AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



Տեղադրվել է` 2015-10-01 22:41:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1121, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՄԻՆՉԵՎ 2016-Ի ՕԳՈՍՏՈՍ

Ա. Մ.

«Դելոյթ ընդ Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերության ներկայացրած էլեկտրաէներգիայի սակագներին առնչվող գործընթացի ուսումնասիրության առաջին փուլի հաշվետվությանը ծանոթանալուց հետո, երեկ, կառավարության նիստում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը փաստեց, որ սակագները հիմնավորված են եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ հարցը քննարկելով նախագահի հետ եւ որոշել են, որ «կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա»: Խնդրի լուծումը շաղկապվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր ձեռք բերողի հետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ հաշվի առնելով «Տաշիր» խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման եւ էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես այն փաստը, որ «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տաշիր» խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին` քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռք բերման հարցը: Ընդառաջելով Հայաստանի կառավարության խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցել եւ արդեն ստորագրել է Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ, իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իր համաձայնությունն է տվել այդ գործարքին:

Վարչապետի հավաստիացմամբ, Հայաստանի իշխանությունների խնդրանքով, «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում եւ իջեցնել տեխնոլոգիական եւ առեւտրային կորուստները: Միաժամանակ, կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչեւ 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության եւ փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:

Մանրամասնելով սուբսիդավորման մեխանիզմը վարչապետը պարզաբանեց. «Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատտ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի եւ ամսական միչեւ 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքնՙ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.