցնելու պայքարը Ասադի դեմ եւ համաձայնության հասնել ինչպես խալիֆաթի դեմ համատեղ պայքարի, այնպես էլ Սիրիայի հետպատերազմյան կառուցվածքի շուրջը: Սակայն լուրջ կասկածներ կան, թե ԱՄՆ-ը եւ Ծոցի երկրները (եթե նույնիսկ համաձայնեն զինադադարին) կկարողանան իրոք դրանում համոզել զինված ընդդիմությանը: Նման պայմաններում Ասադը ստիպված կլինի կռվել ինչպես «սովորական» իսլամիստների, այնպես էլ խալիֆականների դեմ: Նման պատերազմում նա չի կարողանա հաղթել նույնիսկ Ռուսաստանի օգնությամբ:

Մոսկվան հուսով է, որ արաբական երկրների մեծ մասը հասկանում է խալիֆաթի վտանգավորությունը, եւ որ նույնը հասկանում են նաեւ Թուրքիայում: Ուրեմն հնարավորություն կա ոչ միայն ստեղծելու նոր հակախալիֆաթային կոալիցիա, այլեւ դադարեցնելու արտաքին օգնությունը «սովորական» իսլամիստներին, որոնք ստպիված կլինեն բանակցել Ասադի հետ: Ինչպես նշում է մոսկովյան «Դելովայա գազետան», անկախ նոր կոալիցիայի ճակատագրից, Ռուսաստանն արդեն լուծել է առնվազն երեք խնդիր:

Առաջին, վերացել է Բաշար Ասադի տապալման, ուրեմն նաեւ Սիրիայի լիակատար տրոհման պատերազմական վտանգըՙ ՌԴ ռազմական օգնության հատկացման շնորհիվ:

Երկրորդ, պայմաններ են տեղծվել Սիրիայի իշխանության եւ արեւմտամետ ընդդիմության քաղաքական բանակցությունների համար, քանի որ Արեւմուտքը եւ սիրիական ընդդիմությունը մոտ ժամանակներս փաստորեն կհրաժարվեն Ասադի անհապաղ պաշտոնաթողության նախապայմանից:

Երրորդ, էապես ամրապնդվել են Ռուսաստանի դիրքերը ամբողջ Մերձավոր Արեւելքում: Ամենքին հուզող խալիֆաթի խնդրի լուծմանն ուղղված նախաձեռնությամբ հանդես գալով եւ ընդսմին իր դաշնակից Ասադին չդավաճանելովՙ Մոսկվան ցուցադրեց իր սկզբունքայնությունն ու կամքը, ներկայացրեց ռազմավարական ծրագիր:

Դամասկոսի արեւմտյան եւ արեւելյան հակառակորդներից շատերը սկսել են գիտակցել Ասադի հրաժարականի պահանջի անիմաստությունը: Նման պայմաններում Ռուսաստանը աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանությունը վերացնելու եւ ուժերի զուգակշռության վրա հիմնված նոր աշխարհակարգ ձեւավորելու լավ հնարավորություն է ստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.