AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 56. ԲՈՂԿԻ ՊԵՍ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԸ ՃԱԿՆԴԵՂԻ ՊԵՍ ԿԱՐՄՐԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1395, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՌՈՂՋԱՐԱՐ Է, ԱՅԼԵՎ ԿԱՊ` ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ՄԻՋԵՎ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Այսօր, 21-րդ դարում, տարբեր ոլորտներում բնական հումքը, միջոցները մղվել են երկրորդ պլան եւ զարգացումների հետ համընթաց արհեստականն ու փոխարինիչները գերակշռում են դաշտումՙ հանգեցնելով բացասական հետեւանքների:

Օրինակ, այսօր մեզ համար կարեւոր խնդիրներից մեկը մայրական կաթով սնուցումն է, քանզի շատ ու շատ մայրեր նախընտրում են իրենց փոքրիկներին արհեստական կաթով կերակրում` հաշվի չառնելով, որ այն կարող է լուրջ խնդիրների, տարատեսակ շեղումների պատճառ հանդիսանալՙ թերահասությունից մինչեւ սակավարյունություն:

Արհեստական կաթի բաղադրության մեջ մասնագետները փորձում են վերարտադրել մայրական կաթի սննդային բաղադրամասերի տարրեր, սակայն, այնուամենայնիվ, եթե կաթը արհեստական է, ապա չի կարող դրական լինել Ձեր փոքրիկ հրաշքի համար:

Նորատի մայրիկները չպետք է մոռանան ամենակարեւորի մասին` կաթով սնուցման միջոցով է ամրապնդվում մոր եւ մանկան կապը, որը ուղեկցվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Ավելին, մասնագետները բազմիցս կրկնում են, որ կրծքով կերակրումը Հայաստանում տարեկան 60 երեխայի կյանք կփրկի, իսկ աշխարհումՙ 2 միլիոնով ավելի քիչ երեխա կմահանա:

Ըստ պաշտոնական վիճակագրության, կրծքով կերակրման ցուցանիշը 1990 թ. կազմել է 57%, այնուհետեւ 1990-1994թթ. կտրուկ անկում է ապրել 1994 թ.՝ կազմելով ընդամենը 20% : Հաջորդող տարիների ընթացքում շնորհիվ «Կրծքով սնուցման խրախուսման ծրագրի» իրականացման, այդ ցուցանիշը բարձրացել է ավելի քան 4 անգամ, 2012 թվականին հասնելով 84%: 2014թվականի հաշվետու տարվա ընթացքում մեկ տարին լրացած երեխաների 68,8% սնվել է բացառապես կրծքով մինչեւ 6 ամսականը, իսկ 45,87%-ը շարունակել է կրծքով սնուցումը 1 տարի եւ ավելի:

Սակայն դեռեւս չի գրանցվել 90% ցուցանիշ:

24-ամյա Լիլիթ եւ Նարե Հովհաննիսյանները երկվորյակներ են, որոնք եւս բախվել են այս խնդրին: Ավելին, նրանց մայրն ունենալով մայրական կաթի սակավություն, ստիպված ծննդյան օրից մինչեւ 6 ամսական Լիլիթին կերակրել է կրծքով, իսկ Նարեինՙ ավելի քիչ` կաթով եւ հավելյալ կաթնախառնուրդներով, արհեստական կերերով:

Արդյունքի ականտեսը եղանք զրուցելով քույրերի հետ: Նարեն նշում է, որ քույրերով քաշի տարբերություն չունեն եւ ուսանել են նույն առաջադիմությամբ, ոչնչով չեն զիջում միմյանց, սակայն ցավով փաստում է. «Ես այժմ ունեմ լյարդի հիվանդություն եւ ալերգիա, որն ինչպես ես, այնպես էլ բժիշկները կապում են արհեստական կերերով սնուցման հետ»:

Իսկ Լիլիթը ուրախությամբ նշում է, որ կաթով սնվել է մինչեւ 12 ամիս եւ այս 24 տարիների ընդացքում որեւէ լուրջ առողջական խնդիրներ չի ունեցել:

Դե ի՞նչ, մայրեր, այս օրինակը լավագույն է ձեզ համար, որպեսզի ավելի ուշադիր լինեք ձեր փոքրիկների հանդեպ ու ամեն ինչ արեք նրանց կրծքով կերակրելու համար` հրաժարվելով հավելյալ կաթնախառնուրդներից եւ արհեստական կերերից:

Ուրախությամբ պետք է փաստենք, որ Հայաստանում գործում է կրծքով սնուցումը խրախուսող օրենքՙ «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ արհեստական կաթնախառնուրդների շրջանառության մասին», որն ամրագրում է կրծքով սնուցման խրախուսման դրույթները: Մասնավորապես, բուժաշխատողը չպետք է համագործակցի կաթնախառնուրդ արտադրողի հետ, քանի որ դրա դիմաց կան արդեն պատժամիջոցներ եւ բժիշկը արդեն ավելի լուրջ կմոտենա այդ հարցին, եթեՙ ոչ` ապա վարչական տույժի կենթարկվի:

Ցավով պետք է փաստենք, որ ՀՀ օրենսգրքում առկա «Գովազդի մասին» օրենքը պետք է պաշտպաներ մայրերին եւ երեխաներին արհեստական կերերից, քանի որ նշված օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետով ամրագրված է.

«Արգելվում է մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված եւ մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ եւ հեղուկ, ինչպես նաեւ կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը: Կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ եւ նկարներ տեղադրելը»:

Սակայն ունենք այլ պատկերը. եթե մեկ օր հետեւենք բոլոր ալիքների գովազդներին, օրական գոնե 3 գովազդ ալիքներից 90 տոկոսում միանշանակ կտեսնենք վերոնշված թեմայով գովազդ, ավելի շատ` հակագովազդ մայրական կաթին:

Ցավալի է, բայց փաստ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.