AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-10-01 22:41:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1101, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԲԱՔՈՒՆՙ ԱՆԿԱՐԱՅԻ «ԿԱՏԱՂԱԾ ՁԻՆ»

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Վերջին քառորդդարյա պատմության ամենակարեւոր զարգացումներից մեկին ենք ականատես լինում այս օրերին: Միջազգային ռազմաքաղաքական բեմ Ռուսաստանի տպավորիչ վերադարձն է մեր աչքի առաջ ծավալվում, որը խոստանում է ուժերի նոր հավասարակշռություն բերել տարածաշրջան եւ վերջ տալ ամերիկյան քաոսի տեսության նոր դրսեւորումներին, որոնք այդպես էլ ոչ մի լավ բան չբերեցին շրջանի ժողովուրդներին, Բուշ ավագի «նոր աշխարհակարգի» հետ կապված հույսերն էլ թաղելով լիբիական եւ իրաքյան ավազների ու սիրիական Պալմիրայի ավերակների տակ...

Պուտինյան Ռուսաստանն իր լավ հաշվարկված ու ծրագրված վերադարձի համար ընտրեց-գտավ լավագույն պահը- միլիոնավոր փախստականների ներխուժումը Եվրոպական մայրցամաք եւ դրան հետեւած համաեվրոպական հասարակական դժգոհության ալիքը իրենց իշխանությունների դեմ: Ռուսական ռազմաօդային ուժերի եւ մյուս սպառազինությունների մուտքը Սիրիաՙ վերադարձ էր ոչ միայն այդ ավերակվող եւ հյուծվող երկիր, այլ ամբողջ տարածաշրջանՙ փաստորեն ցուցահանելով Մոսկվայի վճռականությունը այլեւս չհանդուրժելու այս աշխարհամասում մոլեգնող քաոսին եւ ժողովրդավարացման անվան տակ տարվող քանդիչ քաղաքականությանը:

Այդ քաղաքականությունից տարածաշրջանում գլխավոր օգտվողը, ես կասեիՙ ջիգիթ խաղացողը Թուրքիան էր, որի ղեկավարի կայսերակա՜ն հավակնությունները մի կողմից օսմանիզմ, մյուս կողմից համաթուրանականություն էին հոտում, վերջինի շրջանակներում ընդգրկելով Ադրբեջանը: Բաքուն կամովին, մեծ հոժարությամբ դարձել էր եւ այժմ էլ մնում է Անկարայի «կատաղած ձին», որին վերապահված էր եւ է իրականացնել հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի բնորոշած «անիծյալ սեպը»ՙ Հայաստանը չեզոքացնելու պարտականությունը:

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագծերի երկայնքով ու երբեմն էլ խորությամբ սաստկացած ռազմական ու դիվերսիոն գործողությունների մագլցումը եթե դիտելու լինենք Անկարայի անկյունից, ապա դժվար չէ հասկանալ այդ եւ նման գործողությունների «տրամաբանությունը»- մեկ կողմից անհանգստացնել Ռուսաստանին վերջինիս հետնաբակում պայթուցիկ իրավիճակ ստեղծելով, իսկ մյուս կողմիցՙ ծնկի բերել Հայաստանին եւ ընկճել նրա քաղաքական կամքը, դրա դիմաց պահել-պահպանելով Ալիեւի խոցելի իշխանությանըՙ սկուտեղի վրա Արցախը նրան նվիրաբերելու խայծով: Նաեւՙ կաշկանդելով Մոսկվայի շարժումները ողջ տարածաշրջանում: (Ահա թե ինչու, Պուտին-Սարգսյան վերջին հանդիպմանը Մոսկվայում, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Ռուսաստանի նախագահն իր հայ գործընկերոջը առաջարկել է զիջել «գրավյալ տարածքներից» հինգը, կա՛մ փորձելու համար հայկական ընկույզի ամրությունը (ինչը եղել է շա՛տ ամուր), կա՛մ էլ ձերբազատվելու իր հետնաբակում հնարավոր ռազմական բախման սպառնալիքից):

Մոսկվայի սիրիական քայլից եւ դրան հետեւելիք հնարավոր կարգավորումների հեռանկարից առաջին դժգոհողը ոչ Մ. Նահանգներն է եւ ոչ էլ նրա դաշնակից Եվրոպան, այլՙ Թուրքիա՛ն, որին սպասում է կծկվել եւ ինքնակլանվել ներքինՙ գլխավորաբար քրդական ապստամբությունը ճնշելու դժվարին գործի մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.