AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



Տեղադրվել է` 2015-10-01 22:41:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 874, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԱՆՀԱՄԱՐԺԵՔ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այն, որ 2015 թվականը բարդ տարի էր լինելու Հայաստանի տնտեսության համար, բազմիցս առիթ ենք ունեցել գրելու: Այդուհանդերձ, հակառակ աշխարհաքաղաքական իրավիճակի եւ տնտեսական ցնցումների եւ Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ հոռետեսական կանխատեսումների, հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճեց 3,9 տոկոսով:

Ինչպիսի՞ն կլինի տնտեսական աճի տարեկան ցուցանիշը: Այստեղ դարձյալ կանխատեսումների պակաս չկա: Առավել իրատեսական է թվում կանխատեսումը, որ աճն, ի վերջո, կլինի 3 տոկոսի շրջակայքում: Միաժամանակ, չնայած ներկա պահին արձանագրված շուրջ 4 տոկոս տնտեսական աճին, հարկային եկամուտներն այս պահին փոքր մոտ 1,3 տոկոս են աճել: Այսինքն, հիմա էլ գործ ունենք մեկ այլ դժվարության հետ, որը կարծես թե առաջիկայում ավելի սուր է զգացնել տալու:

Նախ, առաջին հայացքից տնտեսական աճ-եկամուտների անհամարժեք ավելացում երեւույթը տարօրինակ կարող է թվալ, քանի որ տրամաբանական է թվում տնտեսական աճին համարժեք կամ գոնե մոտ` բյուջետային եկամուտների աճը: Սակայն դրանում, այնուամենայնիվ, տրամաբանություն կա: Այդ տրամաբանությունը պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքի եւ տնտեսական աճի առանձնահատկություններով:

Բանն այն է, որ այս տարվա տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը եղել է գյուղատնտեսությունը` արձանագրելով բարձր բերքատվություն: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, գյուղատնտեսությունում տարվա առաջին 8 ամիսներին աճը կազմել է 13,5 տոկոս: Գումարային արտահայտությամբ դա շուրջ 60 մլրդ դրամ է: Այսինքն, այս տարի այդքանով ավելի նյութական արժեք` բերք է ստացվել: Հենց այս` ամենաբարձր աճ արձանագրած ճյուղը` գյուղատնտեսությունը ազատված է հարկերից: Հետեւաբար, առաջին պատճառը, որ տնտեսական աճը չի ուղեկցվել բյուջետային մուտքերի աճով` սա է:

Բարձր աճ արձանագրած մյուս ճյուղը արդյունաբերությունն է` 4,4 տոկոս: Այստեղ նկատելի է եղել հանքարդյունաբերության ճյուղի աճը, որի արտադրանքը հիմնականում արտահանվում է: Արտահանման խրախուսման նպատակով Հայաստանում այն նույնպես հարկային արտոնություն ունի` ազատված է ավելացված արժեքի հարկից: Հետեւաբար, հարկային եկամուտների աճ այստեղից նույնպես հնարավոր չէ: Շինարարությունում աճը չնչին է եղել` 0,2 տոկոս: Մանրածախ առեւտրում, որտեղից ակնկալվում են հիմնական մուտքերը` արձանագրվել է անկում` 5,4 տոկոսով: 2,2 տոկոս աճ էլ արձանագրվել է ծառայությունների ոլորտում: Եվս մեկ կարեւոր հանգամանք` ներմուծման ծավալների զգալի նվազումն այն դեպքում, երբ ներմուծումից են գանձվում հարկային եկամուտների մի զգալի մասը: Այս տարվա ութ ամիսներին ներմուծման ծավալները նվազել են ավելի քան 36 տոկոսով, ինչը գումարային առումով ավելի քան 1 մլրդ դոլար է:

Այս իրավիճակում բյուջետային եկամուտները, այնուամենայնիվ, ոչ միայն չեն նվազել, այլեւ անգամ փոքրիկ աճ են ունեցել: Դա հիմնականում պայմանավորված է եղել հարկային վարչարարությամբ եւ ստվերային շրջանառության որոշ ծավալների բացահայտմամբ: Եկող տարի նույնպես կառավարության համար բյուջետային մուտքերի հավաքումը տնտեսական աճ ապահովելուց պակաս դժվար չի լինելու:

Ամեն դեպքում, բյուջեի եկամուտների ավելացման կամ գոնե նույն մակարդակի վրա պահպանման հիմնական միջոցը եկող տարի նույնպես պետք է լինի ստվերի նվազեցումը` ինչպես առիթ ենք ունեցել մատնանշելու հատկապես առեւտրի` ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ ոլորտներում: Հիմնական ստվերային շրջանառությունն ու տնտեսապես չարդարացված արտոնյալ հարկման դաշտը հենց այստեղ է: Իհարկե, պնդել, որ այդպես հնարավոր կլինի այնքան եկամուտներ հավաքել, որ կլրացնի տնտեսական ցնցումներով եւ մեր տնտեսության կառուցվածքով պայմանավորված բյուջետային մուտքերի նվազումը, չենք կարող: Սակայն հարկ է օգտագործել հնարավոր բոլոր ռեսուրսները, ձգտելով հնարավորինս չվնասել գործարար ակտիվությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.