AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015



Տեղադրվել է` 2015-10-01 22:41:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 997, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ԴԻՄԵՑԻ ՍԱԴՐԱՆՔԻ ԿԱՄ ՍԱԴՐԱՆՔԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ՄԻՋՈՑ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սեպտեմբերի 29-ին, երբ ԼՂՀ ՊԲ-ն, այսինքն մեր ՊԲ-ն պաշտոնական հայտարարություն արեց, որտեղ անուն առ անուն ներկայացրեց սեպտեմբերի 28-ին ոչնչացված հակառակորդի վեց զինվորներին, ես որոշեցի օգտագործել այդ անունները` պրովոկացիոն մի մտահղացում իրականացնելու նպատակով:

Այսպես, Ֆեյսբուքի այն տիրույթում, որտեղ ադրբեջանցի` հատկապես լրագրողներն ակտիվ են, ես գրեցի. Շահիյար Ալի օղլու Ույադով (զորակոչված 13/01/2015), Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով (զորակոչված 28/04/2015), Նիջաթ Մեհման օղլու Յարաեւ (զորակոչված 08/12/2014), Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով (զորակոչված 08/12/2014), Էլվին Մուրշու օղլու Յուսուֆով (զորակոչված 15/12/2014) եւ Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զորակոչված 18/07/2014): Ապա հարց ուղղեցի, թե ովքե՞ր են այդ մարդիկ, ընդ որում, առանց նշելու, որ նրանք ոչնչացված զինվորներ են եւ շեշտելով, որ ես այս հարցն ուղղում եմ Ադրբեջանի քաղաքացուն:

Երկար չսպասեցի, ադրբեջանցի լրագրողներից մեկը` Ելհան Յուսիֆլի, ով այդ երկրի շրջաններից մեկում, կոնկրետՙ Խաչմազ քաղաքի հեռուստատեսությունում վարում է «Պատերազմը դեռ չի ավարտվել» խիստ ռազմահայրենասիրական ծրագիրը, ինձ պատասխանեց, ...մեջբերելով Ադրբեջանի պետական ԱՊԱ գործակալության տեղեկատվությունը, որն էլ իր հերթին ներկայացնում էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի ներկայացված անուններով ադրբեջանական բանակը ոչ միայն զոհեր չունի, այլեւ այդ անուններով զինվորներ չկան ադրբեջանական զինված ուժերում: Շարունակելով պրովոկացիաս, ես հաջորդ հարցն ուղղեցի, ասելով, թե հաշվի առնելով, որ իմ հարցն ուղղված էր Ադրբեջանի քաղաքացուն, բայց ինձ պատասխանում է այդ երկրի ՊՆ-նՙ այդ երկրի պետական գործակալության միջոցով, ես կարո՞ղ եմ արդյոք ենթադրել, որ Ադրբեջանի քաղաքացին զուրկ է մտածելու ունակությունից եւ կամ իրեն թույլ չեն տալիս բարձրաձայնել այն, ինչ մտածում է: Ելհանը այս պարագայում էլ ինձ երկար սպասեցնել չտվեց եւ պատասխանեց, թե այդ ես եմ, որ սեփական մտածելակերպը չունեմ, քանի որ առանց ստուգելու համաձայնում եմ իմ երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության հետ, ըստ որի հիշյալ անուններով ադրբեջանցի վեց զինվորները սպանվել են:

Այստեղ արդեն ես դադարեցրի պրովոկատորի իմ դերը եւ լայն ժպիտով, սեփական նպատակիս հասածի դեմքով Ելհանին բացատրեցի, որ ինքը ուղղակիորեն խեղաթյուրում է իրողությունը, քանի որ ես ամենեւին չեմ նշել, որ ներկայացնում եմ ոչնչացված ադրբեջանցի զինվորների անունները, պարզապես հետաքրքրվել եմ, այն էլ Ադրբեջանի քաղաքացուց, թե ովքեր են այս անունով մարդիկ (ես անգամ չէի նշել, որ նրանք զինվորներ են), ապա ես շնորհակալություն հայտնեցի Ելհանին, որ իր արձագանքով, փաստորեն ապացուցեց մեր ՊԲ-ի հայտարարության իսկությունը եւ ժպիտի նշան դրեցի...

Ելհան Յուսիֆլին մինչեւ հիմա լուռ է, այդ գրառմանս տակ էլ ոչ մի ադրբեջանցի մեկնաբանություն չի թողել:

Ինչպես ասում է Սերժ Սարգսյանը` «Առայժմ այսքանը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 02-10-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.