AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-10-01 22:41:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 831, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԱՊԿ-Ը ԿԱ, ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱ ՀԱՊԿ-Ի ՆԵՐՍՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս հոդվածը սկսելու համար երկու տարբերակ կա: Առաջինը հետեւյալն է. որքան էլ հայկական կողմի պատասխանը (իսկ երբ ասում ենք հայկական կողմ, ղարաբաղյան կողմը դրա անքակտելի մասն է) համարժեք լինի, ադրբեջանական կողմը չի դադարեցնում պատերազմը: Երկրորդ տարբերակն էլ սա է. որքան էլ հայկական կողմի պատասխանը (իսկ, որ ասում ենք` հայկական կողմ, ղարաբաղյան կողմը դրա անքակտելի մասն է) համարժեք լինի, ադրբեջանական կողմը չի դադարեցնում լարված պահել սահմանագիծը: Սառը դատողությունից ելնելով` մենք ընտրում ենք երկրորդ տարբերակը եւ շարունակում:

Ելնելով ադրբեջանական կողմի որոշ առանձնահատկություններից եւ այդ երկրի ներքին ռազմաքաղաքական տրամադրություններից` մոտ ապագայում հազիվ թե Ադրբեջանը դադարեցնի սահմանային լարումը, ինչը նշանակում է, որ մենք շարունակելու ենք լուրեր ստանալ սահմանից: Հաշվի առնելով հայկական կողմի պաշտոնական հայտարարությունները, թե Հայաստանը կարող է համարժեք (դեռ մի բան էլ ավել) պատասխան տալ հակառակորդին` պարտադրելով վերջինիս հրադադարի ռեժիմը, կարող ենք ենթադրել, որ նախ` հայկական կողմն իրոք դա կարող է անել, երկրորդը, որ հայկական կողմի համար դա պատերազմ չէ եւ նա չի էլ ուզում, որ պատերազմ լինի: Այս համատեքստում առնվազն տարօրինակ են հնչում այն հայտարարությունները, թե ինչո՞ւ Հայաստանը Ադրբեջանի դեմ պատերազմելիս օգնություն չի խնդրում ՀԱՊԿ-ից, կամ, որ ավելի ճիշտ է, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը Հայաստանի մասով չի կատարում իր պարտավորությունները:

Խնդիրն այստեղ միանշանակ է. համաձայն այս կազմակերպության կանոնադրության, ՀԱՊԿ-ի համար, այո, սպառնալիք է իր անդամներից որեւէ մեկի վրա հարձակումը, վերջինիս դեմ լայնածավալ պատերազմական գործողությունների սկսումը եւ այս երկու դեպքերից մեկի պարագայում ՀԱՊԿ-ը պարտավոր է օգնել դաշնակցին: Հիմա, այս երկու դեպքերից ո՞ր մեկն է առկա հայ-ադրբեջանական սահմանին: Պարզ է, որ ոչ մեկը, հետեւաբար պարզ պետք է լինի, թե ինչու ՀԱՊԿ-ը չի ներկայանում հայ-ադրբեջանական սահման: Բայց մյուս կողմից, ՀԱՊԿ-ի անդամ յուրաքանչյուր երկիր, ըստ նույն կանոնադրության, կարող է իրեն հասցեագրված սպառնալիքի դեմ պայքարելու համար դիմել կազմակերպությանը` վերջինիցս օգնություն խնդրելու ակնկալիքով: Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Ադրբեջանն իրեն սպառնում է, եւ որ այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար միայն իր ուժերը բավարար չեն, ապա կարող է դիմել ՀԱՊԿ-ին: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից մեր երկիրը ուղիղ եւ անուղղակի իմաստներով սպառնալիքներ ստացել եւ ստանում է, ապա հարցը մնում է հետեւյալը, ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին: Այստեղ կարող են լինել բազմաթիվ տարբերակներ. օրինակՙ Հայաստանը չի դիմում, որովհետեւ վստահ չէ, որ օրինակ ղազախները կամ տաջիկները կհամաձայնեն օգնել, կամ Հայաստանը չի դիմում, քանի որ չի համարում, որ իրավիճակն այդքան լուրջ է, իսկ իր ունեցած ուժերն էլ բավարար չեն: Եվ վերջին տարածված կարծիքըՙ չի դիմում, քանի որ չի... «ֆայմում»:

Միանգամից ասենք, որ շատ հնարավոր է, որ այս տարբերակներից որեւէ մեկի պատճառով էլ մենք չենք դիմում ՀԱՊԿ-ին,կամ հնարավոր է, որ չենք դիմում այս երեք պատճառների պատճառով, որպես մեկ ամբողջական պատճառ:

Բայց հնարավոր է նաեւ մեկ այլ բան: Նախ հասկանալի է, որ չնայած «Հայաստանի Հանրապետություն ասելով Լեռնային Ղարաբաղը դրա անքակտելի մասն է», բայց սա ցավոքՙ միայն մեր կարծիքով: Այսինքն, երբ ադրբեջանական կողմը լարված է պահում Արցախի հետ իր սահմանը, մենք որեւէ իրավական հիմք չունենք դիմելու ՀԱՊԿ-ին, քանի որ այդ պարագայում մեզ ոչ կասեն ոչ միայն ղազախները, տաջիկներն ու ղրղզները: Բայց որքանո՞վ է ճիշտ այս պարագայում ՀԱՊԿ-ին դիմել, երբ լարված է ՀՀ-Ադրբեջան սահմանագիծը. այդ պարագայում մենք արդյոք ինքներս հենց չե՞նք սահմանազատում հայ-ադրբեջանական սահմանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանից, իսկ դա լա՞վ է:

Բայց թողնենք սա, հատկապես որ այս ամենը ենթադրություններ են սոսկ: ՀԱՊԿ-ին դիմելու համար շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպե՞ս են այդ կազմակերպության մեջ ընդունվում որոշումները: Ըստ կազմակերպության կանոնադրության, յուրաքանչյուր անդամ երկիր որոշումներ կայացնելու ժամանակ ունի վետոյի իրավունք: Այսինքն, օրինակ, նույն ղազախները կամ տաջիկները, երբ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ի օգնությանը, ապա կարող են հանգիստ վետո դնել Ադրբեջանի դեմ պատերազմելու հնարավոր որոշման վրա: Այդ պարագայում, սակայն, եթե միայն Ռուսաստանը խիստ ցանկութուն ունի մեզ օգնել, ապա կարող է հայ-ադրբեջանակա սահման գալ ոչ թե ՀԱՊԿ-ի մանդատով, այլ` համաձայն հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին բազմաթիվ համաձայնագրերից գոնե մեկի, որպես Ռուսաստան, այլ ոչ թե որպես ՀԱՊԿ: Ի դեպ, ՀԱՊԿ-ի կառուցվածքն ուսումնասիրելիս պարզվում է, որ այս կազմակերպությունն ունի այսպես կոչված երեք բաժիններ` «Արեւմտյան», «Հարավային» եւ «Արեւելյան»: Առաջինի մեջ մտնում են բացառապես Ռուսաստանն ու Բելառուսը, երկրորդի մեջ` Ռուսաստանն ու Հայաստանը, երրորդի մեջ` Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղզստանը: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ եթե, ենթադրենք, հարավային ուղղությամբ պատերազմ լինի, ապա ՀԱՊԿ-ը միջամտելու է բացառապես իր «Հարավային» բաժնով: Շատ հնարավոր է, որ նշանակում է, հակառակ պարագայում` ի՞նչ կարիք կա նման սահմանազատումների: Իսկ նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ղարաբաղյան նոր պատերազմի առկայության պարագայում հայ-ադրբեջանական սահմանում կռվող ՀԱՊԿ-ի զորքը կազմված է լինելու բացառապես մեզնից եւ ռուսներից, այլ ոչ թե նաեւ ղազախներից, տաջիկներից, ղրղզներից եւ բելառուսներից: Շատ հնարավոր է, որ նշանակում է: Եթե նշանակում է, ապա կարելի է ասել նաեւ, որ եթե պատերազմ բռնկվի միջինասիական տարածաշրջանում, ապա ՀԱՊԿ-ի անունից այնտեղ կոնկրետ հայ եւ բելառուս զինվորներ չեն գնալու, այլ լինելու են միայն ղազախները, ղրզները, տաջիկները եւ ռուսները, այլ կերպ ասած` ՀԱՊԿ-ի «Արեւելյան» բլոկը:

Բայց այս ամենը միայն հնարավոր է, ճիշտ այնպես, ինչպես հայ-ադրբեջանական նոր պատերազմը: Այնպես որ ՀԱՊԿ-ին հիմա դիմելու կարիք չկա, իսկ դիմելուց առաջ լավ կլինի հասկանալ, թե ի՞նչ կա այդ կազմակերպության ներսում, ի՞նչ, եւ ոչ թե ովքեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.